AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 65. ԱՏՅԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2015-11-29 21:31:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 859, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԴՈՒՔ ԳԻՏԵ՞Ք, ԹԵ ԻՆՉ Է CHATEAU LAFITE ROTHSCHILD-Ը

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մի քանի օր առաջ մենք բոլորս ֆրանսիացի էինք, անգամ նրանք, ովքեր համաձայն են գերմանացիների եւ անգլիացիների հետ այն հարցի շուրջ, որ ֆրանսիացիներն ըստ էության փնթի են եւ գոռոզ: Ավելի վաղ մենք բոլորս Հրանտ Դինք էինք, անգամ նրանք, ովքեր երբեք չէին կարդացել, թե ինչ է գրում Դինքը, հատկապես նրա՛նք, որովհետեւ Դինքի գրածները կարդալուց հետո հազիվ թե մենք բոլորս ցանկանայինք Դինք կոչվել:

Հիմա առաջարկում եմ բոլորիս համար մեկ այլ բացականչություն` «Մենք բոլորս աղքատ ենք»:

Անցյալ տարվա տվյալներով երկրում աղքատության մակարդակը 30 տոկոս է կազմել, ինչը նշանակում է, որ Հայաստանի ամեն տասը բնակչից երեքը աղքատ է: ՀՀ ԱՎԾ պատրաստած` «2014-ի տնային տնտեսությունների կենսապայմանների աբողջացված հետազոտության հիմնական արդյունքները» վերլուծության հիման վրա պարզ է դառնում, որ 2014-ին երկրում աղքատ բնակչության թիվը կազմել է 900 հազար մարդ, որոնցից շատ աղքատները` 330 հազար մարդ, ծայրահեղ աղքատները` 70 հազար մարդ: Սա այն պարագայում, երբ վերջին սոցիալական հարցումների համաձայն` մեր քաղաքացիների միայն 17 տոկոսն է իրեն համարում աղքատ:

Ուրեմն ի՞նչ է ստացվում. կա՛մ պաշտոնական վիճակագրությունը հերթական անգամ ստում է` ներկայացնելով կեղծ թվաբանություն, կա՛մ էլ մեր քաղաքացիների մի մասը չգիտի, թե ի՞նչ է աղքատությունը, հետեւաբար, չգիտի, որ ինքն աղքատ է: Առաջին տարբերակը բացառենք, քանի որ պաշտոնական թվերով մեզ հանգստացնում են, ոչ թե հակառակը, իսկ կոնկրետ այս թվերը հակառակն են անում: Կնշանակի մենք չգիտենք, որ աղքատ ենք: Այս կապակցությամբ առաջարկում եմ պատասխանել հետեւյալ 8 հարցերին.

Ամիսը քանի՞ անգամ եք թատրոն գնում, իսկ կինոթատրո՞ն:

Վերջին անգամ ե՞րբ եք տան համար ապրանք գնել (ենթադրենք` արդուկ), բայց ոչ թե ապառիկ, այլ կանխիկ գումարով:

Ամիսը քանի՞ գիրք են գնում, գնո՞ւմ եք:

Վերջին ամռանը որտե՞ղ եք հանգստացել:

Ո՞ր տարվա ձմռանն ենք գնել ձեր վերարկուն:

Ի՞նչ մեքենա եք վարում:

Քանի՞ տարի է չեք կարողանում բնակարան գնել:

Դուք գիտե՞ք, թե ինչ է Chateau Lafite Rothschild-ը:

Թե ինչ է այս վերջինը, դեռ կխոսենք, բայց, եթե դուք հիշյալ ութ հարցերից յուրաքանչյուրից հետո թախծոտ ժպտացել եք, ուրեմն դուք եւս աղքատ եք: Ես, օրինակ, չեմ կարող ամիսը չորս անգամ, ինչպես լոնդոնցիներն են ասում` ուրբաթ օրերին, թատրոն գնալ, կամ կինո: Լավագույն դեպքում` ամիսը մեկ անգամ, այն էլ` կամ թատրոն, կամ կինո: Կոնկրետ արդուկ ես իմ տան համար չեմ գնել, նվիրել են երկու տարի առաջ, դեռ աշխատում է, հուսամ` երկար կաշխատի: Վերջին ամռանը ես հանգստացել եմ տանը, համակարգչի առջեւ նստած` աշխարհի օվկիանոսների մասին ճանաչողական ֆիլմեր դիտելով: Վերարկուս գնել եմ չորս տարի առաջ, մեքենա չունեմ, արդեն 5 տարի է չեմ կարողանում հավաքել բնակարանային հիփոթեքի համար կանխավճար, եւ չգիտեի, թե ինչ է Chateau Lafite Rothschild-ը, հիմա գիտեմ, բայց համին ծանոթ չեմ: Ընդ որում, ես ոչ թե ՀՀ գործազուրկ քաղաքացի եմ, այլ` աշխատող, ընդ որում մի քանի տեղ... Եւ ուրեմն ես աղքատ եմ, բայց սա դեռ ամենակարեւորը չէ, ամենակարեւորն այն է, որ նախ մեր երկրում խնդիրը ոչ թե աղքատների թիվն է, այլ հարստանալու պայմանների բացակայությունը, ապա եւ Հայաստանում աղքատ են ոչ միայն նրանք, ովքեր գործազուրկ են, այլեւ նրանք, ովքեր մի քանի տեղ են աշխատում, հետեւաբար` «Մենք բոլորս աղքատ ենք»: Աղքատ` հպարտ, քանի որ չենք խոստովանում այդ մասին: Ճիշտ է, ասում են, որ հարուստը նա է, ով մեծ գրադարան ունի, իսկ աղքատը նա է, ով մեծ հեռուստացույց ունի, բայց ասում են նաեւ, որ հարուստները եւս լալիս են: Իսկ եթե հարուստներն իրոք մեծ գրադարան ունեցողներն են, ապա կարելի է ասել, որ հենց հարուստներն են լալիս:

Իսկ Chateau Lafite Rothschild-ը կարմիր գինի է, աշխարհի ամենաթանկարժեք խմիչքներից մեկը: Ես չեմ փորձել, իսկ դո՞ւք...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.