AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 4. ԿՐՈՆԸ ՀԶՈՐԱԳՈՒՅՆ ԿԻՐՔ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015



Տեղադրվել է` 2015-11-29 21:31:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1067, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՄԵՆՔ ՁԵԶ ԼՈՒՍԻՆ ԵՆՔ ԱՍՈՒՄ, ԴՈՒՔ ՄԵԶ` ՎԵՑ ՊԵՆՍԱՆՈՑ

Հ. ԱՖՅԱՆ

Մեր Ազգային ժողովում, ինչպես հայտնի է Սոմերսեթ Մոեմ չկա: Եթե շատ անկեղծ լինենք, ապա կառավարությունում եւ անգամ նախագահականում չկա: Գուցե կա մարզպետարաններում, կամ քաղաքապետարաններում, գյուղապետարաններում, բայց քանի որ չգիտես ինչու այս պետական կառույցները քիչ հետաքրքրական են, մենք վստահ չենք` կա՞, թե՞ ոչ: Կան, իհարկե, պատգամավորներ, ովքեր գիտեն, թե ով է Սոմերսեթ Մոեմը, ավելին, Գի դը Մոպասանին էլ են ճանաչում, կարողանում են խոսել, բայց խնդիրն այն է, որ այդ պատգամավորներն էլ չեն սիրում խոսել:

Սամվել Ալեքսանյանը խոսել սիրում է: Ճիշտ է, ոչ ոք չի լսել, թե նա ինչպես է, օրինակ, խոսում լուսնի մասին, կամ գետի գեղեցկության, կամ էլ, ենթադրենք, ՏՏ ոլորտի հայաստանյան հեռանկարների մասին, բայց փոխարենը մարդը խոսում է գառան եւ ընկույզի մասին: Այսինքն, եթե օրինակ լրագրողները Ալեքսանյանից հետաքրքրվել, թե ճի՞շտ է, որ լուսնի վրա գետ կա, նա նախ կծիծաղի, ինչը նորմալ է նման հարցի պարագայում, ապա շատ լուրջ դեմքով կպատասխանի, թե իհարկե չկա, եթե լիներ, ապա ինքը այդ գետի ափին հաստատ գառան միս կերած կլիներ: Սա էլ, նկատենք, բնական է, որովհետեւ մարդիկ` այդ թվում պատգամավորները, եւ հատկապես նրանք, բաժանվում են երկու խմբի. նրանք, ովքեր նստում են գետի ափին եւ հիանում վարար ջրերի գեղեցկությամբ (դժբախտներ) եւ նրանք, ովքեր նստում են գետի ափին եւ պարբերաբար հարցնում` էտ խաշլաման ի՞նչ եղավ: Ընդ որում, այս երկրորդ խմբի մարդիկ, որպես կանոն երջանիկ մարդիկ են, դե, այսինքն, միշտ ժպտում են, եթե անգամ ֆինանսական սուղ պայմաններում են ապրում, փողի կարիք ունեն, ինչպես օրինակ Սամվել Ալեքսանյանը: Ինչպես գիտենք, մարդը մեծ սիրով հարցազրույց է տալիս, բայց քանի որ ֆինանսապես նեղն է, փողի դիմաց է հարցազրույց տալիս: Համենայն դեպս` մինչեւ վերջերս այդպես էր, հիմա փաստորեն Ալեքսանյանի վիճակն ավելի է ծանրացել եւ նա պատրաստ է հարցազրույց տալ, անգամ ոչ թե փողով, այլ գառան կամ ընկույզի դիմաց: Տրամաբանում ենք, որ նա, ով եւ գառ կբերի, եւ ընկույզ, կստանա «Երեւան-սիթի»-ի բոնուս քարտ եւ կարող է Մալաթիա հիվանդանոցի` վերջերս ձեռք բերած ուղղաթիռով անվճար մի «կռուգ» պտտվել ԱԺ-ի վերեւով, ընդ որում, հենց վերեւում, ուղղաթիռի մեջ զրուցելով Սամվել Ալեքսանյանի հետ:

Բայց այստեղ էլ մի խնդիր կա. բանն այն է, որ եթե անգամ ուղղաթիռում երեկոյան ժամերին Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվեք լուսնի առանձնահատկությունների մասին, նա ձեզանից հավելյալ կպահանջի վեց պենսանոց:

Ասում են, որ մարդիկ պահանջում են այն, ինչի կարիքն ունեն: Բայց ասում են նաեւ, որ մարդիկ պահանջում են այն, ինչից բացի այլ բան չեն տեսել, չգիտեն:

Այս առումով գառն ու ընկույզը միշտ ավելի շահեկան դիրքում են` լուսնի եւ գետի համեմատ:

....Բայց, իհարկե, մեղավորը լրագրողներն են. ինչո՞ւ են նրանք քաղաքական հարցերի շուրջ հարցազրույց վերցնում Սամվել Ալեքսանյանից. չէ՞ որ վերջինս ոչ թե ԱԺ պատգամավոր է, այլ քաղաքականությունից դուրս գործարար: Թե՞ հակառակն է...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.