AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 18. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՐՄԵ՞Ն
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015



Տեղադրվել է` 2015-11-29 21:31:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 867, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԲԺԻՇԿԸ

Հ. ԱՖՅԱՆ

Խորհրդարանում Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խոսելով որոշ քաղաքական ընդդիմադիր գործիչների մասին, ասել է. «Ես կարծում եմ, որ այդ մարդիկ պետք է ոչ թե քաղաքականությամբ զբաղվեն, այլ ժամանակին խմեն իրենց հաբերը»: Բայց, պարզվում է, այստեղ մի խնդիր կա. բանն այն է, որ Ազգային ժողովում հաստիքով բժիշկ չկա, անգամ դեղատուն չկա, որտեղից կարելի է հաբեր գնել, հետեւաբար առաջարկում ենք` խորհրդարանում ստեղծել բժշկի հաստիք եւ, եթե բյուջեն թույլ կտա` մի դեղատուն, իսկ եթե բյուջեն թույլ չտաՙ վարկ կվերցնենք: Ընդ որում, խորհրդարանի բժիշկը պետք է պարտադիր ստանա բարձր աշխատավարձ, որպեսզի ախտորոշումներ անելիս հիվանդություններն իրենց անուններով անվանի, հիվանդներին` իրենց, եւ պետք է անպայման մասնակցի ԱԺ-ի նիստերին, քանի որ հիվանդությունների սրացումները հենց նիստերի դահլիճում են լինում, իրենց սենյակներում պատգամավորները, եթե անգամ անհանգիստ էլ են, ապա` աչքից հեռու են:

Օրինակ` անցած երկուշաբթի օրը տեղի ունեցած ԱԺ-ի նիստում, երբ քննարկվելիս է եղել ԵՏՄ տարածքում ապրանքների տեղափոխման եւ ներմուծման մասին արձանագրությունը, «Ժառանգություն» խմբակցությունից միակ «ժառանգակական» Զարուհի Փոստանջյանը ելույթ է ունեցել: Սկզբում այդ ելույթը ոչ մի անսովոր բանով աչքի չի ընկել, դե այսինքն տիկին Փոստանջյանը խոսել է թեմայի շուրջ, բայց հետո, նույն ելույթի ընթացքում խոսել է արագաչափերի մասին, սահմանադրական փոփոխությունների մասին, ՀՀԿ խմբակցության կանանց ամոթանք է տվել, քանի որ վերջիններս Սերժ Սարգսյանի կողքին են, վերջիններն էլ համարժեք պատասխան են տվել, թե բա, ամոթը քեզ լինի, տրամաբանում ենք, եւ քանի որ տիկին Փոստանջյանը Սերժ Սարգսյանի կողքին չէ, ապա հասարակական անհնազանդության կոչ է արել` կապված սահմանադրական փոփոխությունների հետ, թերեւս մոռանալով, որ նման կոչ անելն արդեն իսկ գործող Սահմանադրությամբ դատապարտելի արարք է: Հենց այստեղ էլ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, դիմելով Զարուհի Փոստանջյանին եւ նրան իրենց տեղերից պատասխանող ՀՀԿ-ական կանանց ասել է. «Հանգստացեք, տիկնայք, հանգստացեք, արդեն բժշկի գործն է, հանգստացեք»: Ապա տեսնելով, որ չեն հանգստանում, արդեն կոնկրետ Փոստանջյանին դիմելով ասել է. «Տիկին Փոստանջյան, դեղ ընդունեք, մի ապակողմնորոշեք ժողովրդին»: Այ այստեղ, եթե խորհրդարանի նիստին ներկա լիներ խորհրդարանական բժիշկը, նա անմիջապես կանցներ աշխատանքի. կոնկրետ դեպքում, նկատենք, մենք գործ ունենք պատգամավորների հետ, ովքեր իրենց տեղերում նստած անհանգիստ շարժվում են, իսկ սա նյարդների խնդիր է, ինչպես նաեւ իրենց տեղերից բղավում են, սա առավել հոգեբանական խնդիր է, ելույթ ունենալիս բղավում են, ինչը բարդույթների առկայության մասին է խոսում, որը եւս հոգեբանական խնդիր է, ինչպես նաեւ ուշադրության պակասի հետ, երբ պատգամավորը խոսում է թեմայի հետ ամենեւին կապ չունեցող թեմայից, առավել եւս` թեմաներից:

Բայց այստեղ մեկ այլՙ ավելի ուշագրավ նրբություն կա. փաստորեն, պարզվում է, որ ժողովրդին չապակողմնորոշելու համար պետք է դեղ խմել, այսինքն` նման դեղ կա, խմում ես եւ ժողովրդին չես ապակողմնորոշում: Ուրեմն առաջարկում են ԱԺ-ում բժշկի հաստիք եւ մեկ դեղատուն բացելուց հետո այդ դեղատուն ներմուծել հիշյալ հաբերից, որքան հնարավոր է շատ եւ սահմանել օրական դոզա. ընդդիմադիրների պարագայում` օրը երեք անգամ հաց ուտելուց հետո, իշխանականների պարագայում` օրը վեց անգամՙ հաց ուտելուց հետո: Ու քանի որ պատգամավորները իրենց կամքով այս հաբերը չեն խմի, առաջարկում ենք նոր Սահմանադրության մեջ ամրագրել, որ յուրաքանչյուր պատգամավոր, ԱԺ մտնելուց հետո պարտավոր է գնալ խորհրդարանի բժշկի մոտ, նրանից ստանալ օրվա դեղատոմսը, դրանով գնալ ԱԺ-ի դեղատուն, ստանալ իր` չապակողմնորոշիչ հաբերը, ընդունել, եւ հանգիստ մտնել խորհրդարանի նիստերի դահլիճ` աշխատելու: Իսկ նիստերի ժամանակ, ԱԺ նախագահը պարբերաբար կհիշեցնի` «Դեղեր խմելու ժամանակն է», եւ կամ` «Դեղեր խմելու ընդմիջում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.