AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 102. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆԴՄԻՏՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015



Տեղադրվել է` 2015-11-29 21:31:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 914, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԱԼԻԵՎ «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՐԳԵԼՔԸՙ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ Է»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Եթե Հայաստանն իր հզոր աջակիցներից պաշտպանություն չգտներ, ԼՂ հակամարտությունը վաղուց իր արդարացի վճիռը կունենար: Հայաստանը չէր կարող առանց օտար օգնության Ադրբեջանին դիմակայել, ըստ «Ազերթաջ» գործակալության նոյեմբերի 25-ին գերմաներեն տարածած հաղորդագրության ասել է Ադրբեջանի նախագահը Բաքվումՙ Ազգային ժողովի հինգերորդ գումարման առաջին նիստի ժամանակ իր ելույթում: «Այսօր Ադրբեջանը Հայաստանից մի քանի անգամ ուժեղ է, բայց ճիշտ է նաեւ, որ տարբեր երկրներում գործող հայկական լոբբին եւ հայկական կազմակերպությունները իրենց դերն ունեն տվյալ երկրների կառավարությունների վրա ազդեցություն բանեցնելու հարցում: Այս գործոնն է ղարաբաղյան հակամարտության լուծման ամենամեծ արգելքը, մեկնաբանել է Իլհամ Ալիեւը եւ հավելելՙ Հայաստանը չի կարող միջազգային իրավունքն այսպես կոպիտ ոտնահարել, Ադրբեջանը շարունակելու է իր ուղին: Որեւէ երկիր չի ճանաչում «այսպես կոչված Լեռնային Ղարաբաղ կառույցը» (Berg-Karbach-Struktur) եւ չի ճանաչելու: Սա մենք երբեւէ թույլ չենք տալու եւ այդ ուղղությամբ մեր դիվանագիտական, քաղաքական ջանքերն ուժեղացնելու ենք: Միաժամանակ շարունակելու ենք ամրապնդել մեր ռազմական ներուժը, վերջին տարիներին մեծ հաջողություններ ենք գրանցել այս ոլորտում: Մեր բանակի մարտունակությունն օր օրի ավելի է հզորանումՙ հագենում արդի զինատեսակներով, ադրբեջանական բանակն այսօր աշխարհում համարվում է ուժեղագույններից մեկը: Այս գործընթացը շարունակվում է, Ադրբեջանի նախագահի խոսքերն է փոխանցում «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.