AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 40. ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԽՄԲԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015



Տեղադրվել է` 2015-11-29 21:31:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 836, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 6

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ Է ԺՆԵՎԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Նոյեմբերի 23- ին ՄԱԿ- ի 61- րդ նստաշրջանին փախստականների խնդրին անդրադարձել է այդ կառույցում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիեւըՙ հարցը տեղական դիտանկյունից ներկայացնելով: Ինչպես իրազեկ ենք դառնում «Ազերթաջ» -ի Նյու Յորքի թղթակից Յուսիֆ Բաբանլիի գերմաներեն տարածած հաղորդագրությունից, ադրբեջանցի դիվանագետը ներկաների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի դեմ «զինված ագրեսիա եւ անեքսիա» իրականացնող Հայաստանի քաղաքականության վրաՙ ընդգծելով, թե Սիրիայի էթնիկ հայերը բնակեցվում են հայկական զինուժի կողմից գրավված ադրբեջանական տարածքներումՙ Զանգիլանում, Լաչինում, Խոջալիում: « Ադրբեջանը մեծ մտահոգություն ունի, որ սիրիահայերի վերաբնակեցման հարցում հայկական կողմը ստեղծում է բոլոր պայմանները. միջազգային տարբեր աղբյուրներում, ինչպես նաեւ տեղական ԶԼՄ- ներում հստակ տեղեկություններ կան Հայաստանի նպատակային գործողությունների մասին »: Ալիեւը հիշեցրել է, որ Հայաստանի ագրեսիայի հետեւանքով իրենք 1 միլիոն փախստական ունեն, բայց դա չի խանգարել, որ օգնեն սիրիացիներին: 2012- ին Ադրբեջանը Հորդանանում սիրիացի փախստականներին ուղղակի ֆինանսական օգնություն է տրամադրել: Երկար ելույթի վերջում բանախոսը կրկին անդրադարձել է սիրիահայերի վերաբնակեցմանը: «Վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը ակտիվացրել է ապօրեն վերաբնակեցումըՙ դրանով ոտնահարելով 1949- ի Ժնեւի փախստականների կոնվենցիայի 49- րդ հոդվածը:Հայաստանում բավարար տեղ կա այս փախստականների վերաբնակեցման համար, քանի որ անընդհատ աճում է երկիրը լքողների թիվը: 1992- ից ի վեր 1 միլիոն քաղաքացի լքել է Հայաստանը », ՄԱԿ - ում դժգոհել է Յաշար Ալիեւը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.