AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 39. ՀԱՅԻ ՀԱ-Ն ԱՅՈ Է, ՉԷ-Նՙ ՈՉ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015



Տեղադրվել է` 2015-12-07 23:10:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1024, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՖՐԱՆՍԻԱՆ ՁԵՌՆՈՑ Է ՆԵՏՈՒՄ ԻՆՔՆ ԻՐԵ՞Ն

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Քրեականացնող օրենքը դարձյալ իրավական հարցերի հանձնաժողովում

Երեկ հետմիջօրեին հայկական լրատվահոսքում առանձնացավ մի լուր, որի 2013-ի տխուր ընթացքին հայերս մի անգամ արդեն առիթ էինք ունեցել հետեւել. «Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունեց պատգամավոր Վալերի Բուայեիՙ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու նախագիծը», դեկտեմբերի 3-ին իրազեկել էր «Արմենպրեսը» եւ նրան հղում արած այլ լրատվամիջոցներՙ այն տպավորությունը փոխանցելով, թե Ֆրանսիան այլեւս քրեական պատիժ է սահմանելու Հայոց ցեղասպանությունը ժխտողներինՙ մի տեսակ արհամարհելով Փերինչեքին արդարացնելու հոկտեմբերի 15- ին ՄԻԵԴ հրապարակած վճիռը, մանավանդ այն պարագայում, երբ Ֆրանսիան ներկայացնող դատավորն էլ մեծամասնության նման կարծիքի ազատությունն էր գերակա համարել: Կարծիքի ազատությունը գերակա համարող, «Շառլի էբդո»-ի ահաբեկչության ժամանակ ժողովրդավար առաջնորդների միասնականությամբ 2015-ին աշխարհին ազդանշան ուղարկած Ֆրանսիան, որ 3 շաբաթ առաջ կրկին արնահոսեցՙ ահաբեկչության ծանր հարվածից, հիմա ձեռնոց է նետում իրե՞ն: Այս օրերին Թուրքիային մտրակ ցույց տալու նպատակով տարբեր երկրների քաղաքական գործիչներ չեն թաքցնում, որ հայոց պատմության գիտակ են, եւ կարող են իրենց օրենսդիր մարմնում շրջանառության դնել իրենց համար ամբոխահաճո, մեզ համարՙ 100-ամյակի շրջագծի մեջՙ էլ ավելի չափազանցված զգայական փաստաթղթեր: Կամ էլՙ միշտ կենսունակՙ ընտրազանգված գրավելու խայծը, որ թերեւս Ֆրանսիայի համար այս պահին ելակետային էՙ հաջորդ շաբաթ տեղական ընտրությունները լավ առիթ են խաղարկելու այսպիսիՙ միշտ հրատապ, բայց սահմանադրականությունը ստուգելու նպատակով ժամանակատար օրինագծեր:

Այս անգամ ի՞նչ ճակատագիր է սպասվում հայաշատ Մարսեյլից ընտրված պատգամավոր Վալերի Բուայեի նախագծին, դժվար է ասել: Բայց մեզ հուզող հարցը պատասխան է ստանում ԱԺ կայքէջում հրապարակված տեղեկատվությամբ: Ֆրանսիայի օրենսդիրի իրավական հարցերի հանձնաժողովում անհրաժեշտ քվեներ ստացած օրինագիծը ժամեր տեւող քննարկման է դրվել դեկտեմբերի 3-ի ԱԺ նիստում, այնուհետ ուղարկվել իրավական հարցերի հանձնաժողովՙ իրավական հիմքերն էլ ավելի ամրացնելու նպատակով: Թե հանձնաժողովը ե՞րբ կքննի, եզրակացությունը ե՞րբ կհաղորդի, պարզ չէ:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարին Ֆրանսիայի ԱԺ, Սենատը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքն ընդունել էին, բայց երկրի սահմանադրական խորհուրդը հիշյալ օրինագիծը հակասահմանադրական էր ճանաչել:

Գերմանիա

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.