AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 112. ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԴԱԼԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015



Տեղադրվել է` 2015-12-07 23:10:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 969, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՃ

Ա. Մ.

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կառավարության երեկվա նիստում տեղեկացրեց, որ ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն Հայաստանում օտարերկրյա ներդրումների աճ է գրանցվել, ընդ որումՙ արդեն բոլոր ուղղություններով: Նախարարը որոշ մանրամասներ ներկայացրեց նաեւ Ամուլսարի հանքավայրի շահագործման առնչությամբ: Նա նշեց, որ «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը իրականացնելու է 325 մլն դոլարի ներդրում: Դրան ավելանալու են նաեւ Միջազգային ֆինանսական կորպորացիան եւ Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկի ներդրումները, կազմելով 460-480 մլն դոլար: Ըստ Կարեն Ճշմարիտյանի, արդյունքում արդյունաբերական իմաստով արդյունավետ կդառնա նաեւ ոսկու ձուլակտորների արտադրության կազմակերպումը արդեն Հայաստանում:

Վայոց ձորում կներդրվի հեմոդիալիզային բուժծառայություն

Վայոց ձորի մարզում հեմոդիալիզի ծառայություններ կիրականացվեն, ինչը կնպաստի հեմոդիալիզի կարիք ունեցող հիվանդների բուժօգնությունը ժամանակին եւ որակյալ կազմակերպելուն` կրճատելով մարզից Երեւան հասնելու եւ վերադարձի տրանսպորտային ծախսերը եւ այլ անհարմարություններ: Կառավարության այս առչնությամբ ընդունած որոշման մեջ նշվում է, որ մարզում հեմոդիալիզային ծառայության ներդրման նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ն ապահովել անհրաժեշտ սարքավորումներով` արհեստական երիկամի եւ ջրի մաքրման սարքավորումներով: Որոշմամբ նախատեսվում է ձեռքբերել ջրի մաքրման սարքավորում:

Հայաստանում ամբողջությամբ կներդրվի բարոյական վնասի հատուցման ինստիտուտը

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով, որը երեկ հավանության արժանացավ կառավարության կողմից, նախատեսվում է ամբողջապես ներդնել բարոյական կամ ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ կյանքի իրավունքի, խոշտանգման արգելքի, անձնական ազատության իրավունքի խախտման եւ ապօրինի դատապարտման հետեւանքով կրած ոչ նյութական վնասից, ավելացվում են նաեւ արդար դատաքննության, անձնական կամ ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության, մտքի, խղճի եւ կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու, հավաքների եւ միավորման ազատության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների եւ սեփականության իրավունքները: Հատուցման չափեր նույնպես կավելացվեն եւ կհապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին: Այս նախագծի ընդունմամբ բարոյական վնասի կամ ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտն ամբողջությամբ կներդրվի Հայաստանում:

2016թ. պետբյուջեի նախագծում եկամուտներ եւ ծախսեր են ավելացել

«ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխությունների մասին» կառավարության երեկ ընդունած որոշմամբ, հաշվի առնելով միայն հստակ գումարներ պարունակող առաջարկությունները, բյուջեի նախագծի լրացուցիչ եկամուտների եւ ծախսերի ծավալներն ավելացել է, համապատասխանաբարՙ շուրջ 15 մլրդ դրամով եւ շուրջ 14,3 մլրդ դրամով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.