AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 51. ԲԱՌԱՄԱՅՐ ԿՏԱՎԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015



Տեղադրվել է` 2015-12-07 23:10:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 870, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 5

«ՈՉ»-ԳԵՎԱՐԱ

Հ. ԱՖՅԱՆ

Կամ` դոփում են, դոփում են, դոփում են ձիերը

Առաջարկում եմ փոխել «Նոր Հայաստան» նախաձեռնության անվանումը եւ դարձնել «Ոչ»-Գեվարա: Նախ, այսպես ավելի հեղափոխականություն է ներշնչում, ապաՙ որպեսզի նոր Հայաստան լինի, պետք է նոր բան անել, իսկ այն ինչ անում է այս նախաձեռնությունը, նոր չէ: Օրինակ, հանրահավաք, օրինակՙ երթ, օրինակՙ ոստիկանական պատերի խիզախ ճեղքումներ, կամ դրա անձնազոհ փորձեր, օրինակՙ նստացույցեր, եւ այլն: Այս ամենը տեսել ենք, ուրեմն այս ամենը նոր չէ, հետեւաբար այս ամենով նոր Հայաստան չի գալու, այս ամենով եւ այս մարդկանցով մենք հին Հայաստանում դոփում ենք, ինչպես Չարենցի ձիերը: Մինչդեռ մեր հեղափոխականներին, կամ «Ոչ»-Գեվարաներին բոլորին ճանաչում ենք, ավելին` հիշում ենք, իսկ երբ մի բան կամ մեկին հիշում ես, ուրեմն նոր չէ, իհարկե կարող է այդ հին մարդը փոխվել, դե օրինակՙ առաջ կաշառակեր էր, հիմաՙ բուսակեր, առաջ ԲՀԿ-ական էր, հիմաՙ քաղաքագետ, առաջ ազատամարտիկ էր, հիմաՙ քաղհալածյալ, առաջ ԱԳ նախարար էր, հիմա ծաղկասեր, բայց ժողովուրդը, որին ի դեպ ոտքի են հանում, մի լավ խոսք ունի կարմիր գույնի ընտանի կենդանու կաշվի մասին. չխորանանք:

Փոխարենն առաջարկում եմ պատկերացնել հետեւյալ իրավիճակը, Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ: Այսինքն, Սերժ Սարգսյանը անցյալ ընտրություններում չի գողացել Րաֆֆիի ձայները եւ վերջինս ինքնըստինքյան դարձել է նախագահ: Բոլորս ուրախ ենք, շատերը` երջանիկ, մեծամասնությունն էլ` հանրապետական: Ի՞նչ է անում մեր նախագահը... Նա տարվա մի մասը անցկացնում է Ամերիկայում: Ընդ որում, ոչ թե` Սպիտակ տանը, ենթադրենք Օբամայի հետ գոլֆ խաղալով, կամ հնդուհավ ուտելով, այլ` Կալիֆոռնիայում, իր հայրական տանը: Ի՞նչ է անում նա այնտեղ, չգիտենք, գիտենք միայն, որ ինչ էլ անում էՙ իր անձնական գործերն են, համենայն դեպս, երբ Րաֆֆին կարճատեւ այցով ժամանում է Հայաստան (հիմա), հարցին, թե ինչո՞ւ էր գնացել Ամերիկա, պատասխանում է` «անձնական գործերով»:

Այս հարցը, եթե անգամ դադարենք պատկերացնելուց եւ վերադառնանք մեր օրեր եւ իրականություն, շատ կարեւոր է «Նոր Հայաստան»-ի համար, քանի որ, փաստորեն, այդ նախաձեռնության հիմնադիր եւ կարկառուն անդաներից մեկը Ամերիկայում վեց ամիս տեւող անձնական գործեր ունի:

Փոխարենը գիտենք, որ պետք է հրաժարվենք քաղաքական մումիաներից: Հմայակ Հովհաննիսյանն է ասել, իր միության քաղաքագետներին չէ, այլ` Ազատության հրապարակում ելույթ ունենալիս: Այսինքն նա էլ է ելույթ ունեցել, նա էլ է «Նոր Հայաստանի» անդամ, եւ առաջարկում է պայքարել մումիաների դեմ: Տրամաբանական է. որպեսզի նոր Հայաստան լինի, պետք է մումիաներ չլինեն, այ քանի որ դրանք կան, նոր Հայաստան չի լինում ստեղծել: Օրինակ Եգիպտոսում որքա՞ն են մարդիկ չարչարվում նոր Եգիպտոս ստեղծելու, չի ստացվում, որովհետեւ նրանք մումիաներ ունեն: Կամ Ռուսաստանում, ոչ մի կերպ նոր Ռուսաստանը չի գալիս, քանի որ Կարմիր հրապարակի հենց կենտրոնում, հենց քաղաքական մումիա ունեն: Մի խոսքով... Մարդիկ առաջարկում են լրջորեն պայքարել, հներով` հանուն նորի, ընդ որում նոր ասելով նկատի չունեն Սահմանադրությունը, այլ միայն Հայաստանը: Բայց հաշվի առնելով, որ արդեն ձմեռ է, նախաձեռնության հիմնադիր կարկառուններից Ժիրայր Սեֆիլյանը, նախքան դեկտեմբերի մեկի հանրավաքը կոչ արեց ժողովրդին Ազատության հրապարակ գալ` ուտելիքի պաշարով եւ տաք հագուստով, քանի որ` «մնալու ենք...»: Արդեն հանրահավաքի օրը, Սեֆիլյանը հայտարարեց, թե մեզ ուտելիք պետք չէ, քանի որ` «Մենք այստեղ իրարով ենք սնվելու»: Թե այդ գործողությունից հետո Ազատության հրապարակում քանի՞ հոգի կմնա, դժվար է ասել, բայց որ կարելի է այնտեղ անգամ տաք հագուստ չտանել, քանի որ այնտեղ կարելի է իրարով տաքանալ, թերեւս, ավելի մարդասիրական գործողություն է:

Իսկ հեղափոխությունը մարդասիրություն չէ ու այն մեր երկրում չի սկսվել: Առհասարակ հեղափոխությունը չի սկսվում, հեղափոխությունը ավարտվում է, եւ այն հենց հեղափոխություն է կոչվում ավարտվելուց հետո, ոչ թե սկսվելուց: Սկսվելուց այն հանցագործություն է: Սպիտակ վարդե՞րը... Իմ կարծիքով այդ վարդերը պարոն Րաֆֆին անձնական գործերով էր գնել, հետեւաբար դրանք որեւէ կապ չունեն դեկտեմբերի մեկի հանրահավաքի հետ: Ի դեպ, ինչո՞ւ դուք այնտեղ չէիք, հա, անձնական գործեր, իսկ ավելի շատ հոգսեր ունեիք: Պարզ է եւ հասկանալի:

Դեկտեմբերի 1-ին, ՀԱԿ-ից «Ոչ»-Գեվարա էր միայն Վլադիմիր Կարապետյանը, մյուսները երեւի անձնական գործեր ունեին, բայց սա` իմիջիայլոց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.