AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 28. ԱՆՐԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2015-12-07 23:10:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 703, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌԱՋ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Երբ նախագահ Օբաման ձեռնարկեց իրականացնել առողջապահական իր բարեփոխումների օրինագիծը, նա համազգային բանավեճ առաջացրեց: Բանաձեւի ամենացայտուն հակառակորդները ավելի շատ նախագահի, քան բանաձեւի բովանդակության դեմ էին արտահայտվում ընդհանրապես: Որեւէ օրենսդրական քայլ նախագահականի կողմից համարվում էր թունոտ:

Բանավեճը «ներկայացնելու» մտադրությամբ քաղաքական սատիրիստ Ջոն Ստյուարտը, «The Daily Show» կատակերգական հաղորդաշարի նախկին վարողը, հարցախույզ անցկացրեց սովորական մարդկանց շրջանում նրանց հարց տալով, թե «Օբամաքե՞րն» (Obamacare) են նախընտրում, թե՞ «Մատչելի առողջապահական խնամքը» (Affordable Healthcare): Երկրորդին ձայն տվողները ավելի շատ էին: Բայց ֆարսն այն էր, որ նրանք երկու տարբեր անվանումներով միեւնույն բանաձեւի օգտին էին քվեարկում:

Եթե այսքան տգիտություն հանդուրժելի է աշխարհի ամենաժողովրդավարական երկրում, ապա ի՞նչ կարելի է ասել Հայաստանի ընտրազանգվածի մասին, որ դեկտեմբերի 6-ին մասնակցելու է սահմանադրական հանրաքվեին: Այնտեղ անցկացված հարցումները ցույց են տալիս, որ բնակչության կեսը դեռեւս կողմնորոշված չէ: Դրա պատճառները մեկից ավելի են: Մի կողմից ժողովուրդը հստակ պատկերացում չունի բարեփոխումների էության մասին, մյուս կողմից ավելի շատ մտահոգված է իր ապրուստը վաստակելու հարցերով, հաշվի առնելով համատարած աղքատությունը, եւ իհարկե կա նաեւ ընդհանուր անտարբերությունը որեւէ քաղաքական նախաձեռնության հանդեպ: Բայց քանի որ սահմանադրությունը որոշելու է իրենց հետագա կյանքի ուղին, ապա դրան պետք է լրջորեն մոտենալ եւ հստակ դիրքորոշում դրսեւորել: Ինչքան էլ հասարակ քաղաքացու համար բարդ լինեն առաջարկված բարեփոխումները, որոշ կետեր ցայտուն են եւ հասկանալի բոլորին: Դրանցից մեկը նախագահականից խորհրդարանական կառավարման համակարգին անցնելն է: Նոր սահմանադրությամբ նախագահի պաշտոնը դառնալու է սոսկ խորհրդանշական: Նախագահը հաշվետու է լինելու խորհրդարանին: Մյուսը այն է, որ խորհրդարանում տեղեր զբաղեցնելու համար ոչ թե անհատները, այլ կուսակցություններն են մրցելու միմյանց հետ:

Կառավարությունը «Այո» է ասում բարեփոխումներին, ընդդիմությունըՙ «Ոչ»: Հաշվի առնելով Հայաստանի քաղաքական սպեկտրըՙ վերջիններիս դիրքորոշումը կարելի է հասկանալ, քանի որ Հանրապետական կուսակցությունը, ըստ նրանց, շարունակելու է գերիշխել խորհրդարանում, համենայնդեպս առաջիկա կանխատեսելի ապագայում:

Բայց դա երկար չի կարող տեւել: Չի կարող հավիտենական լինել, քանի որ Հայաստանի վերջին շրջանի պատմությունը ցույց է տվել, որ քաղաքական կուսակցությունները անցողիկ բնույթ ունեն եւ խարսխվում են ոչ թե սկզբունքների եւ համոզմունքների, այլ օլիգարխների կամ ուժեղ անհատականությունների վրա: Դրա լավագույն օրինակը Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր:

Դրանից ելնելով կարելի է պնդել, որ խորհրդարանական կառավարման անցնելը նշանակելու է ժողովրդավարական գործընթացի առաջընթաց: Կուսակցությունները հասունանալու են եւ հնարավորություն են ստանալու քարոզելու իրենց որոշակի քաղաքական հայացքները, ծրագրերը եւ համոզմունքները: Ուրեմն դեպի այդ տանող ճանապարհը չպետք է փակվի:

Նախկին նախագահ Քոչարյանը դեմ է բարեփոխումներին, պնդելով, որ առաջարկված տարբերակը չի արտահայտում իր նպատակադրած ապակենտրոնացման գաղափարը: Ընդդիմադիր կուսակցությունները, ներառյալ «Ժառանգությունը» եւ «Հիմնադիր խորհրդարանը» նույնպես դեմ են փոփոխություններին, եւ առաջ են տանում իրենց «ոչ» դիրքորոշումը: «Ոչի» արշավը միշտ չէ, որ հիմնված է լինում ներկայացված նյութի բովանդակության, էության վրա: Այն ավելի շուտ քաղաքական նպատակներ է հետապնդում, ինչպես պարզվեց ընդդիմադիր առաջնորդներից մեկի վերջերս Վրաստան կատարած այցելության ժամանակ: Արամ Մանուկյանը այնտեղ նշել է, որ հանդիպումներ է ունեցել խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների որոշ անդամների հետ եւ հասկացել, որ Վրաստանը, որտեղ խորհրդարանական կառավարման էին անցել վերջերս, լուրջ խնդիրներ է դիմակայում: Նրանք ասել են, որ «Ժամանակը չէր նման փոփոխության»:«Չեմ ասում, որ խորհրդարանական ձեւաչափը լավը չէ, բայց ամբողջ խնդիրը նպատակահարմարության մեջ է», նշել է նա, ավելացնելով, որ ներկայիս նա դեմ է Հայաստանում նման բարեփոխումներ անցկացնելուն, որովհետեւ «երկիրը գտնվում է պատերազմի շեմին»:

Հետաքրքրական է, որ ավանդական բոլոր երեք կուսակցություններն էլ միանման դիրքորոշում են որդեգրելՙ պաշտպանելով կառավարության «Այոն»: Բայց դա չի նշանակում բոլորովին, որ նրանք ներկա վարչակարգին անվերապահ աջակցում են: Պարզապես, որպես ավանդական, փորձառու կուսակցություններ նրանք ապագա զարգացումների հեռանկարը կապում են մյուս կուսակցությունների հասունացման հետ, որի դեպքում խորհրդարանական կառավարման համակարգը կդառնա իսկական գործող մի կառույց, որտեղ հնարավորություններ կստեղծվեն իշխանությունը հավասար հիմունքներով բաժանելու: ՀՅԴ-ն առավել դրդապատճառ ունի «Այո» ասելու հանրաքվեին, որովհետեւ հույս ունի կոալիցիա կազմել իշխող կուսակցության հետ:

Այնպես որ, դեռեւս չկողմնորոշվածներին շատ քիչ ժամանակ է մնում վերջնական դիրքորոշում ձեւակերպելու: Կառավարությունը, համենայնդեպս, վստահորեն է գնում հանրաքվեին, թե չէ նման ռիսկի չէր դիմի: Ինչեւէ, անկախ արդյունքից, Հայաստանի օրենսդրական երկընտրանքը վերջ է գտնելու դեկտեմբերի 6-ին:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.

(Նյութը տպագրվում է որոշ կրճատումներով)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.