AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 33. ՏԱՏ, ՆԱՆ, ՄԱՄԱ, ՊԱՊԱ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 11-12-2015



Տեղադրվել է` 2015-12-15 00:06:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 906, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԻՆՉՈ՞Վ ԶԲԱՂՎԻ ՐԱՖՖԻՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Սպիտակ տան պաշտոնական կայքէջում ԿՀՎ նախկին վերլուծաբան Ջեյմս Ժաթրասը ստորագրահավաք է սկսել, որով պահանջում է Վաշինգտոնից` «Նախագահ Էրդողանի ղեկավարած Թուրքիան ահաբեկչության աջակցող երկիր հայտարարել»: Ընդ որում, հիշյալ կայքի «ստորագրահավաք» բաժնում այս նախաձեռնության վերաբերյալ կա հետեւյալ հաղորդագրությունը. «Անհերքելի փաստ է, որ Սիրիայում ԻՊ թիրախները ռմբակոծող ռուսական ինքնաթիռը խոցելուց հետո նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կողմից ղեկավարվող Թուրքիան աջակցում է Սիրիայում ահաբեկչական խմբավորմանը. ԻՊ-ն Թուրքիայի տարածքով նավթ է վաճառում: Թուրքիան մինչ այդ էլ Բոսնիայում, Չեչնիայում, Պաղեստինում, Կոսովոյում, Վրաստանում, Եգիպտոսում եւ Չինաստանում աջակցել է ահաբեկչական խմբավորումներին, իր հարեւանների նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն ցուցաբերել (Կիպրոս զորք մտցրել, Հունաստանի օդային տարածքը խախտել եւ շրջափակել Հայաստանը): Թուրքիան Ցեղասպանություն է իրագործել հայերի, հույների եւ ասորիների նկատմամբ: Այդ իսկ պատճառով Թուրքիան պետք է ահաբեկչությանն աջակցող երկիր համարվի եւ պետք է վերջ տրվի Ամերիկայի եւ Թուրքիայի` ՆԱՏՕ-ում դաշնային հարաբերություններին»: Նախաձեռնության հեղինակը նաեւ առաջարկել է «Քրդական բանվորական կուսակցությանը» ԱՄՆ-ում դադարել համարել ահաբեկչական կազմակերպություն:

Նշենք նաեւ, որ որպեսզի այս նախագիծը դառնա Վաշինգտոնի քաղաքականություն, պետք է նախ հավաքել 100 հազար ստորագրություն (ամբողջ աշխարհից եւ պարտադիր չէ` ԱՄՆ քաղաքացիների), ապա այն պետք է հաստատվի Կոնգրեսում: Այս պահին առկա է շուրջ 1000 ստորագրություն:

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս, երբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականը, վերջինս խորհուրդ տվեց Րաֆֆիին` «այլ բաներով զբաղվել», «իմիջիայլոց» շեշտելով, որ այս պահին սահմանին լարվածությունը հասել է գագաթնակետին: Այս համատեքստում առաջարկում ենք, որ Ր. Հովհաննիսյանը զբաղվի ստորագրությունների ավելացման հարցով: Հաշվի առնելով պարոն Հովհաննիսյանի ամերիկյան կապերը, դա անել նրա համար նույնն է, ինչ մեր իշխանությունների համար ընտրություններում հաղթելը. մեկից` մեկ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 11-12-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.