AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 100. 9, 10, 100 ԵՎ 300 ԹՎԵՐԻ ՄԱՍԻՆ [1]
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 11-12-2015



Տեղադրվել է` 2015-12-15 00:06:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 850, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԵՎՍ ՄԵԿ ԴԺՎԱՐ ՏԱՐՎԱ` 2016-Ի «ԱՌԱՆՑ ԳՈՒՆԱԶԱՐԴՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱՊԱՏԿԵՐՈՒՄ»

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանի տնտեսության համար եկող տարին նույնպես դժվար է լինելու: Նման ենթադրություն կարելի է անել, թե՛ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթից` 2016-ի ՀՀ պետական բյուջեից, թե՛ բյուջեի հաստատման ժամանակ Ազգային ժողովում Հովիկ Աբրահամյանի ելույթից: Այսպես` 2016-ին պետբյուջեի նախագծով կանխատեսվում է ավելի ցածր, քան վերջին տարիներին` 2,2 տոկոս տնտեսական աճ: Վարչապետի բացատրությունը սրան` «իրավիճակի ճշմարիտ եւ առանց գունազարդումների արտապատկերում»: Հիմնավորումը` ներկայիս արտաքին մարտահրավերները, ի տարբերություն 2008-2009 թվականների մարտահրավերների, իրենց բովանդակությամբ միայն տնտեսական չեն, այլեւ քաղաքական կամ աշխարհաքաղաքական, ինչը նշանակում է, որ դրանք ոչ միշտ են կանխատեսելի եւ հաշվարկելի:

Վարչապետի տեղեկացմամբ, 2015-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանի Դաշնությունից մասնավոր փոխանցումները կրճատվել են շուրջ 470 մլն դոլարով, բայց, չնայած դրան, Հայաստանի տնտեսությունը դրսեւորել է կենսունակության իր ներուժը, եւ 9 ամիսների արդյունքում երկրում գրանցվել է 3,5 տոկոս տնտեսական աճ: «Հիմնական աճը գրանցվել է գյուղատնտեսության եւ հանքարդյունաբերության ոլորտներում, ընդ որում, դա կատարվել է համաշխարհային շուկայում գունավոր մետաղների գների ցածր մակարդակի ֆոնին», պարզաբանել է Հովիկ Աբրահամյանը:

Միջին անվանական աշխատավարձի չափը ներկայացնելով, վարչապետը այն համեմատեց գնաճի ցուցանիշի հետ, թվերով ցույց տալով իրական աշխատավարձի չափի ավելացումը Հայաստանում` այն դեպքում, երբ մեր տարածաշրջանի այլ երկրներում դրանք նվազել են: Այսպես, 2015-ի սեպտեմբեր ամսին միջին անվանական աշխատավարձը կազմել է շուրջ 185 հազար դրամ, 2014 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 7,2 տոկոսով, երբ նույն ժամանակահատվածում գնաճը կազմել է 4,7 տոկոս: «Այսպիսով, իրականՙ այսինքն գնաճի ազդեցությունից զտված աշխատավարձերը, անգամ հաշվի առնելով կենսաթոշակային հատկացումները, փոքր-ինչ աճել են», եզրակացրել է Հովիկ Աբրահամյանը:

Այդուհանդերձ, եկող տարի վարկային խոշոր ծրագրեր են իրականացվելու երեք ուղղություններով` տարածքային հավասարաչափ զարգացման, ենթակառուցվածքների եւ բյուջետային աջակցության: Նախատեսվում է շուրջ 50 դպրոցների սեյսմակայուն ամրացում, վերականգնում կամ կառուցում, մարզերում բժշկական սարքավորումներով համալրված նոր հիվանդանոցային համալիրների, բժշկական կենտրոնների եւ պոլիկլինիկաների կառուցում, Հյուսիս-Հարավ եւ կենսական նշանակության այլ ճանապարհների, դեպի Վրաստան եւ դեպի Իրան էլեկտրահաղորդակցության նոր գծերի կառուցում, Վեդու, Եղվարդի, Կապսի եւ Մաստարայի ջրամբարների կառուցման աշխատանքներ: Մասնավորապես, վարչապետը հայտնել է, որ 2016-ի առաջին եռամսյակում կսկսվեն Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները:

Սոցիալական պարտավորությունները եւ խոստումները կառավարությունը շարունակելու է ապահովել: Մի նորություն էլ եկող տարվա համար այս ոլորտում` 2016-ի հունվարի 1-ից ժամանակավոր անաշխատունակության նպաստներ կտրամադրվի նաեւ չաշխատող մոտ 30 000 մայրերի: Այս նպատակով 2016 թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է մոտ 4 մլրդ դրամ:

Տնտեսության զարգացման առումով կարեւորագույն համարվող նոր ներդրումների ներգրավման ակնկալիքներ կան 2016-ին: Օրինակ, ավելի քան 200 միլիոն դոլար արժողությամբ գազատուրբինային էլեկտրակայանի կառուցմանը կառավարությունն արդեն համաձայնություն է տվել: Մյուսը` Ամուլսարի հանքագործական նախագիծն է` շուրջ 370 մլն դոլար արժողությամբ, որն ամբողջ կարողությամբ կսկսի գործել երկու տարվա ընթացքում, ապահովելով ավելի քան 1500 աշխատատեղ:

Այդուհանդերձ, դատելով աշխարհում արագ փոփոխվող իրադարձություններից, չի կարելի բացառել նաեւ աշխարհաքաղաքական դրական զարգացումները, ճիշտ այնպես, ինչպես եւ բացասականների խորացումը: Հետեւաբար, դեռ վաղ է կանխատեսել, թե ի՞նչ տնտեսական աճ կունենանք եկող տարի, եւ կիմանանք, թե 2016-ի պետբյուջեն իրատեսակա՞ն էր, հոռետեսակա՞ն, թե՞ լավատեսական:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 11-12-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.