AZG Daily #20, 25-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 77. ՍԵ՞ՔՍ, ԹԵ՞ ՏԱՐՓ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 11-12-2015



ԸՆԹԱՑԻԿ

Տեղադրվել է` 2015-12-15 00:06:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 895, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 7

Die Welt. «ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ

Պ. Ք.

Թուրքիայի խանութպանների ու հյուրանոցատերերի, ինչպես նաեւ էքսկուրսիաների կազմակերպիչների եկամուտների գլխավոր աղբյուրը ռուսաստանցիներն էին: Ոմանք դեռ հույս ունեն, թե մինչեւ գարուն իրավիճակը կբարելավվի, բայց մեծամասնությունը վստահ է, որ աղետ է սկսվում: Եվրոպացի զբոսաշրջիկները չեն հատուցում վնասները. նրանք նախընտրում են չափավոր հանգիստը եւ ծախսում են ռուսաստանցիներից անհամեմատ պակաս, գրում է գերմանական «Դի Վելթ» թերթը:

Բազմաթիվ զբոսաշրջիկներ նախընտրում են հանգստանալ Թուրքիայում: 2014 թ. այնտեղ հանգստացել է գրեթե 41 մլն մարդ, նշում է թերթը: Ըստ որում, ռուսաստանցիները թվով երկրորդն էին գերմանացիներից հետո: Ամեն տարի Թուրքիա գալիս էր մոտ 4 մլն ռուսաստանցի: Նրանց մեծամասնությունը արձակուրդն անցկացնում էր երկրի հարավային ափինՙ Անթալիայում:

Թուրքի հետ ամուսնացած ռուսաստանցի Մարիան ընտանեկան խանութ ունի Անթալիայում եւ «Դի Վելթի» թղթակցին ասել է. «Սա աղետ է, Անթալիայում զբոսաշրջությունը մեռնում է»: Նա պատմել է, որ իր գնորդները գրեթե բացառապես ռուսաստանցիներն էին: Ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս սրման պայմաններում շահույթի հույս այլեւս չկա, եւ ինքը մտադիր է տեղափոխվել Եվրոպա:

Նոյեմբերի 24-ին ռուսական «Սու-24»-ի ոչնչացումից եւ ՌԴ հակաթուրքական պատժամիջոցների ձեռնարկումից հետո Թուրքիայում ռուսաստանցի զբոսաշրջիկներ չեն մնացել, չեղյալ է հայտարարվել առնվազն 6 հազար ուղեգիր: Ռուսական հեռուստաալիքները օրերս հաղորդեցին, որ ռուսաստանցի միլիոնավոր զբոսաշրջիկների շնորհիվ Թուրքիան ամեն տարի ստանում էր մոտ 10 մլրդ դոլար: Այսուհետեւ նա կզրկվի եկամտի այդ խոշոր աղբյուրից:

Ներկայումս խանութների մեծ մասը փակ է, փողոցները դատարկ են: Դեռ նոյեմբերին Թուրքիան օգտվել էր հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզու վրա ռուսական օդանավի պայթեցման հետեւանքով ռուս-եգիպտական հարաբերություններում ծագած ճգնաժամից: Դեպի Եգիպտոս ռուսական օդանավերի թռիչքները դադարեցվել էին, եւ շատերը Կարմիր ծովը փոխարինել էին Միջերկրականով, պարզաբանում է թերթը:

Թուրք ձեռնարկատերերից շատերը վստահ են, որ քաղաքական իրավիճակը կվնասի տարածաշրջանի զբոսաշրջության ճյուղին: Կացության բարելավումն անգամ վերջ չի դնի ճգնաժամին: Զբոսաշրջային գործակալությունների մեծամասնությունը եկող տարվա ծրագրերը կազմում էՙ հաշվից հանելով ռուսաստանցի զբոսաշրջիկներին: Արդեն իսկ պայքար է ծավալվում հանուն եվրոպացի զբոսաշրջիկների: Սակայն եվրոպական եւ այլ երկրներից եկող զբոսաշրջիկների հաշվին հնարավոր կլինի հատուցել կորուստների ամենաշատը 15 տոկոսը: Եվրոպացի հյուրերն ունեն միանգամայն ուրիշ հայեցակարգ: Եթե ռուսաստանցիները ձեռք են բերում բարձրակարգ ապրանքներ եւ ամրագրում են շրջագայություններ, ապա եվրոպացի զբոսաշրջիկները, որպես կանոն, տարեց մարդիկ են, որոնք նախընտրում են մնալ իրենց հյուրանոցներում, արձանագրում է «Դի Վելթը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 11-12-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.