AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 82. ՍՂՈՑԸ ԵՎ ԲՅՈՒՋԵԻ ՍՂԱՃԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 11-12-2015



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2015-12-15 00:06:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 983, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 58

ՄԻ ԲԱՆ ՈՒԶԵԼՈՒ ՀԵՐԹԸ ՄԵՐՆ Է

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ մի քանի ամիս առաջ գնացել էի հարազատներիցս մեկի տուն եւ գրպանումս ունեի ՀՀ Սահմանադրության փոքրիկ գրքույկ, որը հենց այդ օրն էի գնել գրախանութից, այդ գիրքը տեսնելով տան փոքրիկը հետաքրքրվեց` «Իսկ Սահմանադրությունը վաճառվո՞ւմ է»: Իհարկե նա չգիտեր եւ չգիտի, թե ինչ է Սահմանադրությունը, առավել եւս` վաճառվելը, բայց հարցը... Ավելի ինքնատիպ բան, քան Մեսչյանի` «Ամեն ինչ վաճառվում է եւ բոլորն են վաճառվում» բառերն են, եւ հենց այդ բառերով էլ պատասխանեցի փոքրիկին: Ավելին, նվիրեցի նրան Սահմանադրության իմ գիրքը. թող մտածի, որ Սահմանադրությունը նաեւ նվիրում են:

Հետո նա կիմանա, անշուշտ, թե Սահմանադրությունն իրականում ինչ են անում, բայց ոչ հիմա, հետո, հիմա նա ավելի հետաքրքրական զբաղմունքներ ունի: Իսկ, թե ի՞նչ պետք է անել դրա հետՙ մեր գործն է: Օրինակ, Հանրապետության նախագահը անցյալ երկուշաբթի օրը, դեկտեմբերի 7-ին, ուղերձով դիմեց... կասեինք Դաշնային խորհրդին, բայց մենք Դաշնություն չենք, համենայն դեպս` դեռ, մինչ սահմանադրական հաջորդ փոփոխությունները: Սերժ Սարգսյանն ուղերձով դիմեց, ինչպես նախագահի պաշտոնական կայքում է ասված` «բազմաթիվ պաշտոնատար անձանց, հասարակական եւ քաղաքական գործիչների»: Ու եթե հաշվի առնենք, որ մեր երկրում պաշտոնատար անձինք մի կուսակցությունից են, ապա նախագահը ուղերձով դիմեց հենց այդ մի կուսակցությանը: Չնայած, նախագահի խոսքն իրականում ուղերձ էլ չէր, այլ ուղղակի ելույթ` սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո, այնպես որ ժողովրդին հասցեագրված ոչ պաշտոնական ուղերձ, հենց ուղերձ, մենք դեռ սպասում ենք:

Իր ելույթում Հայաստանի նախագահը նշել է. «Այսօր մեզ անհրաժեշտ է վստահություն ոչ միայն քաղաքական ուժերի միջեւ, այլեւ հանրության մեծ վստահություն քաղաքական ուժերի հանդեպ: Միայն այդ կերպ քաղաքական ուժերը կկարողանան կայանալ` որպես փոփոխություն իրականացնելու գործում հանրության լիազոր ներկայացուցիչներ: Ազգային ժողովը պետք է դառնա գաղափարական բանավեճերի, երկրի համար կարեւորագույն լուծումներ գտնելու թիվ մեկ հարթակը»: Ինչ բառեր են, չէ՞, հատկապես վստահությունը, դրա կարեւորումը, մանավանդ` փոփոխությունների անհրաժեշտության արձանագրումը: Ճիշտ է, չինացիներն, օրինակ, երբ ցանկանում են իրար անիծել, մաղթում են, որ անիծվողն ապրի փոփոխությունների ժամանակներում, բայց մենք Չինաստանում չենք ապրում, չինացիներն էլ` առանց մեզ շատ են: Ու չգիտեմ, դա մեր առավելությո՞ւնն է, թե՞ թերությունը, որ մենք քիչ ենք: Թերություններն իհարկե ավելի շատ են, բայց մի շատ կարեւոր առավելություն կա. մենք բոլորս իրար ճանաչում ենք, օրինակՙ ո՞վ չի ճանաչում պատգամավորներ Շմայսին, Թոխմախի Մհերին, Բելաջոյի Գրիշին, Լֆիկ Սամոյին, Սասի Արտակին, Շշերի Մելոյին, պատգամավոր գեներալներին ...Դե հիմա պատկերացրեք, որ նրանք պետք է «փոփոխություն իրականացնելու գործում հանրության լիազոր ներկայացուցիչը» լինեն, ինչպե՞ս` «Ազգային ժողովը գաղափարական բանավեճի թիվ մեկ հարթակ դարձնելով»: Պատկերացնել կարելի է անշուշտ, սակայն միայն պատկերացնել է կարելի: Ուրեմն ինչի՞ն, կամ ո՞ւմ պետք է վստահենք, որ մեր լիազոր ներկայացուցիչը լինի` փոփոխություն իրականացնելու գործում, այդ մարդիկ ավելի հեշտ եւ արագ Սահմանադրություն են փոխում, քան իրենք կփոխվեն, ու քանի որ իրենք չեն փոխվում, Սահմանադրություն են փոխում: Իրենց ուղղակի ասել են` «վլաստի» հարց կա, որ «վլաստն» այսուհետ կիսվելու է եւ ոչ թե բեւեռացված է մնալու, իրենք էլ ահա Սահմանադրությունը փոխում են, բայց ոչ թե անձամբ, այլ «սպառծիվկով» տղերքի միջոցով, դե նրանց, ովքեր գիշեր-ցերեկ բակերում են, որ բակում չարություն անողը միայն իրենք լինեն: Տղերքն էլ իրենց գործը լավ գիտեն, դպրոց չեն գնացել, բայց դպրոցների բոլոր ծակուծուկերը հրաշալի գիտեն, գրադարանինն էլ կիմանային, եթե գրադարանը ընտրական տեղամաս լիներ: Տղերքը մեր «Իսլամական պետությունն են», իսկ դուք վստահություն եք ասում, գաղափարական բանավեճի թիվ մեկ հարթակ եք ասում եւ այդ ամենը, արդեն հասկանալի է, թե ինչու ուղերձով չեք ասում, այլ ելույթով` «բազմաթիվ պաշտոնատար անձանց» առջեւ... Ցանկացաք, որ «Այո» ասենք, ասացինք, հիմա մի-մի բան ուզելու հերթը մերն է: Բայց նախ, ի՞նչ է պետք անել Սահմանադրությունը: Հինն, օրինակ, կարելի է մոռանալ, իսկ այ նորը` հիշել եւ պահանջել, բայց նախ եւ առաջ պահել: Օրինակ, իմ բարեկամի փոքրիկը խնամքով պահել է նվեր ստացած Սահմանադրության գրքույկը:

Արդեն ասացինք, թե ինչ ենք ուզում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 11-12-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.