AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 15. ԷԳՈՒՑ ԻՆՔՆԱՀՈՂ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 11-12-2015



Տեղադրվել է` 2015-12-15 00:06:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 735, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Հ. ԱՖՅԱՆ

Դժվար է ասել, թե ո՞րն է ավելի կարեւոր թիվ. այն, որ ըստ մեր ԿԸՀ-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է մեր` ընտրելու իրավունք ունեցող` 2 մլն 550 հազար 323 քաղաքացիների 50-51 տոկոսը միայն, թե՞ այն, որ հանրաքվեին «Այո» պատասխանածները կազմել են շուրջ 65 տոկոսը: Անշուշտ երկուսն էլ կարեւոր են, երկրորդով, օրինակ, ստացվում է, որ մենք այլեւս նոր Սահմանադրություն պետք է ունենանք, առաջինը նշանակում է, որ մեր չափահաս բնակչության ճիշտ կեսը թքած ունի` կունենա՞նք նոր Սահմանադրություն, թե՞ ոչ:

Բայց սա իմիջիայլոց, ինչպես ասում ենՙ ի գիտություն բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են հատկապես նոր Սահմանադրության պարագայում է՛լ ավելի ջանասիրաբար լծվել հայրենի պետության կայացման եւ զարգացման վեհ գործին: Ու քանի որ այդ գործին լծվողների պակաս մենք երբեք էլ չենք զգացել` ոչ հին, ոչ նոր սահմանադրությունների պարագայում, շարունակենք խոսել թվերից: Փաստորեն, հաշվի առնելով հանգամանքը, որ մեր ընտրողների միայն 50-51 տոկոսն է մասնակցել հանրաքվեին, նշանակում է, որ որպեսզի «Այո»-ն անցներ, այսինքն որպեսզի լիներ այն, ինչը ցանկանում էր, որ լինի իշխանությունը, պետք է մեր 650 հազար ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներ գնային եւ «Այո» քվեարկեին (հանրաքվեին մասնակցածների կեսից ավելին): Կրկնում եմ` 650 հազար, ընդամենը: Սա այն պարագայում, երբ միայն իշխող Հանրապետական կուսակցությունը մի քանի հարյուր հազար անդամներ, ընտանիքի անդամներ, գերդաստանի անդամներ, սեղանակից անդամներ, ընկերական շրջապատի անդամներ, վարորդներ, քարտուղարներ, ուղղակի համակիրներ ունի, ու եթե ՀՀԿ-ի այս բանակին գումարենք պետական կառույցները, բանակը, ոստիկանությունը, ինչպես նաեւ կայուն ընտրազանգված ունեցող ՀՅԴաշնակցականներին եւ վերջիններիս համակիրներին, ինչպես նաեւ իներցիոն ընտրազանգված ունեցող ԲՀԿ-ականներին, ապա 650 հազար ձայնը պատրաստ է, դեռ մի բան էլ ավելին, ինչպես եւ ցույց տվեցին հանրաքվեի արդյունքները:

Այս համատեքստում առնվազն տարակուսանք է առաջացնում, թե ինչի՞ց են բողոքում «Ոչ»-երը: Որ հանրաքվեի արդյունքները կեղծա՞ծ են: Ինչպես տեսնում ենք, կեղծված չեն: Որ ընտրողների վրա ճնշո՞ւմ է բանեցվել, փաստեր չկան, հետեւաբար, այդպես չի եղել: Որ Հանրապետականն այնքան ուժեղ է, որ 650 հազար ձայն հավաքելը նրա համար մեկից մե՞կ է, է, սա բողոքելու հիմք չէ, եղբայր, սա էլ ավելի ջանասիրաբար աշխատելու պատճառ է, եթե կուզեք` նպատակ: Իհարկե առանձին տեղամասերում, այդ թվում Սերժ Սարգսյանի քվեարկած տեղամասում «Ոչ»-ը հաղթել է, ու պետք է նկատել, որ նման տեղամասերը ոչ թե առանձին տեղամասեր են, այլ` բազմաթիվ տեղամասեր են: Բայց եթե մենք ներկայացնենք բոլոր այն տեղամասերը, որտեղ «Ոչ»-ը հաղթել է, միայն այդ տեղամասերը ներկայացնենք, դա դեռ չի նշանակում, որ «Ոչ»-ը հաղթել է եւ «Այո»-ն ուրեմն կեղծված է: Ենթադրենք, եթե շուկայի մի հատվածում միայն պանիր են վաճառում, դեռ չի նշանակում, որ ողջ շուկան` պանրի շուկա է:

Դեկտեմբերի 6-ին հաղթել է «Այո»-ն, իսկապես հաղթել է: Այսինքն մեր քաղաքացիները գնացել են եւ մեծամասնությունն «Այո» է քվեարկել: Սա լավ է, թե՞ վատ, հետո կերեւա, հուսանք նաեւ, որ այդ ժամանակ կերեւա նաեւ, թե ի՞նչ էր անում մեր չափահաս քաղաքացիների 49,49 տոկոսը: Իմ կարծիքով, այս վերջինն ավելի կարեւոր է, քանի որ վերջիններս ոչ մի բանի չեն հավատում: Իսկ գուցե նրանք ուղղակի երկրում չե՞ն...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 11-12-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.