AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 15. ԷԳՈՒՑ ԻՆՔՆԱՀՈՂ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 11-12-2015



Տեղադրվել է` 2015-12-15 00:06:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 994, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆՆ ՈՒ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ

Հ. ԱՖՅԱՆ

Այս պատմությունը երկու համախոհ ընկերների մասին է` Տիգրանի եւ Ժիրայրի: Բայց նախ, Բահրամի մասին: Վերջինս ադրբեջանցի է, աշխատում է մի շարք ադրբեջանական կայքերում` հանուն Ադրբեջանի: Հենց այդ «հանուն»-ի շրջանակներում նա հայերիս, բոլորիս անխտիր, պարբերաբար անվանում է կենդանական աշխարհի այս կամ այն ներկայացուցչի անուններով: Հավանաբար հենց Բահրամի հոդվածները կարդալուց հետո էլ Իլհամ Ալիեւը տալիս է հրաման` կրակել Հայաստանի ուղղությամբ, այդ թվում` տանկով, արդեն նաեւ տանկից:

Հենց Բահրամն է օրերս հարցազրույց է վերցրել մեր պատմության հերոսներից` Տիգրանից: Ընդ որում սա Տիգրանի թվով երրորդ հարցազրույցն է ադրբեջանական կայքին: Չի բացառվում, որ արդեն միմյանց հեռախոսահամարներն ունեն, պարբերաբար զանգահարում են իրար, մտերմիկ խոսում զգայուն թեմաներից...Տիգրանը Բահրամին պատմել է դեկտեմբերի 6-ի հանրաքվեի մասին: Որ այն անցել է խայտառակ կեղծիքներով, որ Հայաստանը մաֆիայի ճիրաններում է, որ խեղճ հայ ժողովուրդը էլ չի կարողանում` համատարած կեղեքումից եւ ճնշումներից, որ մենք թույլ ենք: Հաջորդ օրը ադրբեջանական տանկը կրակեց մեր վրա. պատահականությո՞ւն է, գուցե:

Այլ հարց է Ժիրայրը. մարդը պատերազմի ժամանակ ոչ թե հեռացավ հայրենիքից, այլ եկավ, ոչ միայն եկավ, այլեւ գնաց ռազմաճակատ, ոչ միայն գնաց, այլ գնաց կռվելու, ոչ միայն կռվեց, այլեւ հաղթեց: Հիմա նա եւ Տիգրանը համախոհ ընկերներ են, այսինքն հաճախ են հանդիպում, զրուցում, քննարկում, գուցե վիճում, հնարավոր է խմում են` մի քիչ: Այսինքն Տիգրանի հեռախոսում Բահրամի հեռախոսահամարի կողքին Ժիրայրի հեռախոսահամարն է... Բայց մենք Տիգրանին, առավել եւս Բահրամին հարց չունենք, ունենք` Ժիրայրին: Հարգելի պարոն Սեֆիլյան, սիրելի Ժիրայր, երբ դուք պատերազմի մեջ էիք Ադրբեջանի դեմ, որը դեռ չի ավարտվել, եւ երբ այս կողմից այն կողմ մարդիկ էին անցնում, կամ այս կողմի մարդկանցից ոմանք մտերմիկ եւ հաճախ զրուցում էին այն կողմի մարդկանց հետ, պատմում, թե որքան վատ է մեզ մոտ, ի՞նչ էիք ասում այդ մարդկանց, որպես ի՞նչ էիք ճանաչում նրանց...

Կամաց, մտքում ասեք, ամոթ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 11-12-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.