AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 62. ԿԵՐ, ԲԱՅՑ ԿԵՐՂԻ ՉՈՒՏԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2015-12-17 23:26:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1128, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հին Ջուղայի Խաչքարերի գերեզմանոցի ավերում-անհետացման 10-րդ տարելիցը եւ հայտնի հուշարձանագետ Սամվել Կարապետյանի Վրաստան մուտքը արգելելու վրաց իշխանությունների որոշումը մեկ անգամ եւս հրատապ դարձրին հարեւան երկրներում հայկական հուշարձանների ու հոգեւոր մշակույթի գանձերի ոչնչացման եւ յուրացման խնդիրը, որին մեր ներկա համարում անդրադառնում են մեր աշխատակիցները:

Երկար տարիներ ու տասնամյակներ, Անկախությունից դեռ շատ առաջ եւ այնուհետեւ, հայ մտավորականությունը մասնավորապես, պարբերաբար ահազանգել է հայ մշակույթի եւ հայկական քաղաքակրթության կոթողների սիստեմատիկ ոչնչացման կամ յուրացման մասին, հատկապես երբ բացահայտվել է որեւէ նոր փաստ: Սփյուռքում ներհայկական մի փոքր աղմուկ, ցավ, ափսոսանք ու դատապարտումՙ եւ վերջ: Դրանք հատկապես վերաբերել են Թուրքիայի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների եւ մշակութային կոթողների պայթեցումներին, դրանց յուրացման փաստերին: Նույնըՙ սակայն շատ ավելի նեղ, մասնագիտական շրջանակներում, նկատվել է Խորհրդային Հայաստանում, երբ «եղբայրական» Ադրբեջանում վանդալիզմի զոհ են դարձել մշակութային մեր արժեքները եւ կամ պետական-ակադեմակա՜ն դավադիր քաղաքականության են ենթարկվել, ասենքՙ հայկական գորգարվեստն ու գրչարվեստը, գրականությունն ու երաժշտությունը: Ասել-խոսել-լսել ենք միայն մենք, վախենալով նացիոնալիզմի պիտակից, որը ադրբեջանցիք վարժ գիտեին կպցնել մեզ, Մոսկվայի թույլտվությամբ:

Տարօրինակ կերպով, սակայն, նույնիսկ ներքին կամ ներհայկական մենախոսություն չի եղել Վրաստանում տեղի ունեցող գրեթե նույնանման գործողությունների առիթով, հակառակ այն փաստին, որ մեր որոշ մասնագետների հայտնի էին որոշակի փաստեր դրանց մասին: Վրացիք ոչ պակաս հետեւողականությամբ վերացրել-փչացրել-յուրացրել են մեր պատմական ու մշակութային արժեքները, ինչպես անմահ Գերսամ Ահարոնյանն է գրել իր «Մեծ երազի ճամբուն վրայ» դարակազմիկ հատորում, «բարեկամաբար», օգտվելով մեր ինքնապարփակ դրությունից, ինքնազսպման պարտադրանքից:

Անկախության այս տարիներին պատկերը մի քիչ փոխվել է հայկական կողմի հակազդեցության կամ արձագանքման իմաստով, երբեմն նունիսկՙ պետական մակարդակով, հատկապես Ադրբեջանում կատարվող պետական վանդալիզմի պարագաներում: Սակայն խնայվել կամ «խորհրդապահական դիվանագիտության» սեղանի տակ են միայն արծարծվել վրաց արարքները:

Այլ խոսքով, թե՛ խորհրդային տասնամյակներին, թե՛ այնուհետեւՙ ազատության պայմաններում, պետական քաղաքական օրակարգի վրա չի եղել, ո՛չ էլ ակադեմական անհրաժեշտ մակարդակի վրա, հայկական մշակութային, պատմական եւ քաղաքակրթական արժեքների ոչնչացման եւ յուրացման լրջագույն խնդիրըՙ ըստ ինձ հարցի կարեւորությունը խորքային կերպով չգիտակցելու պատճառով: Հայկական հուշարձաններն ու քաղաքակրթական արժեքները ոչնչացնել-յուրացնելը հայերիս ինքնության, հայկական պետականության եւ, վերջապես, մեր ժողովրդի անվտանգ գոյությանը ուղղված ծանր հանցագործություն է:

Հետեւաբար ստիպված ենք, Ցեղասպանության 2-րդ դարասկզբին գոնե, լրջագույն հետեւողականությամբ լծվելու մշակութային պահանջատիրության պայքարին, անշուշտ առաջին հերթին սկսելով մեզնից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.