AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 16. ԱԴԱՄԻ ԿՈՂԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015



Տեղադրվել է` 2015-12-17 23:26:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1097, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՎԵՐՋԻՆ ԴԱՍԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հազիվ թե որեւէ բան խանգարի նրան, որ դեկտենբերի 22-ից ուժի մեջ մտնի Հայաստանի բարեփոխված Սահմանադրությունը: Ոչ այլ երկրների` պատժամիջոցների կիրառման ուղերձված սպառնալիքը, ոչ հատվածական բողոքի մեկանգամյա նշանակության ակտերն ի զորու չեն հետ պտտել հանրաքվեի գնացած գնացքի անիվները:Հավերժ պայքարը իրենց կյանքի միակ արդարացում որպես որդեգրած մեր որոշ ընդդիմադիրները պետք է իրենց ներսում կատարսիս իրականացնեն ու փոխվեն: Իսկ մեր իշխանավորներին, ամեն ինչից երեւում է, արդեն կփոխի հանրաքվեից հետո ստեղծված նոր իրականությունը, առանց հարցնելու, թե ուզո՞ւմ են նրանք այդ փոփոխությունը, թե ոչ: Թաղապետ փոխելու վերաբերյալ լուրն այդ ոլորտից է, քանի որ եթե չես ուզում, որ քեզ զոռով փոխեն ուրիշները, ինքդ պետք է փոխվես, բայց կուզեինք, որ այդ փոփոխությունները կապվեին ոչ թե հանրքավեին «այո» բերելու կարողականության, այլ ոլորտի կամ տարածքի խնդրները լուծելու պրոֆեսիոնալիզմի լինել-չլինելու հետ: Այս իմաստով սահմանադրական հանրաքվեն կարող է վերջին դաս դառնալ ե՛ւ մեր իշխանության, ե՛ւ ընդդիմության համար, քանի որ այս աշխարհում ամեն ինչ ունի սկիզբ եւ ավարտ, եղել է առաջին դաս, դրանից հետեւություններ չեն արվել, հաջորդել ու հաջորդել են այլ դասեր` էլի առանց էական հետեւությունների: Ու փաստորեն եզրափակիչ դաս կարելի է համարել հանրաքվեն. ուսուցման կուրսն ավարտված է, ով սովորեց-սովորեց, ով չի տիրապետում մասնագիտությանն այդ բոլորից հետո` ոչինչ արդեն նրան չի օգնի: Այդ իմաստով իշխանության համար վերջին դասն ավելի կարեւոր պետք է լինի. մենակ ինչ արժեք ունի այն լուրը, թե բոլոր կանաչ գրիչներով նշումների իննսուն տոկոսը, որոնք ենթադրվում են, որ հինգ հազար դրամանոց մարդկանց նշումներն են եւ պետք է հանուն «այոյի» լինեին`«ոչ» են: Հարյուր տոկոսանոց բաց դաս է, ինչի առթիվ հետեւություն չանելն ուղղակի նշանակում է խլություն ու կուրություն:

Կամ` իրեն քրքրող խորհրդարանական խմբակցություններից մեկում մնացել է մեկ մարդ, եւ դա Զարուհի Փոստանջյանն է, մյուսում` երեքը, այսինքն` ընդհանուր թվով 12-ից` 4-ը միայն, սրանից էլ լավ դա՞ս, ու սա հատկապես հանրաքվեի վերաբերյալ գնահատականների ու այդ առթիվ ՀԱԿ-ի` ԱԺ-ն բոյոկոտելու ժամանակ լավ երեւաց, սա եւս կարելի է համարել հանրաքվեի տված վերջին դասն ընդդիմությանը: Հիմա այս դասերից հետո ով չփոխվեց, նշանակում է անպիտան է այլեւս մասնագիտության, ասել է` քաղաքական գործունեության համար:

Սահմանադրության մեջ կա՞ն ականներ, թե՞ ոչ, սա արդեն ուշ է քննարկելը, պետք է գա այլ Ազգային ժողով, որը այլ համամասնությամբ կքննարկի հարցը եւ փոփոխությունների կհանգի կամ չի հանգի, կամ էլ` Սահմանադրական դատարանի նախագահը (կազմը) պետք է լինի այլ, որ հայտնաբերի այդ ականները:

Առայժմ ունենք այն, ինչ ունենք, ու այնպես չէ, որ մենք ազգովին սահմանադրապաշտ ենք դարձել. ինչպես որ նախորդ սահմանադրությունը բանի տեղ չէինք դնում, նույնը տեղի կունենա այսօր, այնպես որ դեռ հարց է`թե մենք պաշտոնյաներով-բանով պետք է նոր սահմանադրության բառով ու տառով ապրենք, որ այդպես կյանքի-մահու կռիվ են տալիս ընդդիմախոսները: Եթե բարեփոխումը միայն ցուցափեղկ էր դրսերին ցույց տալու համար, հաշվենք, որ այդ ցուցափեղկն ունենք, ու դեռ Սահմանադրությունը չխախտելու մի ողջ ժամանակաշրջան պետք է անցնի: Ավելի լավ ու ավելի ճիշտ է` անցնենք վերջապես, ի վերջո, իսկապես, իրականում, հաստատապես` էլ ինչ խոսք ասեմ, մաքրելու մեր Ավգյան ախոռները հնից ու փտածից, ազատվենք կոռուպցիայից, իրավապահ համակարգը դարձնենք ոչ թե այս ու այն պատվերին ծառայեցնելու միջոց, այլ արդարության հաստատման ոլորտ, ինչին պիտի իրականում ծառայեր, որպեսզի մարդիկ արդեն վենդետա չիրականացնեն իրենց խլված գույքի ու ունցվածքի համար, ինչպես վերջին երկու -երեք դեպքն են ցույց տալիս, սեփական արդարադատությունը չիրականացնեն: Եղած սուղ աշխատատեղերը հասանելի դարձնենք մեր տաղանդավոր երիտասարդությանը` առանց նայելու նրանց համոզմունքներին, ոչ թե ավելի առարկայապես առաջնորդվենք «հավատարիմ» մարդկանցով համակարգերը լցնելու արդեն ոսկրացած սովորույթով, ինչպես որ հիմա է, եւ ամենակարեւորը` ստվերային տնտեսությունը կրճատենք ու քվոտաներից զրկենք անձնապես ու անձերին ծառայություններ մատուցողներին:

Սահմանադրության վերջին դասն այլեւս ոչ մի լուֆթ չի թողել ոչ ընդդիմության, ոչ իշխանության համար: Եթե կողմերը դա չեն ըմբռնում, դա նրանց կհասկացնեն ժամանակը, հրամայականները, վատ հանգամանքներն ու անուղղելի զուգորդումները, ինչը չէինք ուզենա մեր երկրի` ներքին ու արտաքին դժվարին համատեքստում: Չնայած նոր ստեղծված միավորներին` Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան», Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս», Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» ու մի քանի այլ նոր կառույցները դեռ զանգվածային աջակցություն ունեցող միավորներ չեն դառնում, նոր ընդդիմությունն ուշանում է, բայց դա չի նշանակում, որ հանրաքվեի վերջին դասն անցած իշխանությունը պետք է հանգստանա ու չանի այն փոփոխությունները, որ կես միլիոնի հասնող քվեարկողների դժգոհության պատճառ են դարձել: Ական, որ միշտ կարող է պայթել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.