AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 87. ՍՓՅՈՒՌՔԸ ՓՐՓՈՒՐ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015



Տեղադրվել է` 2015-12-17 23:26:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 848, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 1

NZZ .ԲԵՌՆՈՒՄ ՍԱՐԳՍՅԱՆ- ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆՙ ԵՐԵՎԱՆԻՆ ՀՂՈՒՄՈՎ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Շաբաթ օրըՙ դեկտեմբերի 19- ին Բեռնում կայանալիք Սարգսյան- Ալիեւ հանդիպման մասին շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգը» ( NZZ ) դեկտեմբերի 17- ին հաղորդելովՙ նախընտրում է հղում է անել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանիՙ հինգշաբթի Երեւանում հրապարակած տեղեկությանը: Թերթը գրում է, թե Հարավային Կովկասը 2014- ին ԵԱՀԿ Շվեյցարիայի նախագահության համար կարեւոր տարածաշրջան է դիտվել, քանի որ այնտեղ առկա հակամարտությունները սպառնում են ողջ Եվրոպայի կայունությանը:Շվեյցարական լրատվամիջոցի հաղորդագրության մեջ, մեր կարծիքով, ընդգծված մի նրբերանգ նկատելի է. Իսլամական դրոշմ ունեցող Ադրբեջանին միջազգային իրավունքի տեսակետից պատկանող Լեռնային Ղարաբաղը 1990- ականներին պատերազմի արդյունքումԲաքվից անջատվեց: Տարածքի բնակչության մեջ գերակշիռ են քրիստոնյա հայերը:1994- ից ի վեր փխրուն հրադադար է: Անցած ամիսներին ակտիվացել են փոխհրաձգություններըՙ բազմաթիվ զոհեր գրանցելով: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաեւ հինգշաբթի մեղադրել է Հայաստանին մեկ զինվորի սպանության մեջ: 1992- իցԵԱՀԿ ձգտում է երկու նախկին խորհրդային հանրապետությունների միջեւ ծագած հակամարտությանը խաղաղ լուծում գտնել, իրազեկում է «Նոյե ցյուրխեր ցայթունգը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.