AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 94. ՍԱԿԱՐԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015



Տեղադրվել է` 2015-12-17 23:26:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1051, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆ ՕՐԱԿԱՐԳԸ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ղարաբաղյան հակամարտության համատեքստում լարվածությունն աննախադեպ դրսեւորումների կրկնությունների պատճառով նորից դառնում է առօրեական, եւ այս պարագայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպման կազմակերպումը դեկտեմբերի 19-ին շվեյցարական Բեռն քաղաքումՙ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ դիտարկվում է որպես անհրաժեշտություն: Անհրաժեշտության առումով որեւէ առարկություն լինել չի կարող, սակայն հանդիպման օրակարգը հարցեր է առաջացնում, ավելինՙ անհնարինության մոտեցնում հնարավոր հանդիպմամբ արդյունք գրանցելու հեռանկարը:

Բելգրադում ԵԱՀԿ նախարարական խորհրդի 22-րդ նիստի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարներըՙ ի դեմս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եւ Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի, դեկտեմբերի 3-ին հաստատեցին մինչ այդ կուլիսային խոսակցություններից չհեռացած ենթադրություններն ու մեկնաբանությունները, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստումն արդեն օր պայմանավորվելու մակարդակում է, ինչն էլ ավարտին հասցվեց նախկինում արդեն իսկ հնչեցված ամսաթվի հաստատմամբ:

Նախապես հասկանալի էր, որ այդ օրն այսպես թե այնպես լինելու էր դեկտեմբերի 6-իցՙ սահմանադրության փոփոխությունների քվեարկությունից հետո: Ենթադրելի է, որ այդ հանդիպմանը առաջնահերթ կարող են քննարկվել Սերբիայում արված հայտարարությամբ վկայակոչվող ռիսկերի նվազեցման միջոցները, որոնք կողմերը պետք է ընդունեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների անունից արված վերջին հայտարարությունների տրամաբանությամբՙ այս մեկն էլ բավականին հստակ ձեւակերպումներ ուներ, թեեւ դիվանագիտական լեզուն պահպանվում է: Մասնավորապես, կոնկրետ կողմերին կոչ էր արվում վերահաստատել վճռականությունը խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատելու ու վերջ դնել թյուրըմբռնումներին, թե որեւէ կողմ լուրջ չի վերաբերվում խաղաղ կարգավորմանը: Եթե նախկինում կողմերը որեւէ կերպ «պետք է, պարտավոր են, հարկ է» ձեւակերպումների առաջ չէր կանգնում, այս վերջին հայտարարությունն հստակ նշում է, թե կողմերը պետք է շարունակեն քննարկումները, ավելինՙ ինտենսիվացնեն երկխոսությունը 2016-ին:

Հնարավոր է ու թերեւս միակ տարբերակը, որ նախագահների հանդիպումը կազմակերպվում է այս շաբաթ, սակայն առավել կարեւոր է սահմանային ու շփման գծի լարվածության եւ զոհերի պարագայում այդ հանդիպման օրակարգը, հատկապես որ հունվարին էլ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում է սպասվում ղարաբաղյան հարցին անդրադարձ, որին ԵԱՀԿ Մինսկի խումբը, մեղմ ասած, դեմ է:

Հունվարի վերջին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ամենայն հավանականությամբ երկու բանաձեւ կարող է վերաբերել, քննարկվել ու քվեարվել ղարաբաղյան հակամարտության հետ աղավաղված, խեղաթյուրված առնչությամբ, որոնք, Ադրբեջանի ցանկությամբ ու հավակնությամբ, կարող են զուգահեռ գործընթացների սկիզբ դնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գտնում են, որ բանակցային գործընթացում անհաջողությունների համար համանախագահներին մեղադրելու բոլոր փորձերը «քողարկում են խաղաղության հասնելու հիմնական խնդիրըՙ բանակցված կարգավորման հասնելու համար քաղաքական կամքի պակասը Հայաստանում եւ Ադրբեջանում»:

Այն պարագայում, երբ Ադրբեջանն ամեն ջանք ու մեխանիզմ օգտագործում է ԵԽԽՎ հարթակում ղարաբաղյան հակամարտության թեման բարձրացնելու, ինչ-ինչ նախաձեռնություններ իրագործելու համար, Հայաստանը կտրականապես դեմ է այդ քայլերին ճիշտ այնպես, ինչպես այդ գործունեությանը հակադրվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ելնելով կողմերի արտահայտությունների, հայտարարությունների տոնայնությունիցՙ հնարավոր է, որ նախագահների հանդիպման օրակարգում նաեւ վեհաժողովի հարթակում հարցը քննարկել-չքննարկելու խնդիրն էլ դրվի, թեեւ մինչ այդ ընդհանրապես բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը պետք է ճշգրտվի:

Ամեն դեպքում, այնքան էլ շատ չի մնացել հասկանալու, թե արդյոք Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կփոխի՞ իրավիճակը, հատկապես սահմանին եւ շփան գծում: Եվս մեկ կարեւոր հարց է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից նույն հարցը կարգավորելու համար առաջարկված ռիսկերի նվազեցման մեխանիզմների քննարկումը, որոնց ներդրման դեպքում հնարավոր կլինի հետաքննել սահմանային ու շփման գծի միջադեպերըՙ վերջ դնելով անհասցե, անուղղակի դատապարտումներին:

Առավել ցավալին այն է, որ դեկտեմբերի 19-ը եւս ամենայն հավանականությամբ ավարտվելու է ձեւակերպումների ընդհանրական դրսեւորմամբ, թե վերահաստատել են այս ու այն, սակայն արդյունքում իրավիճակում ոչինչ չի փոխվի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.