AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 30. ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ ՇՈՒՐԹԵՐԸ ՍԵՂՄԱԾ ՇՐՋՈՒՄ ԷՐ ՇՐՋԱՆԻ ՇՈՒՐՋԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2015-12-17 23:26:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 840, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 1

64 ԱՐԴԱՐ ԵՎ 386 ՄԱՐԴ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Նիկոլայ Լեւիչեւը «Արդար Ռուսաստան» կուսակցությունը ներկայացնող ՌԴ Պետդումայի փոխնախագահն է: Նա նաեւ Դումայում իրենց կուսակցության ներկայացրած եւ այս օրերին շրջանառվող ՌԴ տարածքում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի համահեղինակներից է, մի խոսքով ոչ միայն կուսակցությամբ է արդար ռուսաստանցի: Հենց օրինագծի շուրջ էլ Լեւիչեւը օրերս հարցազրույց է տվել ադրբեջանական կայքերից մեկին: Մասնավորաբար հարցին, թե չի՞ ոտնահարում արդյոք այս նախաձեռնությունը ՌԴ-ում ապրող թյուրքական ծագում ունեցող քաղաքացիներին, ինչպես նաեւ ադրբեջանցիների իրավունքները, ՌԴ Պետդումայի փոխնախագահը պատասխանել է. «Նախ ես չեմ կարծում, որ օրինակ Թաթարստանը, կամ Բաշկիրիան չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, քանի որ ՌԴ Պետդուման նման որոշում վաղուց է կայացրել: Ինչ վերաբերում է ՌԴ քաղաքացի հանդիսացող ազգությամբ ադրբեջանցիներին, ապա նրանք պարտավոր են ապրել մեր պետության օրենքներով, իսկ այն ադրբեջանցիները, որոնք ոչ թե քաղաքացի են, այլ ուղղակի բնակվում են Ռուսաստանում, պարտավոր են հարգել մեր օրենքները, իսկ մենք օրենքով ճանաչում ենք հայերի Ցեղասպանությունը»: Լրագրողի, ավելի ճիշտ` ադրբեջանցու հաջորդ հարցին, թե արդյոք Ռուսաստանն այս օրինագիծը չի՞ մտցրել շրջանառության մեջ որպեսզի պարզապես պատժի Թուրքիային, Լեւիչեւը պատասխանել է. «Ես հիշեցնեմ, որ Ցեղասպանության եղելության մասին խոսել ու խոսում են աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվումՙ Հռոմի պապը: Հենց հիմա էլ ֆրանսիական խորհրդարանում է շրջանառվում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, ի՞նչ է, նրանք է՞լ են ցանկանում պատժել Թուրքիային...»:

Ուրեմն ի՞նչ է մնում անել Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիներին. տարբերակները երեքն են: Նրանք պարզապես լքում են Ռուսաստանը, ինչը սակայն անել չեն կարող, քանի որ այդ երկրում իրենք լուծում են ապրուստի խնդիր: Նրանք օրինագծի ընդունումից հետո հրապարակայնորեն հերքում են Ցեղասպանությունը, ապա դիմում Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ մեծ սիրով կքննեն այդ գործերը` ոչ թե Հայոց ցեղասպանության մասին, այլ` ընդդեմ Ռուսաստանի: Նրանք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, հաշվի առնելով, որ այն գործած թուրքերի իրավահաջորդներից շատերն այսօր դա անում են եւ վաղուց են սկսել այդպես անել:

Բայց այս պատմության մեջ մեկ այլ, ավելի կարեւոր հարց կա. ի՞նչ պետք է անեն ռուսները, նկատի ունեմ` Դուման, ընդունե՞լ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, թե՞ կանաչ լոբի ուտել Ռուսաստանում ադրբեջանական լոբբիի արքայադուստր Լեյլա Ալիեւայի անթիվ-անհամար գրասենյակներից մեկում: Առաջինն արդար է, երկրորդը` հասկանալի-մարդկային: Ի դեպ, Դումայում «արդար ռուսաստանցիները» 64 հոգի են, իսկ մյուսները, իսկ մյուսները ընդհանուր առմամբ` 386-ն են, մարդիկ են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.