AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 69. ԲԱՄԲԱՍԵԼԸ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015



Տեղադրվել է` 2015-12-17 23:26:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1231, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՓՈՐՁԵՔ

Հ.ԱՖՅԱՆ

Դեկտեմբերի 13-ին, երբ ՀՅԴաշնակցությունը` Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանի սրահներից մեկում տոնում էր իր հիմնադրման 125 ամյակը, մայրաքաղաքի` «Մարիոթ» հյուրանոցի սրահներից մեկում տեղի ունեցավ մի փոքրիկ իրադարձություն: Էդմոն Մարուքյանն ու իր մի շարք ընկերները հայտարարեցին նոր կուսակցության ստեղծման մասին, որը կոչվում է «Լուսավոր Հայաստան»: Թե որքա՞ն կձգվի այս կուսակցության կենսագրությունը, դժվար է ասել, չնայած հավանաբար պատահական չէ, որ «Լուսավոր Հայաստան»-ը հիմնադրվեց հենց այն օրը, երբ մեկ ուրիշ կուսակցություն իր 125-ամյակն էր տոնում:

Կուսակցությունն իր հիմնադիր համագումարում ընտրել է 13 հոգուց կազմված խորհուրդ, 2 հոգուց կազմված վերահսկիչ մարմին, խորհրդի նախագահ (Էդմոն Մարության) եւ իրեն հռչակել մի կուսակցություն, որի նպատակն է Հայաստանը դարձնել ԵՄ անդամ պետություն, իսկ մինչ այդ` որդեգրել եվրոպական չափանիշներ ու գործելակերպ: Ընդ որում, ԼՀԿ անդամները` ի դեմս խորհրդի նախագահ Մարուքյանի, իրենց չեն համարում հակառուսական ուժ (տրամաբանում ենք, որովհետեւ դեպի Եվրոպա գնալն ամենեւին էլ հակառուսականություն չէ): Հիմնադիր համագումարի ողջ ֆինանսական միջոցները ԼՀԿ-ի պարագայում գոյացել էր երկու դրամահայթայթման երեկոների ժամանակ, որոնց շնորհիվ ԼՀԿ-ին նվիրաբերվել էր շուրջ 3 մլն դրամ, ընդ որում շուտով կուսակցությունը պատրաստվում է հրապարակել բոլոր նրանց անունները, ովքեր դրամ են նվիրաբերել կուսակցության ստեղծմանը, որպեսզի պարզ լինի, որ այդ անուններում օլիգարխներ չկան եւ... ԱՄՆ դեսպանը չկա: Բայց դա կարեւոր չէ: Իմ կարծիքով կուսակցություն բացելու մեջ կարեւոր է, իհարկե, թե փողը որտեղի՞ց, բայց ավելի կարեւոր է, թե ովքե՞ր են բացում եւ ինչո՞ւ են բացում: ԼՀԿ-ի պարագայում ոմանք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին «Դեմ եմ» ակցիայի անդամներն են, ոմանք էլ պարզապես ակտիվիստներ են, կամ պարզապես ակտիվ քաղաքացիներ: Այսինքն, բացի Էդմոն Մարուքյանից, մյուսները քաղաքականություն նոր-նոր են մտնում, գուցե դրա համար էլ վստահ են, որ իրենց հաջողվելու է լուսավոր Հայաստան կառուցել, եւ հենց այդ պատճառով էլ մենք հիմք չունենք նրանց չհավատալու: Թող փորձեն, եթե չստացվի, ոչինչ էլ չի փոխվի` գոնե մեզ համար, եթե ստացվի, շատ բան կփոխվի` նախ եւ առաջ մեզ համար: Վերջին հաշվով այս երիտասարդ տղաներն ու աղջիկները առայժմ աչքի չեն ընկել ընտրությունների օրերին ընտրական տեղամասերում «սպառծիվկեքով», նրանցից շատերը հավանաբար չեն էլ լսել Սդղի գյոլ կոչվող «զարզանդեցնող» վայրի մասին, Գերմանիայից նոր բերված մեքենայով չի բախվել հասթափոր ծառին` գիշերը ժամը 3:00-ին` լավ հարբած վիճակում, ոչ էլ հեռացել են «էս երկրից», որովհետեւ «էսի երկիր չի ու չի էլ դառնա»: Նրանք մնացել են եւ հիմա փորձում են` առանց ծայրահեղության, ավելին` դատապարտելով այն, առանց պիտակավորումների, ավելին` խուսափելով դրանից, առանց աղոթքի` սեփական ուժերով: Ի դեպ, աղոթքի մասին. գյուղերից մեկում քահանան հոտի հետ հանդիպմանը հարցնում է` «Իսկ դուք գիտե՞ք, թե ի՞նչ է պետք անել` նախքան Աստծուց մեղքերի թողություն խնդրելը»: Հավաքվածներից մեկը` մի կին, կամացուկ ասում է. «Պետք է մեղք գործել»:

Իսկ 125 տարում հնարավոր չէ մեղք չգործել, մի քանի օրում` հնարավոր է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.