AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 104. ՀԱԿԱՄԵ՞Տ ԵՍ, ԹԵ՞ ՀԱԿԱՌԱԿ ԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015



Տեղադրվել է` 2015-12-17 23:26:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 857, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ԶՈՀ ԳՆԱՑԱԾ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸՙ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Հալլեում գերմաներեն լույս են տեսել երկու ժողովածու, որ արծարծում են Հայոց ցեղասպանության թեման, գրում է գերմանական «Միթթելդոյչե ցայթունգը»ՙ ներկայացնելով Blutige Briefe einer Freundin («Արյունոտ նամակներ մի ընկերուհու», որ Սիամանթոյի «Կարմիր լուրեր բարեկամես»-ի թարգմանված տարբերակն է (Ան. Հ.) եւ Eine Handvoll Asche («Ափ մը մոխիր») հատորները: Աղետը դրոշմվեց հայ ժողովրդի գիտակցության մեջՙ որպես աննախադեպ իրողություն, գրում է թերթը հավելելովՙ գրքերը կարդալով կատարվածի մասին կարելի է միայն կռահել, այո, կռահել, քանի որ փաստացի վերապրել այդ սարսափը հնարավոր չէ: Արմենուհի Դրոստ-Աբգարյանի, Յուրգեն Յանկովսկու եւ Էդվարդ Միլիտոնյանի հրատարակած «Ափ մը մոխիր» ժողովածուն ամփոփում է Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած 10 գրողների քնարերգությունն ու արձակը: Ով ուզում է իմանալ, թե 1915- ին գրականությունն ինչ է կորցրել, կարող է շատ լավ պատկերացում կազմել ծանոթանալով հատորում ներկայացված գրողների լուսանկարներին, կենսագրականներին, նրանց ընտրյալ երկերին: Թերթը ներկայացնելով նշանավոր հայ բանաստեղծ Սիամանթոյիՙ Արմենուհի Դրոստ-Աբգարյանի թարգմանությունների հիման վրա չափածոյի հեղինակ, հալլեաբնակ գրող Վիլհելմ Բարթչի աշխատանքը, գրում էՙ համաշխարհային գրականության մի կտոր հաջողվեց գերմանախոսների սեփականությունը դարձնել:Քնարերգության թեման թուրքական ահաբեկչությունն է: «Արյունոտ նամակներ մի ընկերուհու» գերմաներեն եւ հայերեն ժողովածուն, որ նկարազարդել է Բրունո Ռաեթչը, ուղեւորություն է իրապատում ահաբեկչության խելահեղ աշխարհ, մի կողմիցՙ պոետական լեզուն սանձվում է, մյուս կողմիցՙ լիովին ծավալվում: Սիամանթոյի ստեղծած բանաստեղծական շարքը, որ մահվան, հուսահատության, դիմադրության մասին է, հայոց հիշողությանն է պատկանում: «Ամռան անձրեւի նման թափվող ճիչեր», գրում է Բրեխտը, որ իրավունք է տալիս ասել նաեւՙ կուտակված, անտեսանելի դարձած ոճիրներ: Սիամանթոյիՙ սարսափը, ոճիրը նկարագրող քնարերգությունը հավերժ արդիական է, գրում է գերմանական թերթը: Սիամանթոյի «Արյունոտ նամակներ մի ընկերուհու» 72 էջանոց գիրքը հրատարակել է Ցիիթեն հրատարակչությունը (Ziethen Verlag): Գինըՙ 14, 99 եվրո: «Ափ մը մոխիր» 188 էջանոց անթոլոգիան դարձյալ նույն հրատարակչության դեկտեմբերյան նվերն է ընթերցողներին, գինըՙ 19,99 եվրո:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.