AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 58. ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015



Տեղադրվել է` 2015-12-17 23:26:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 951, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 1

«ԷՐԴՈՂԱՆԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Որ Վլադիմիր Պուտինը ոչ մի կերպ չի կարողանում կուլ տալ թուրքական իշխանությունների ու մասնավորապես Էրդողանի հասցրած վիրավորանքըՙ հարվածը թիկունքից, իր արտացոլումն է գտնում նրա բոլոր ելույթներումՙ առնչված այդ անակնկալ ոտնձգությանը: Ընդ որում, ամեն անգամ, երբ խոսքը վերաբերում է Թուրքիային ու թուրքերին, նա պարզապես ավելի ու ավելի անզիջում է դառնում: Ահա եւ ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարության օրերս կայացած ընդլայնված նիստում նա անվերապահ հրամայեց Սիրիայում գործել առավելագույն խստությամբ, առանց հապաղելու ոչնչացնելով սպառնացող ամեն մի նշանակետ: Կոնկրետ անուն չտվեց, սակայն բոլորի համար պարզ էր, թե ում էր առավելապես հասցեագրված այդ բացահայտ սպառնալիքը:

Ի դեպ, Ռուսաստանում հասարակական կարծիքն էլ է շեշտակիորեն փոխվում «թրքաճանաչության» ասպարեզում: Այս իմաստով տեղին կլինի վերհիշել հատկանշական մի իրադարձություն: Քաղաքական բնույթի մոսկովյան մի հեռուստահաղորդման ժամանակ ռուս հայտնի քաղաքագետներից մեկը պատմեց, որ ռուսական ռմբակոծիչի հրթիռակոծման օրը ինքը եղել է Երեւանում եւ սկզբում նույնիսկ զարմացել է, թե ինչու են բարեկամ հայ գործընկերները հանգիստ ընդունում այդ «ուխտադրույժ» ռազմական միջադեպը: Քաղաքագետի տարակուսանքը փարատվել է, երբ վերջիններս նրան ինչ-որ տեղ ներողամիտ իրոնիայով բացատրել են, թե, ախր, հարգելիս, իրենց պատմության մեջ թուրքերը միշտ են չարանենգ եղելՙ երեսիդ ժպտում են, տակից խփում թիկունքիդ, դա է թուրքի էությունը: Եվ որ ռուսների «ցարական» նախնիները դա հիանալի են իմացել: Մնում է միայն, հուսադրել են ռուս ընկերոջը, որ նոր սերունդն էլ, Պոււտինից սկսած, իմանա, թե ինչ է թուրքը:

Թե իրոք ինչպես է փոխվում վերաբերմունքը թուրքերի նկատմամբ, վկայում է նաեւ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի ռազմական տեսաբան գնդապետ Վիկտոր Բարանեցի ռեպլիկը վերոնշյալ վերնագրով, որը ներկայացնում ենք ընթերցողներին: Ուշադրություն դարձրեք նրա վերջին, այսպես ասած, իմաստնացած շեշտադրությանը:

Ես վերջերս մի հետաքրքրական հայտնագործություն արեցի. նրա էությունն այն է, որ համայն մարդկությանը հասկանալի տրամաբանության հետ մեկտեղ կա նաեւ Թուրքիայի նախագահի տրամաբանությունը:

Երբ խփեցին մեր -24 ռմբակոծիչը, Էրդողանը հայտարարեց, որ եթե նույնիսկ մի քանի վայրկյանով օտար ինքնաթիռը մտնի Թուրքիայի օդատարածքը, ապա դա կդիտվի որպես ներխուժում եւ սահմանը խախտողը կոչնչացվի: իսկ երբ Դամասկոսը ընդամենը ակնարկեց Ստամբուլին, թե սիրիական հակաօդային պաշտպանությունը առանց զգուշացման ճիշտ նույն կերպ կվարվի թուրքական սահամանազանց ինքնաթիռների հետ, Էրդողանը հայտարարեց, որ նման պարագայում դա կդիտվի որպես ագրեսիա թուրքերի հանդեպ:

Պատկերավոր ասած, Էրդողանը կարող է անարգել ու առանց հրավերի ներխուժել ուրիշի տուն, իսկ ուրիշին արգելում է ոտք անգամ դնել իր տունը:

Սա արդեն ավելի շատ հիշեցնում է ավազարկղում խաղացող կռվարար տղայի, քան թե պետական այրի տրամաբանությունը:

Եվս մի նման անտրամաբանություն:

Թուրքական բանակի 150 հետեւակայիններ 25 տանկի պաշտպանությամբ ներխուժեցին Իրաք այն դեպքում, երբ նրանց ոչ ոք չէր խնդրել: Իրաքը արդարացիորեն դա գնահատեց որպես միջազգային իրավունքի նորմերի աղաղակող խախտում եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմեց թուրքական զորքերը իր երկրի տարածքից անհապաղ դուրս բերելու պահանջով:

Եվ ինչպե՞ս արձագանքեց դրան Էրդողանը: «Ալ Ջազիրա» հեռուստաալիքից ունեցած հարցազրույցում Իրաքի հիշյալ դիմումը նա անվանեց... «անազնիվ քայլ»: Ստացվում է, որ նորմալ է, երբ թուրքական գումարտակը չարամտորեն խցկվում է ուրիշ երկիր, իսկ երբ անկոչ հյուրից պահանջում են «ռադը քաշել», անազնիվ է:

Ինչ-որ տարօրինակ տրամաբանություն է: Պարադոքսալ: Ավելի ճիշտՙ թուրքական:

Մոսկվա

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.