AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 118. ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015



Տեղադրվել է` 2015-12-17 23:26:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 700, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ԲՈՐԶՈՎԱՆ ՀԱՅԵՐԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՖԱՇԻԶՄԻ՞ ՄԵՋ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

«Հայաստանը դեռ խորհրդային տարիներին մոնոէթնիկ հանրապետություն էր, որ իր տարածքներում այլ ազգերի ճնշում կամ ստիպում էր ենթարկվել իրեն: Այժմ իրադրությունն առավել ծանր է: Վերջին 10 տարում Հայաստանից արտագաղթած ազգությունների 64 տոկոսը ռուսական ծագում ունեցող քաղաքացիներ են, դրանից բացիՙ ադրբեջանցիներ, վրացիներ, բելառուսներ, ուկրաինացիներ, որ դարեր շարունակ բնակվել են Հայաստանում եւ հարկադրած լքել են երկիրը: Հայաստանն այսօր հետապնդում է «Ով հայ չէ, մեր երկիրը պիտի լքի» մոնոէթնիկ քաղաքականությունը»: Դեկտեմբերի 14 - ին Մոսկվայում «Ինտերֆաքս» գործակալության մամուլի սրահում Ռազմավարական ուսումնասիրությունների եվրասիական ինստիտուտի փորձագետ Տատյանա Բորզովայի ասածն է փոխանցում է ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալության թղթակից Ֆարիդա Աբդուլլաեւանՙ գործակալության գերմաներեն լեզվով տարածվող տարբերակումՙ նշելով, թե ռուս փորձագետը վերոհիշյալ միտքն է արտահայտել «Հայաստանի ռուսական ծագմամբ քաղաքացիների վիճակի հետազոտություն» թեմայի շրջանակներում: Ըստ ադրբեջանական գործակալության թղթակցի, փորձագետը նշել է, թե հայերի վերահսկման տակ գտնվող ԼՂ-ից ռուսալեզու բնակչությունը զանգվածաբար լքում է տարածքը, ինչը կարողացել են պարզել ԼՂ-ի ռուսալեզու համայնքի հետ հեռախոսահարցման միջոցով, ըստ որի, անցյալ տարի հազարավոր ռուսախոս ընտանիքներ Ղարաբաղից հեռացել են: Ըստ ադրբեջանական լրատվական գործակալության, Բորզովան պատմել է նաեւ իր Հայաստան կատարած այցի տպավորություններիցՙ ընդգծելով, թե մեծ տարբերություն կա իրական վիճակի եւ դրա մասին ռուսական մամուլի հաղորդագրությունների միջեւ:«Դեռ խորհրդային տարիներին եղել եմ Հայաստանում, բայց այս վերջին այցից ցնցված եմ. Նույնիսկ ԱՄՆ-ում դժվար չէր գտնել ռուսախոս մի բնակչի, որ ի վիճակի էր ճանապարհը ցույց տալ: Հայաստանում դրա հետ կապված մեծ խնդիր ունեցա: Ռուսերեն խոսող հյուրի հանդեպ վատ վերաբերմունքի ականատեսը դարձա»:

Մենք փորձեցինք համեմատել նույն օրվա «Ինտերֆաքս» գործակալության ռուսալեզու կայքի փոխանցածը, ըստ որի «ԱՊՀ-ում եւ Մերձբալթյան երկրներում ռուսախոս քաղաքացիների վիճակի ուսումնասիրություն» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ Բորզովան Հայաստանի մասին ասել է. «Ետխորհրդային տարածքում Հայաստանն առաջինն է երկրից արտագաղթած ընդհանուրի մեջ ռուսալեզու բնակիչների թվովՙ 64 տոկոս, երկրորդ տեղում Ղազախստանն էՙ 54 տոկոս, այնուհետՙ Մոլդովան եւ Մերձդնեստրըՙ 50-ական տոկոսով»: «Ինտերֆաքսը» նշում է, թե փորձագետի հիշյալ եզրակացությունը հենված է վերջին 12 տարվա սոցիոլոգիական հետազոտության հիման վրա: Հայաստանի վերաբերյալ միայն այսքանը: Ադրբեջանական գործակալության մատուցած Բորզովայի «մոնոէթնիկ» երանգավորումը «Ինտերֆաքսի» տրամադրած լրատվության մեջ բացակայում է, փոխարենն ընդգծվում է Ադրբեջանի որակական առավելությունն այս հարցում: Փորձագետը դրական զարմանքով է գնահատել «ռուսաց լեզվի պահպանմանն ուղղված պետական ակտիվ քաղաքականությունը եւ դրա հիմնապատճառներից մեկը նկատել ադրբեջանական ընտրախավի, այդ թվում քաղաքական վերնախավի ազատ տիրապետումը ռուսաց լեզվին: Ռուսախոսների արտագաղթը երկրից 35-ից 36 տոկոս է կազմումՙ 7-րդ տեղը զբաղեցնելով»:

Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ, այդուհանդերձ փաստ է, որ «Ազերթաջ»-ը գերմաներեն տարածած իր հաղորդագրության մեջ մանրակրկիտ անդրադառնում է Բորզովայիՙ Հայաստանի մասին հնչեցրած քննադատությանըՙ հավելելով նաեւ իր մեկնաբանությունը, եւ որեւէ բառ չի փոխանցում իր երկրի մասին հնչեցրած գովեստից: «Ազերթաջի» ռուսերեն տարբերակում հիշյալ ասուլիսի մասին չգտանք, մնում է եզրակացնել հետեւյալըՙ ադրբեջանական պետական քաղաքականությունը հետեւողական է հակահայկական խեղաթյուրված նյութերով գերմանալեզու ընթերցողին սնելու հարցում, փոխարենը զգուշանում էՙ հույժ գաղտնի պահելով ռուսաց լեզվի հանդեպ իր սիրո մասին վկայող հրապարակումները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.