AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 34. ՄԱՅՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015



Տեղադրվել է` 2015-12-17 23:26:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1010, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ԼՅՈՒՔՍԵԲՈՒՐԳ ՋԱՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Դուք գիտե՞ք, թե որքան բնակչություն ունի Լյուքսեմբուրգը: Ըստ այս տարի այդ երկրում անցկացված մարդահամարի` 526 հազար 510 մարդ, ընդ որում 2010-ի մարդահամարով` Լյուքսեմբուրգն ուներ 497 հազար 538 քաղաքացի: Իսկ գիտե՞ք, թե որքան զինվոր կա Լյուքսեմբուրգի բանակում. ստույգ թիվը չի հրապարակվում (հավանաբար պետական գաղտնիք է), բայց նշվում է, որ լյուքսեմբուրգյան զորքը հասնում է մոտ հարյուրի: Ընդ որում, Լյուքսեմբուրգը 1949-ին ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, ինչպես ԱՄՆ-ը, Թուրքիան կամ Ֆրանսիան: Վերջինս, ի դեպ, բոլորովին վերջերս հանդես եկավ կոչով` համատեղ պայքարել միջազգային ահաբեկչության դեմ` այդ թվում աֆրիկյան Մալիում: Այս կոչից հետո Լյուքսեմբուրգի դուքս Հենրին հավանաբար իր մոտ է կանչել վարչապետ Խավիեր Բետելին եւ քննարկման արդյունքում որոշում են կայացրել` եւս մասնակից լինել միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: Ապա Լյուքսեմբուրգը Մալի է ուղարկել իր զինված ուժերի մի հատվածը: Չորեքշաբթի օրն էլ որոշում է կայացրել` կրկնապատկել իր ռազմական ներկայությունը Մալիում: Եթե առաջ աֆրիկյան այդ պետությունում Լյուքսեմբուրգն ուներ մեկ զինվոր, չորեքշաբթի օրվանից` երկուսն են:

Այս տեղեկությունն անմիջապես տարածում ստացավ համացանցում: Ըստ շրջանառվող վարկածներից մեկի` Մալիի ահաբեկիչները չորեքշաբթի օրվանից ահ ու սարսափի մեջ են, քանի որ Լյուքսեմբուրգը կրկնապատկել է իր ռազմական ներկայությունը: Կա առաջարկ, որ Մալիում ռազմական օպերացիան հաջող ավարտելուց հետո լյուսքսեմբուրգյան զորախումբը պետք է ուղարկել Սիրիա` ԻՊ-ի դեմ պայքարը մղոններով առաջ տանելու նպատակով: Չնայած ենթադրելի է, որ հենց լյուքսեմբուրգցի երկու զինվորները մտնեն Սիրիա, ԻՊ-ն կհայտարարի իր կապիտուլյացիայի մասին, քանի որ անիմաստ է պայքարել Լյուքսեմբուրգի դեմ: Այս ամենը գրում են համացանցում եւ բավականին լուրջ մարդիկ: Ու հասկանալի է դառնում, թե ինչու հնարավոր չի դառնում ահաբեկչությանը հաղթելը: Պատճառը, լավ պատճառներից մեկը` հեգնանքն է, ընդ որում մենք հեգնում ենք եւ ահաբեկիչներին եւ նրանց դեմ պայքարողներին, որոնց թիվն, ի դեպ, մի երկրով ավելացավ: Այո, այդ երկիրը Լյուքսեմբուրգն է` իր երկու զինվորով, բայց այդ երկու զինվորները լյուքսեմբուրգյան բանակի 5 տոկոսն են, այսինքն դա նույնն է, որ թուրքական բանակը 30 հազար զինվոր ուղարկի Մալի, կամ` ԻՊ-ի դեմ պայքարի համար, որն իմիջիայլոց չի արել, արել է Լյուքսեմբուրգը` իր բանակի 5 տոկոսը տրամադրելով միջազգային ահաբեկչության դեմ պայքարին:

Իսկ մենք հեգնում ենք, դե մեր կարծիքով Լյուքսեմբուրգը չունի այդքան ներուժ` ազդելու ահաբեկչության դեմ պայքարի վրա: Երկու զինվորն ի՞նչ պետք է անեն, բացի, իհարկե, իրենց երկրի արժանապատվությունը բարձր պահելուց, որը, գիտե՞ք, ամենակարեւորն է: Եւ եթե Լյուքսեմբուրգը այդքան ներուժ չունի որպեսզի ազդի ահաբեկչության դեմ պայքարում, ապա ինչո՞ւ էինք ուրախացել եւ ազգովին շնորհակալություն էինք հայտնում նրանց, որ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը` բոլորովին վերջերս: Հա, Ցեղասպանությունը մեզ է վերաբերում, իսկ միջազգային ահաբեկչությունը եւ պայքարը դրա դեմՙ փաստորեն ո՞չ:

Ի դեպ, քանի՞ հոգանոց զորախումբ է ուղարկել Հայաստանը միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով, ոչ թե հեռավոր Մալի, այլ` մերձավոր եւ հարազատ` Սիրիա, պաշտոնապես

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 18-12-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.