AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 94. ՍԱԿԱՐԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 25-12-2015



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2015-12-24 23:39:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1190, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՄՔ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Տարին փակում ենք խառը մտքերով եւ զգացումներով: Մի կողմիցՙ Ցեղասպանության 100-րդ տարվա դեռ թարմ տպավորությունների, մյուս կողմիցՙ համաշխարհային, տարածաշրջանային եւ հատկապես սահմանային բռնկուն ու բռնկած իրավիճակը ստիպում են մեր մտածողությանը մասնատվել մտահոգությունների եւ նոր ակնկալությունների, ձեռքբերումների եւ հնարավոր կորուստների հակասական բավիղներում:

Անշուշտ կարվի Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հանրագումարը: Անշուշտ կամփոփվեն ու կիմաստավորվեն այն հսկայածավալ աշխատանքները, Հայաստանում թե Սփյուռքում, որ համակարգող մարմնի գլխավորությամբ, զարմանալի ճշտապահությամբ ու փութաջանությամբ գլուխ բերվեցին: Եվ անշուշտ կիմաստավորվեն դրանց քաղաքական, քարոզչական, հոգեբանական եւ մյուս արդյունքները, ուշադրության կիզակետում պահելով նաեւ բացթողումները, որոնք նման հսկայածավալ գործունեության մեջ անխուսափելի են: Իսկ ամենակարեւորըՙ ժամանող տարում կնախագծվի այդ բոլորի հետագա ընթացքը, շարունակությունը, գուցե թե նոր ձեւաչափով եւ ընդգրկմամբ:

Համենայնդեպս, որպես տարեփակ, արժի մեկ անգամ եւս շեշտել, որ ազգովին ու պետականորեն մեզ հաջողվեց մեր մարդկային ու նյութական կարողություններից գերիվեր գործ կատարել հիշելու եւ պահանջելու համազգային օրակարգում, մի փորձառությունՙ որը մեզ դեռ շատ պետք է գալու ազգային մեր երազների իրականացման համար:

Իսկ անմիջականորեն, բացի սոցիալ-տնտեսական ծանր խնդիրներից, այս օրերին, եւ դժբախտաբարՙ նաեւ առաջիկա շաբաթներին ու ամիսներին, մեր բոլորի վրա ճնշող գլխավոր խնդիրը մնում եւ մնալու է ազգային-պետական սահմանների երկայնքով մեկ տիրող ռազմական, ըստ ոմանցՙ անգամ պատերազմական իրավիճակըՙ իր նոր ծավալումների համապատկերում:

Վերջին օրերին Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, ՀԱՊԿ-ի մոսկովյան գագաթաժողովը, Մինսկի խմբիՙ միատոն գործունեությունը կամ անգործունեությունը, դրական որեւէ ազդեցություն չթողեցին հակամարտության կարգավորման գործի վրա: Ավելինՙ դրական որեւէ ազդեցության կամ ներգործության բացակայությունը է՛լ ավելի ծանրացրեց ռազմաքաղաքական մթնոլորտը, նորանոր սրումների ու մագլցումների սպառնալիքով: Մանավանդ ամենօրյա զոհերի, հրետակոծությունների, հետզհետե ահագնացող զինատեսակների կիրառման պայմաններում: Ճիշտ է, համարժեք պատասխան ստանում է հակառակորդը, երբեմն ավելի ծանր ու դաժան: Սակայն մեր մարտնչող երիտասարդների արյան գինը ոչ մի դեպքում համեմատելի չէ թշնամու բազմապատիկ կորուստների հետ:

Այնուամենայիվ, մեր դիմադրողականությունը, ապրելու, ամրանալու եւ զարգանալու մեր առասպելական կամքը, որն այդպես եւ այնքան ընդգծվեց օտարների կողմից 100-րդ տարելիցի այս տարում, մանավանդՙ ընդդեմ թուրք-ազերիական գերակշիռ ուժի, հաղթանակելու է կրկին: Համոզվելու են բոլորը, եւ առաջին հերթինՙ մեր հակառակորդները, որ նույնիսկ մենակ մնալու պարագայում Հայն ու Հայաստանը, ժողովուրդ եւ պետություն, չեն ընկրկի, թույլ չեն տա նոր նախճիրներ ու հայրենազրկում: Հայաստանն է մեր հայրենիքը, իր զույգ հանրապետություններով, մնալու ենք այստեղ, ամրանալու ու զարգանալու ենք այս հողի վրա:

Ուշ կամ կանուխ բոլորը հասկանալու են այս ճշմարտությունը, եթե արդեն իսկ չեն հասկացել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 25-12-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.