AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 72. ԽՌԻԿ ՏԱԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 25-12-2015



Տեղադրվել է` 2015-12-24 23:39:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1114, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՆԱԵՎ ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ես չգիտեմ, թե ի՞նչ պետք է ասի մեր Վեհափառը` ամանորյա իր ավանդական ուղերձում: Գուցե հույս տա, կամ ճանապարհ ցույց տա, կամ ուղղակի աղոթի, հնարավոր է` խոսի անցյալ տարի արձանագրված եկեղեցաշինության գործում շարունակակական հաջողությունների մասին եւ կամ մեր հինավուրց եկեղեցիների աղետալի վիճակի մասին: Խոսելու շատ բան ունի, հատկապես` Վեհափառը...

Բայց ես գիտեմ, թե մոտավորապես ինչ պետք է ասի Սուրբ ծննդյան օրը` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Անցյալ չորեքշաբթի օրը նա արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որ այս տարվա Սուրբ ծնունդը կարող է վերջինը լինել նրանց համար, ովքեր այն նշում են: Ի դեպ, ովքե՞ր են նշում, «Իսլամական պետությունը» հանում ենք, Չինաստանն ու Հնդկաստանը` եւս, աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունածները` մենք ենք, իսկ մենք Սուրբ ծննդյան օրը կա՛մ լավ խմած ենք լինում, կա՛մ լավ կերած, կամ` խորը քնած, այնպես որ խնդիր է նաեւ այն, թե ովքե՞ր են այս տարի Սուրբ ծնունդ նշում:

Պապն իր այս գույժը հիմնավորել է հետեւյալ կերպ. «Աշխարհը քաղցած է եւ այրվում է քաոսի մեջ», «Սա ժամանակների վերջի սկիզբն է եւ եկող տարի աշխարհն անճանաչելիորեն փոխված կլինի»: Ուրեմն Վատիկանից աշխարհն ավելի լավ է երեւում, հակառակ պարագայում Պապն այդպես չէր ասի: Նա էլի ելույթ կունենար, բայց ուրիշ բաներից կխոսեր, որ պետք է աղոթել, որ հավատքը հրաշագործության հիմքն է, որ Աստված բոլորիս փրկելու է, որ այսպես չի մնալու, որ... Իմ կարծիքով` ավելի շուտ Հռոմի պապն է փոխվել, որովհետեւ անգամ նա էլ չի հավատում, եթե հավատար, հավատի կկոչեր: Ուրեմն Հռոմի եւ ոչ մի պապի չհաջողվեց փոխել աշխարհը, հակառակը հաջողվեց. աշխարհը Հռոմի պապի՛ն փոխեց: Բոլորն այսօր Ֆրանցիսկոս Պապի մասին խոսում են ոչ այնքան որպես Պապի, որքան որպես մարդու, որպես մեզանից մեկը, արգենտինացի մի սովորական տղամարդ, որը ֆուտբոլ է սիրում եւ սելֆի է անում: Որը, ինչպես բոլորս հոգնել ենք պատերազմներից, բայց ավելի շատ դրանց դեմ պայքարելուց, հանձնվել մեզանից անկախ, բայց մեր միջոցով տեղի ունեցող աշխարհափոփոխություններին, որոնց հետեւանքով աշխարհում ավելի շատ քաղաքներ են փլուզվում, մարդկային ճակատագրեր են կործանվում, մանկություններ են ավարտվում,... եւ ոչինչ չի փրկում, արդեն նաեւ հավատը:

Մենք գոնե հասկանում ենք, թե ի՞նչ ենք արել, որտե՞ղ ենք հասել, ո՞ւր ենք գնում, ամերիկացիները` դեպի Ռուսաստան եւ Ռուսաստան, Ռուսաստանը` ընդդեմ Ամերիկայի եւ Ամերիկա, Եվրոպան` միասնաբար, իսկ իրականում` առանձին-առանձին դեպի մահմեդականացում, մահմեդականները` կամա, թե ակամա դեպի ծայրահեղականություն, ծայրահեղականները` դեպի մեր տները, մենք էլ` Ղարաբաղ, որտեղ «պատերազմական իրավիճակ է»:

Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ ծնունդ, ժամանակներն այնպիսին են, որ մաղթում եմ` այս Սուրբ ծնունդը թող վերջինը չլինի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 25-12-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.