AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 48. ՄԻ ՏՐՑԱԿ ԿԱՆԱՉԻ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 25-12-2015



Տեղադրվել է` 2015-12-24 23:39:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1026, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 9

...ՈՒՐԵՄՆ ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ԼԻՆԻ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ի՞նչ են կարդում Նյու Յորքում, իսկ Փարիզո՞ւմ, կամ Մոսկվայո՞ւմ: Հասկանալի է, որ այնտեղ կարդում են այն, ինչն այնտեղ գրում են: Օրինակ նյույորքցի Ջեյմս Փարկերը իր հարազատ քաղաքի սրճարաններից մեկում, New York Times-ը ձեռքին, կարդում է այն մասին, թե որքան սխալ են ռուսներն ապրում Մոսկվայում եւ սխալ գործում Սիրիայում: Փոխարենը մոսկվացի Իգոր Սերգեյեւիչ Լեբեդեւը մոսկովյան մետրոյում` «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն ձեռքին կարդում է այն մասին, թե որքան սխալ են ամերիկացիներն ապրում Նյու Յորքում եւ անում ամբողջ աշխարհում: Այդ նույն ընթացքում փարիզցի Պիեր Պասկալը Փարիզի զբոսայգիներից մեկում Le Monde-ն ձեռքին կարդում է, թե որքան սխալ են ապրում ռուսներն ու ամերիկացիները` Նյու Յորքում եւ Մոսկվայում եւ անում` աշխարհում, ավելի շատ ռուսները:

Այսինքն այս մարդիկ իրենց երկրներում, իրենց թերթերում Ղարաբաղի մասին որեւէ բան չեն կարդում, որովհետեւ այդ թերթերն այդ մասին բան չեն գրում, ինչո՞ւ, մի՞թե Ղարաբաղում պատերազմ չէ, կամ, ինչպես մեր ՊՆ մամուլի քարտուղարն է երեքշաբթի օրն ասել, «պատերազմական իրադրություն» չէ: Չէ՞ որ միջազգային մամուլն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահում աշխարհի բոլոր կրակակետերը, անգամ նրանք, որտեղ չեն կրակում, բայց շուտով կրակելու են: Ուրեմն, ինչո՞ւ եւ ինչո՞վ Ղարաբաղը հետաքրքրական չէ միջազգային մամուլին:

Նախ, եթե հաշվի առնենք, որ ղարաբաղյան համակարտության սրացումներին չեն անդրադառնում արեւմտյան եւ ռուսական լրատվամիջոցները` միարժամանակ, նշանակում է, որ դրան անդրադարձը շահեկան չէ ոչ Արեւմուտքի, ոչ էլ Ռուսաստանի համար, այլ կերպ ասած` ե՛ւ Արեւմուտքը, ե՛ւ Ռուսաստանը շահագրգռված չեն ղարաբաղյան հակամարտության սրացմամբ, հետեւաբար չեն խոսում այդ մասին, որ այս հակամարտությունն արդեն իսկ սուր է:

Երկրորդը, ղարաբաղյան հակամարտությունն այս պահին իրոք միջազգային քաղաքականության բազմազբաղ օրակարգում չէ, այդ պատճառով էլ միջազգային լրատվականներն ուղղակի ժամանակ եւ ռեսուրս չունեն հատուկ անդրադառնալու միջազգային քաղաքականության օրակարգից դուրս` «մանր», կամ «աննշան» խնդիրներին:

Երրորդը, խնդիրն այն է (իսկ իրականում սա խնդիր չէ), որ ղարաբաղյան հակամարտության հարցում Արեւմուտքի եւ Ռուսաստանի շահերի բացահայտ հակադրություն չկա, այսինքն այս հակամարտությունը լուսաբանելիս` քարոզչական պատերազմ հնարավոր չէ անել, ինչպես, օրինակ, արվում էր Վրաստանում կամ արվում է` Սիրիայում եւ Ուկրաինայում:

Իսկ քանի որ այդ պատերազմը չի լինելու, ուրեմն միջազգային լրատվականների համար, որոնց համար լրահոսը վաղուց արդեն դարձել է քարոզչական պատերազմի գործիք, ղարաբաղյան հակամարտությունն այս պահին հետաքրքրական չէ, կրկնում եմ` այս պահին:

Մեծ հաշվով` սա ավելի լավ է մեզ համար: Այո, մի կողմից մենք փաստորեն տեղեկատվական անտեսման մեջ ենք, այն պարագայում, երբ արդեն ադրբեջանական տանկերն են մեզ վրա կրակում, մյուս կողմից` միջազգային լրատվական միջոցների ուշադրության կենտրոնում չենք եւ գաղտնիք չէ, որ բոլոր այն տարածաշրջանները կամ երկրները, որոնք այդ ուշադրության կենտրոնում են կա՛մ լայնամասշտաբ պատերազմի մեջ են, կա՛մ էլ շուտով լայնամասշտաբ պատերազմ կսկսեն:

Այնպես որ` մի գրեք մեր մասին:

Ի դեպ, Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովն ու Պիեր Անդրիուն, երբեմն էլ Բարաք Օբաման, Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը թերեւս միակ ամերիկացի-ռուս-ֆրանսիացիներն են, որոնք երբեմն ասում-գրում են Ղարաբաղի մասին: Բայց բանն այն է, որ նրանք այս պարագայում ոչ թե ամերիկացի են, կամ ռուս, կամ ֆրանսիացի, այլ` Մինսկի խմբի համանախագահներ, որոնց գրածները...դե դուք հասկացաք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 25-12-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.