AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 76. ԽՐԱԽՃԱՆՔ, ԽՐԱԽՃԱՆԱԿԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 25-12-2015



Տեղադրվել է` 2015-12-24 23:39:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1023, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԵՐԿՐԻ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿԸ ԲԱՆ Է ԱՍԵԼ, ԼՍԵԼ Ե՞Ք

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եթե երկրի ՊՆ մամուլի խոսնակը հայտարարում է, որ սահմանին «իրավիճակը պատերազմական է» եւ պետք է հրաժարվել` «հրադադարի ռեժիմի խախտում» արտահայտությունից` անցնելով «պատերազմ» արտահայտությանը, ուրեմն երկիրը պատերազմի մեջ է: Եթե ՀՀ ԱԺ-ն, ավարտելով իր այս տարվա աշխատանքները, գնում է արձակուրդի, ուրեմն երկիրը պատերազմի մեջ չէ: Հակառակ պարագայում հո պատգմավորներն արձակուրդի չէի՞ն գնա, էլի կգնային, բայց... պատերազմ, իսկ դուք ի՞նչ հասկացաք:

Այնպես որ, տարբերակները երկուսն են. կա՛մ հավատում ենք ՀՀ ՊՆ մամուլի խոսնակին, կա՛մ հավատում ենք ՀՀ ԱԺ պատգամավորներին եւ շարունակում մեր «սեղանային» որոնումները` սուպերմարկետներում: Ի դեպ, դրանցից մեկում նարնջի ակցիա է, եւ բնական հյութերի` չորս հատ բնական հյութը` 1400 դրամ, այնպես, որ շտապեք: Ընդ որում մայրաքաղաքի ցանկացած սուպերմարկետում առատորեն կա նաեւ հինավուրց հայկական ավոկադո, մանգո եւ կոկոս, դե վաղուց արդեն ազգային անանասն ու բանանի մասին չասենք: Մի խոսքով, եթե ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը իր` «իրավիճակը պատերազմական է» հայտարարությունն անելուց առաջ գոնե մեկ անգամ այս օրերին լիներ որեւէ սուպերմարկետում, հազիվ թե այդքան ծայրահեղ եւ ինչպես թուրքական կայքերն են արձագանքել` «կրիտիկական» հայտարարություն աներ. եթե պատերազմ էլ է, ապա միայն սահմանին, որից մենք փաստորեն շատ ենք հեռացել: Այսինքն մոռացել ենք, թե պատերազմն ինչ է, չեզոքացել ենք, դարձել ենք անտարբեր, հանգստացած, մեզ զգում ենք հաղթանակած մի բանում, որը ավարտված չէ: 1994-ի մայիսին` Բիշքեկո՞ւմ, իսկ ո՞վ ասաց, որ այդ օրվանից հետո` մինչեւ օրս ադրբեջանական կողմը մեկ օր չի կրակել: Սկզբում` ավտոմատներով, ապա դիպուկահար զենքերով, հետո դիվերսիոն գործողություններով, հիմա էլ` տանկերով: Ուրեմն այդ ե՞րբ է պատերազմն ավարտված եղել:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հենց սա է ցանկացել ասել եւ հենց մեզ է ասել: Իրականում, իհարկե, պատերազմ չի սկսվել, քանի որ այն երբեք ավարտված չի եղել... Բայց այ սուպերմարկետներում նարնջի ակցիան շուտով կավարտվի, այնպես որ շտապեք ու երբ այնտեղ ձեր ծանոթը ձեզանից հետաքրքրվի, թե երկրի ՊՆ մամուլի խոսնակը բան է ասել, լսե՞լ ես, կասեք` այո:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 25-12-2015


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.