AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 87. ՍՓՅՈՒՌՔԸ ՓՐՓՈՒՐ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2016-01-29 20:02:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 961, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԲԱՆԱԿ-ԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔ ՀԱՄԱՁՈՒԼՈՒՄ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Երեկ ազգային մեր Բանակի օրն էր: Թե որքանով ըստ արժանվույն նշեցինք այդ օրը, այլ թեմա է, որին հաջորդ էջում անդրադարձել է մեր երիտասարդ աշխատակիցը: Իմ այս սյունակում ուզում եմ անդրադառնալ մեկ այլ թեմայի, անշուշտ Բանակի օրվա առիթով, եւ ոչ միայն:

Վերջին շրջանում ռազմական փորձագետների կողմից շրջանառության մեջ դրվեց, այս պարգագայումՙ Հայաստանի համար, «Ամրոց-պետություն» հասկացությունը, որը մինչ այդ օգտագործվում էր դրա տիպական օրինակը հանդիսացող Իսրայել պետության համար: Այսինքնՙ թշնամի պետություններով (Հրեական պետության պարագայումՙ թշնամացված) շրջապատված մի երկիր, որը անընդհատ գտնվում է պատերազմի պատրաստ վիճակում միանգամից մի քանի հարեւանների դեմ եւ իր բոլոր միջոցներն ու ջանքերը բեւեռացնում է բացառապես իր հրեա քաղաքացիների անվտանգության վրա, միաժամանակ փորձելով կարելի չափով լինել ինքնաբավ:

Բարեբախտաբար մեր երկիրը բոլորեքյան այդ վիճակում չի գտնվում. մեր չորս հարեւաններից երկուսը ամենեւին էլ թշնամի չեն մեզ համար: Ո՛չ էլ ագրեսիվ-հարձակողական տրամադրություններ ունենք ոչ միայն հարեւանների, այլեւ այլ երկրների նկատմամբ, ինչպես Իսրայելը: Դա մեր ազգային բնավորությանը հարիր չէ: Սակայն «Ամրոց-պետություն» հասկացություն-մոդելը որոշ չափով կիրառելի է նաեւ մեզ համար, եթե նկատի ունենանք մեր մյուս երկու հարեւաններին, որոնք միշտ էլ թշնամին են լինելու մեզ, անգամ եթե Ղարաբաղյան կնճիռը մի օր հարթվի...

«Ամրոց-պետություն» հասկացություն-մոդելը մեր պետության համար ունի մեկ այլՙ կիրառական իմաստ, որին ակնարկեցի վերեւումՙ ինքնաբավ լինել հնարավոր է ամեն ինչում, մանավանդ երբ չունենք բնական մեծ հարստություններ: Հատկապես եթե նկատի ունենանք մեր ազգային առանձնահատկություններից եւս մեկըՙ գիտության ու կրթության նկատմամբ սերն ու ընդունակությունները: Ինքնաբավ լինելը մեր պարագայում նշանակում է ազգային այդ առանձնահատկությունը համակարգել մեր պաշտպանունակության հետ, համաձուլել կրթությունը, գիտությունը եւ ռազմական գործը, որը հնարավոր է անել զինված ուժերի շրջանակներում մասնագիտացված բուհեր ստեղծելով բարձր տեխնոլոգիաների, ինժեներական-շինարարական, բժշկագիտական եւ այլ ճյուղերով, հետազոտական ինստիտուտներՙ ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքացիական տարբեր ասպարեզներում լավագույն, կրկնում եմՙ լավագույն մասնագետներ պատրաստելու նպատակով:

Հենց երեկ հեռուստատեսությամբ լսում էի կուրծքը բազմաթիվ մեդալներով զարդարված մեր բանակի սպաներից մեկին, որն ինձ շատ զարմացրեց: Լրագրողի հարցին, թե մեր զինված ուժերը որքանո՞վ են օժտված ռազմական տեխնիկայով, սպան, հաստատելուց հետո, թե բանակը բավականաչափ հագեցած է տեխնիկայով, ասաց. «Բայց ավելի կարեւորը ոգին է»: Այո, մենք հպարտ ենք, որ մեր զինված ուժերում ոգեկան կորովը շատ բարձր է, բայց ո՜վ ասաց, որ ոգին եւ տեխնիկան, ոգեկան կորովն ու գիտական միտքը միմյանց անհարիր են եւ անջատ իրարից: Ընդհակառակն, համատեղՙ նրանք անխոցելի, անպարտելի են դառնում:

24 տարին բավարար ժամանակ է, որ ոգուն գումարենք մեր գիտական ներուժը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.