AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 90. ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՏԱՌԱՍԽԱԼՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2016-01-29 20:02:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1270, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԼԵՀԱԽԱՌԻՇ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եբրայերենում մի սիրուն բառ կաՙ լեհախառիշ: Թարգմանաբար այն նշանակումՙ լռելու ժամանակը: Ինչպես գիտենք, կար գյադաների ժամանակը, հետո կամ դրան զուգահեռՙ պատերազմի ժամանակը, հետո նորից գյադաների ժամանակը, որը չի ավարտվում: Կա ուղղակի Ժամանակը, որը եթեր է գնում ռուսական Առաջին ալիքով, ամեն օր ժամը 21-ից, եւ վերջապես կաՙ լեհախառիշը: Այն ընտրություններին նախորդող լռության օրը չէ, այն օր չէ, այն ժամանակ է կամ բնավորություն:

Երեկ այդ ժամանակն էր, կամ գոնե պետք է որ այդ ժամանակը լիներ: Երեկ բանակի տոնն էր: Անկեղծ ասած, բանակի հարցում ինձ առավել շատ դուր է գալիս ոչ թե տոն, այլ ուղղակի օր, բանակի՛ օր անվանումը, քանի որ չի կարող տոն կոչվել մի օր, որը սկսվում է գերեզմանոցից: Գերեզմանոց, հետո համերգ, այսինքն մարդիկ այդ օրը գնում են գերեզմանոց, հետո համերգ, եթե սիրտ ունեն...

Բոլորը երեկ այնտեղ էին, նկատի ունեմՙ Եռաբլուրում, հանրապետության նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, ոստիկանապետը, նախարարները, կաթողիկոսը, առաջնորդական փոխանորդը, ԱԱԾ պետը, լրագրողները: Հատկապես վերջիններս փորձում էին պաշտոնյաների պատասխանների կամ ասածների հիման վրա օրը տոնական դարձնել, միջավայրըՙ ուրախ մի վայր, տեղըՙ զվարճանքների կենտրոն: Դե, օրինակ, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին հարց էին տալիս այսպեսՙ «Պարոն սրբազան...», կամ ԱԱԾ պետ Գորիկ Գուրգենիչին հարցնում էինՙ «Դուք հավե՞րժ եք...»: Ազատ երկիր է, անվախ բանակով, ով ինչ ուզի կհարցնի, ով ինչ ուզի կխոսի, ով որտեղ ուզի կծիծաղի, ու եթե մի երկրում թույլատրելի են ապուշ հարցերը, ուրեմն ծիծաղելի եւ սարսափելի չեն ապուշ պատասխանները, կամ հակառակը:

Եռաբլուրն աստիճանաբար դատարկվեց, իհարկե մի շարք զոհված զինվորների հարազատներ այնտեղ մնացին, դեռ շարունակում էին գալ, բայց երկրի քաղաքական, հոգեւոր էլիտան այլեւս այնտեղ չէր, հետեւաբարՙ լրագրողներն էլ. ի՞նչ իմաստ ուներ մնային, էլ հետաքրքիր, խոխմա բան չկա, լուր չկա, տեղեկություն ստանալու թիրախ չկա, զինվորների հարազատնե՞րը, բայց նրանք հետաքրքիր չեն, «լայք» չեն հավաքի, հասկանո՞ւմ եք:

Արդեն կեսօրին բոլորը տեղափոխվեցին վիրտուալ դաշտՙ ՖՀՀՙ Ֆեյսբուքի Հայկական Հանրապետություն: Մեկը հիշեց, թե որքան երկար մազեր ուներ ինքը եւ կապույտ աչքեր, երբ ծառայում էր, մինչդեռ հիմա մազ չունի, աչքերն էլՙ շագանակագույն են, մյուսը հետաքրքրվեց, թե բա, էս նկարները որ սենց դնում եք, իբր ի՞նչ, չէ՞ որ այսօր տխուր օր է, մեր զոհված տղեքին հիշեք: Մեկ ուրիշն էլ գրեց, թե որքան կարեւոր ռազմահայրենասիրական ինստիտուտ է հայոց բանակը, որն ասես արծիվ լինիՙ սուր ճիրաններով, կամ առյուծՙ լայն բացված երախով, կամ... պաթոս: Մեկն էլ գրեց, թե որքան տխուր են զոհված ազատամարտիկի որդու աչքերըՙ այս տոն օրով:

Երեկոյան համերգ եղավ, ով բանակում չէ եւ չի ուզում գնալ, որովհետեւ ուզում է համերգ գնալ, համերգ գնաց, ով բանակում է, չէր կարող համերգ գնալՙ Բանակի օրվան նվիրված:

Եռաբլուրը դատարկվեց, այնտեղ վրա հասավ լեհախառիշը, ինչպես սահմանին, հակառակորդից մի քանի մետր հեռավորության վրա հերթապահություն իրականացնող մեր անմեդալ ու անշնորհակալագիր շարքային տղերքի խրամատներում, ինչպես բանակում, ինչպես պատերազմ տեսածների տներում, որտեղ չեն խոսում պատերազմի մասին, քանի որ գիտեն, թե այն ինչ է:

Գյադաների ժամանակը շարունակվում է... Լեհախառիշշշ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.