AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 42. ԱՅԾ ԵՎ ԱՔԱՂԱՂ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016



Տեղադրվել է` 2016-01-29 20:02:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 3049, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԴԱՐՁՆԵՆՔ «CASE STUDY» (1)

ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նավթամթերքի համաշխարհային գների անկման հետեւանքով Ադրբեջանի տնտեսական ճգնաժամից Հայաստանը շատ բան կարող է սովորել: Ի՞նչ: Փոխել կենսաձեւը մինչեւ տնտեսական ճգնաժամի ալիքի հարվածելը:

Ի՞նչ տեղի ունեցավ ու ի՞նչ է տեղի ունենում Ադրբեջանում: Նավթամթերքի համաշխարհային գների կտրուկ անկումը, ինչպես նաեւ այս շուկայում նոր մատակարարների ի հայտ գալը (ԱՄՆ, Իրան) զգալիորեն նպաստեց ադրբեջանական արժույթի` մանաթի արժեզրկմանը: Մանաթը դոլարի համեմատ 2015 թվականի հունվարից ցայսօր արժեզրկվել է 50 տոկոսով, մինչդեռ նույն ժամանակահատվածում Հայաստանի դրամն արժեզրկվել է ընդամենը 2 տոկոսով: Համեմատության համար կարող ենք ուսումնասիրել ստորեւ բերված աղյուսակը(2) եւ տեսնել, թե 2015 թվականի հունվարից մինչեւ 2016 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում որքան են արժեզրկվել տարածաշրջանի երկրների արժույթները ԱՄՆ դոլարի համեմատ:

 2015 հունար - 2016 հունվար
Հայաստան-2%
Ադրբեջան-50%
Բելառուս-41%
Վրաստան-22%
Ղազախստան-46%
Ղրղզստան-22%
Մոլդովա-21%
Ռուսաստան-17%
Տաջիկիստան-26%
Թուրքմենստան 0%
Ուկրաինա-35%
Ուզբեկստան-13%

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի պետական եկամուտերի մոտ երեք քառորդը ձեւավորվում էր էներգակիրների արտահանումից: Այս ապրանքատեսակի գնանկումը, ինչպես վերեւում փաստվում է, բերեց մանաթի արժեզրկմանը, որն էլ իր հերթին առաջացրեց Ադրբեջանի բռնապետական ռեժիմի համար լուրջ ցնցումներ ապահովող գնաճ: Տարեվերջին սպառողական գները նույն տարվա նոյեմբերի համեմատ աճեցին ավելի քան տասնապատիկ` 0.4 տոկոսից հասնելով մինչեւ 4.4 տոկոսի: Բազմաթիվ ապրանքատեսակների գները Ադրբեջանում նույնիսկ կրկնապատկվել են:

Բնականաբար գլխապտույտ առաջացնող այս իրադարձություններն Ադրբեջանում առաջացրեցին զանգվածային բողոքի ալիք, ընդվզումներ, եւ որոշ տեղեկություններովՙ ընդհուպ ինքնահրկիզումներ: Մարդիկ դիմում են ինքնահրկիզման, քանի որ ԱՄՆ դոլարով ստանձնել են երկարաժամկետ պարտավորություններ ու դոլարի նկատմամբ մանաթի արժեզրկման պատճառով այդ պարտավորություններն աճել են ավելի քան 50 տոկոսով: Ոմանց համար միգուցե այլընտրանք չկա:

Ինչպես է այս զանգվածային բողոքներին արձագանքում Ալիեւի վարչակազմը: Իհարկե բռնապետին հարիր վարքագծով` ծեծով, ձերբակալություններով, խոշտանգումներով, եւ այլն: Բողոքի ալիքները ճնշելուն զուգահեռ Ալիեւի վարչակազմը նաեւ բարեփոխումներ է առաջարկում. կոռուպցիայի դեմ պայքար, բիզնեսի ազատականացում ու հեշտացում, պետական ձեռնարկությունների մասնավորեցում, նոր բիզնես հնարավորությունների ու ներդրումների ստեղծում: Բոլո՛րն էլ ուշացած: Ապարդյուն, քանի որ ալիքն արդեն հարվածել է:

Մենքՙ Հայաստանի քաղաքացիներս ու իշխանություննրը ի՞նչ կարող ենք անել իմանալով այս ամենի մասին:

Տարբերակ 1. Չարախնդալ ու հրճվել

Տարբերակ 2. Նստել ու լուրջ տեսքով դատողություններ անել, թե սա Հայաստանի համար լա՞վ է, թե՞ վատ:

Երկուսն էլ սխալ ուղղություններ են: Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները լուրջ եւ ուսանելի հնարավորություններ են բոլորիս համար դասեր քաղելու, սովորելու ու մեր վարքագիծը փոխելու: Ամեն մեկս մեր հերթին: Տնտեսական ճգնաժամի ալիքի հարվածելուց հետո բարեփոխումների խոստումներն ու դրանց իրականացումը ուշացած են: Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել (կրկին` յուրաքանչյուրն իր մասով), բիզնեսը պետք է ազատականացնել, ձեռնարկատիրության համար իրապես բարենպաստ միջավայր պետք է ստեղծել ու պահպանել, բիզնեսն ու իշխանությունը պետք է տարանջատել, հանրության բողոքներին ականջ դնել ու գործել, մեկ կամ մի քանի ապրանքատեսակներից երկրի կախվածությունը պետք է ապակենտրոնացնել մինչեւ ալիքի հարվածելը: Այլապես կորուստներն ու վնասները ահռելի են լինում:

Ի՞նչ կարող են անել Հայաստանի սովորական քաղաքացիներն ու բիզնեսները: Մենք նույնպես վարքագից ու կենսաձեւ փոխելու կարիք ունենք: Չես կարող խնայողություններդ դոլարով պահել, հաշվարկներդ դոլարով անել, քո կողմից վաճառվող ապրանքներն ու մատուցվող ծառայությունները դոլարի փոխարժեքի հետ կապել ու փոխարժեքի տատանման դեպքում գները բարձրացնել, հասարակական ակտիվություն չցուցաբերել, կաշառակերության, կոռուպցիայի ու նեպոտիզմի զարգացմանը նպաստել ու ակնկալել, որ «վերջը լավ ա լինելու»: Չես կարող:

Տարիներ առաջ մի մասնավոր հանդիպման ընթացքում Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն ասաց. «Չգիտեմ թե նավթ ունենալն այն ունեցող երկրի համար անե՞ծք է, թե՞ օրհնություն»: Եկել է Ադրբեջանի անեծքից տառապելու պահը, մենք մեր նավթ չունենալը պետք է վերածենք օրհնության:

1. Case study- ուսումնասիրության առարկա, որից հետեւություններ պետք է անել:

2. Աղբյուրըՙ Բլումբերգ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.