AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 72. ԽՌԻԿ ՏԱԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016



Տեղադրվել է` 2016-01-29 20:02:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 891, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՆԻՍՏԸ` ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

Ռամկավար Ազատական կուսակցության «Նազար եւ Արտեմիս Նազարյան» կենտրոնի հիմնովին վերանորոգված գրասենյակում հունվարի 23-ին կայացավ ՌԱԿ Հանրապետական վարչության առաջին նիստը Պատգամավորական ժողովից հետո, կազմակերպչական հարցերով ծանրաբեռն օրակարգով: ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանն իր ողջույնի խոսքում, արտահայտելով ներկա բոլոր ժողովականների գոհունակությունը ի տես բարեկարգ եւ ամեն հարմարություններով օժտված գրասենյակի, ասաց, որ բարեգործության մեջ կարեւորը ոչ այնքան ստացած գումարի չափն է, որքան այնՙ թե ո՛վ է այդ գումարը նվիրում: Իսկ այս պարագայում վերանորոգման համար նյութական օժանդակությունը բերող անձըՙ Նազար Նազարյանը, իր ողջ գերդաստանի ավելի քան 400 տարվա պատմությամբ իրավ բարեգործ է, որի տարբեր նվիրատվությունները Սփյուռքում թե Հայաստանում, առավելաբար ՀԲԸՄիության խողովակով, հանդիսանում են նորօրյա վկայությունները 400-ամյա բարեգործ այս ընտանիքի մասին:

Ինչպես ասվեցՙ օրակարգը ծանրաբեռնված էր առավելաբար կազմակերպչական հարցերով: Եվ դա բնական է: 23-րդ համագումարի պատգամավորների միահամուռ հանձնարարությունն էր դաՙ հիմնովին վերակազմակերպել կուսակցությունը իր բոլոր ակումբներով ու շրջանային վարչություններով, որոնք ընդգրկում են ողջ Հայաստանի Հանրապետությունը, առավել աշխուժացնել ամենօրյա կապը կառույցների ու կենտրոնի միջեւ, քարոզչական եւ համապատասխան այլ նյութերով ռամկավար-ազատական գաղափարախոսությունը մատչելի դարձնել հասարակության առավել լայն շրջանակների, հատկապես երիտասարդ սերնդից նորագիր կուսակցականներ ընդգրկել եւ ստվարացնել ՌԱԿ-ի համակիրների բանակը: Եվ այդ ամենըՙ ոչ ինքնանպատակ, այլՙ առաջիկա աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ:

Բազմաթիվ ելույթներից եւ աշխույժ քննարկումներից հետո Հանրապետական վարչությունը կայացրեց համապատասխան որոշումներ, տվեց հանձնարարություններ: Որոշվեց առաջին հերթին այցելել Գյումրիՙ որտեղ այժմ նպաստավոր գետին կա տեղի շրջանակը վերաշխուժացնելու, ապա Եղվարդՙ որտեղ կուսակցությունն ունի սեփական գրասենյակ, որն անհրաժեշտ է օժտել մշտապես գործող անձնակազմով: Որոշվեց արտագնա նիստ-ստուգայցեր կազմակերպել Սյունիքում, Վարդենիսում, Մարտունիում, Սեւանում, Լոռիում (Վանաձոր, Ստեփանավան եւ Սպիտակ), Մասիսում: Որոշվեց հատուկ ուշադրություն դարձնել Տավուշի մարզին, որտեղ կուսակցական ներկայությունը թույլ է: Իսկ ինչ վերաբերում է Երեւանին, որոշվեց մայրաքաղաքի տարբեր ակումբներին հրավիրել առանձին հավաքի, որի նպատակն է լինելու ամրացնել այդ կառույցները եւ ստեղծել նորերը: Այդ իմաստով հատկանշական է, որ նիստի սկզբում երդմնառության արարողությամբ ՌԱԿ շարքերն ընդունվեց բազմափորձ եւ լրջախոհ համակիրներից Հովիկ Օհանյանը, որին հանձնարարություն տրվեց Նորքի զանգվածում եւս մի նոր ակումբ ստեղծելու:

Նիստի ավարտին ՌԱԿ ատենապետը տեղեկացրեց, որ Հանրապետական վարչությունը օրերս հրատարակել է կուսակցության փոխատենապետ, էներգակիրների ոլորտի մասնագետ Արմեն Մանվելյանի նոր աշխատությունը, որի ներկայացում-քննարկումը տեղի կունենա առաջիկա օրերին: Նմանապես հրատարակության է տրվել պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանիՙ տարածաշրջանում քրդական գործոնի եւ հայերիս հետ դրա առնչություններին նվիրված գրքույկը, մեծ տպաքանակով նորից է տպագրվելու ՌԱԿ ծրագիրն ու կանոնադրությունը: ՌԱԿ մամլո դիվան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.