AZG Daily #7, 23-02-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 79. ՈՒՐԴ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2016-01-29 20:02:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1967, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՄԱՐԳԱՐ ԵՍԱՅԱՆԸ ԴԱՎԱՃԱՆ ՉԷ ՔԱՆԻ ՈՐ ԹՈՒՐՔ Է

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Բոլորս էլ հասկանում ենք, որ միջազգային յուրաքանչյուր կազմակերպությունում, կառույցում եւ այլն, երբ հակահայկական որեւէ զեկույց է քվեարկության դրվում, ապա Թուրքիան (եթե այնտեղ ներկա է) իր քվեարկությամբ ոչնչով չի տարբերվելու Ադրբեջանից: Կոնկրետ ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակությունն իր բոլոր ներկա անդամներով կողմ է քվեարկել, ինչպես բրիտանացի Ուոլթերի զեկույցին, այնպես էլՙ բոսնուհի Մարկովիչի զեկույցին: Սակայն թուրքական պատվիրակության կազմում ԵԽԽՎ-ում էր Մարգար Եսայան անունով միՙ տեսքից հաճելի անձնավորություն: Ինչպես հետո պարզվեց, այս մարդը Էրդողանի կուսակցությունից է եւ պատգամավոր է ընտրվել Ստամբուլից: Ի դեպ, նախընտրական քարոզարշավի ժամանակ Մարգար Եսայանը գնացել է պոլսահայերի հետ հանդիպման եւ վերջիններիս հայտնել, որ երբ ինքը դառնա պատգամավոր, ապա Ստամբուլի հայկական Թուզլա որբանոցի տարածքը վերադարձվելու է հայերին: Արդյունքում, ոչ այս խոստումի անշուշտ, այլ ընտրությունների, Մարգար Եսայանը դառնում է մեջլիսական, ապաՙ ԵԽԽՎ-ական, որտեղ կողմ է քվեարկում, ինչպես իր ողջ պատվիրակությունըՙ հակահայկական երկու զեկույցներին: Վերջ. Մարգար Եսայանը դավաճան է, սովորական չէ, ազգայի՛ն:

Թողնենք պարոն Մարգարին:

Հայաստանի փոփոխված Սահմանադրության համաձայն, ազգային փոքրամասնություններըՙ բոլորն անխտիր պետք է պարտադիր տեղ ունենան Հայաստանի խորհրդարանում: Այսինքն, եթե որեւէ ազգություն Հայաստանում ճանաչվի որպես ազգային փոքրամասնություն, ապա այդ ազգության ներկայացուցիչներից մեկը պետք է պարտադիր դառնա ՀՀ ԱԺ պատգամավոր: Ենթադրենք, հաջորդ խորհրդարանում ազգությամբ հրեա մեկը (հրեաները պաշտոնապես համարվում են Հայաստանի ազգային փոքրամասնություն) դառնում է ԱԺ պատգամավոր: Ապա ընդգրկվում է ԵԽԽՎ մեկնող մեր խորհրդարանական պատվիրակության մեջ եւ հայտնվում է Ստրասբուրգում ճիշտ այն օրը, երբ ԵԽԽՎ-ն քվեարկության է դրել, օրինակ, հետեւյալ վերնագրով զեկույցը կամ բանաձեւըՙ «Հոլոքոսթըՙ որպես 20-րդ դարի միակ ցեղասպանություն»: Ի՞նչ եք կարծում, մեր պատվիրակության հրեա ներկայացուցիչն ինչպե՞ս է քվեարկելու, այսինքն ինչպե՞ս է քվեարկելու, որ իրեն դավաճան չանվանեն ոչ հայերը, որոնք եւս ցեղասպանության են ենթարկվել 20-րդ դարում, ոչ հրեաները, որոնց ցեղասպանությունը, ցավոք, միակը չէ 20-րդ դարում: Եթե նա քվեարկի որպես հրեա, այսինքնՙ կողմ, այն պարագայում, երբ հայկական ողջ պատվիրակությունը, հասկանալի է, ավելի ճիշտՙ հուսանք, որ դեմ քվեարկած կլինի, ապա նա չի կարող այսուհետ համարվել հայկական պատվիրակության անդամ, քանի որ փաստորեն հակադրվում է իր պետությանը, շեշտում եմՙ իր պետության պաշտոնական դիրքորոշմանը, այն էլ նման զգայուն հարցում: Իսկ եթե նա քվեարկի որպես հայաստանցի եւ ՀՀ պաշտոնական պատվիրակության անդամ, ապա նրան հրեաները դավաճան կասեն, ավելի ճիշտՙ դավաճան կասե՞ն: Իմ կարծիքովՙ ոչ, ոչ թե որովհետեւ հրեաներն այնքան շատ են, որ մի հոգի ավել պակաս, հարց չի լուծում, կամ ոչ թե որովհետեւ իսկական հրեաները միայն Իսրայելում են ապրում, ավելի իսկականներըՙ Պաղեստինում, այլՙ քանի որ հրեաները կհասկանան, որ այդ մարդը այդ պարագայում հրեա չէ, այլ Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ: Իսկ Հայաստանի Հանրապետության պատվիրակության որեւէ անդամ չի կարող դավաճանել Իսրայելին եւ հրեաներին:

Ինչ վերաբերում է պարոն Մարգարին: Ընտրվելով Մեջլիսի պատգամավորՙ իշխող կուսակցությունից, պարոն Մարգարը, ընտրություններից շուրջ մեկ ամիս անց «Փարոս» ամսագրին հարցազրույց է տալիս, որտեղ նշում է, որ իր խոստումի համաձայն, հայկական Թուզլա որբանոցի տարածքն արդեն իսկ վերադարձվել է հայերին: Սա այն պարագայում, երբ նման բան ուղղակի չկա, ավելին, բազմաթիվ հարձակումներ են եղել որբանցիՙ հայերին վերադարձնելու համար պայքարող երիտասարդների վրա:

Այսինքն, պարոն Մարգարը ոչ միայն Թուրքիայի Հանրապետության պատվիրակության անդամ է, այլեւ թուրք, հետեւաբար նա կրկնակիորեն չի կարող դավաճանել Հայաստանի Հանրապետությանն ու հայերին:

Բայց մեր Սահմանադրության մասին արժի մտածել: Հիշեցնեմ, որ բացի հրեաներից Հայաստանում պաշտոնապես գրանցված են հետեւյալ ազգային փոքրամասնություններըՙ եզդիները, քրդերը, ասորիները, ուկրաինացիները, բելառուսները, ռուսները, վրացիները, հույները, լեհերը, գերմանացիները...Միակ լավ բանն այն է, որ նրանք մականուն չունեն, կամՙ երեւի չունեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.