AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 57. ՍՄԲՈՒԿ ԵՎ ԼՈԼԻԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016



Տեղադրվել է` 2016-01-29 20:02:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 897, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՄԻ ԾԽԵՔ, ԷԼԻ...

Հ. ԱՖՅԱՆ

Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը ԱՄՆ-ում ենթարկվել է վիրահատության (նրա մոտ աղիքային քաղցկեղ է հայտնաբերվել), այն, ինչպես պաշտոնապես հայտնում են ՀԱԿ գրասենյակից, անցել է բարեհաջող, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանը անցել է հետվիրահատական ստուգում, կրկին ամեն ինչ լավ է եւ շուտովՙ երկու-երեք շաբաթից նա կվերադառնա Երեւան:

Մի կողմ դնելով Տեր-Պետրոսյանի, առհասարակ մարդու առողջությունը, առավել եւս դրա խնդիրները, անդրադառնանք մի շատ կարեւոր նրբության, այսպես կոչված մամուլի պաշտոնական հաղորդագրությունների բովանդակությանը: Կոնկրետ այս պարագայում, ես չգիտեմ, թե ո՞վ է գրել առաջին նախագահի առողջությանն ու վերադարձին վերաբերող պաշտոնական հաղորդագրությունը, բայց եթե իմանայի, շատ կուզենայի հանդիպել եւ նրա հետ միասին կարդալ նրա գրած տեքստն ու նայել դեմքին, որպեսզի համոզվեմ, նա ե՞ւս ծիծաղում է իր իսկ գրած տեքստի վրա, թե՞ նա առհասարակ ծիծաղելի մարդ է, ինչի մասին չգիտի: Այսպես, տեքստում, շեշտում եմՙ պաշտոնական հաղորդագրության, կարդում ենքՙ «Բժիշկներն ասում են, որ առաջին նախագահի կյանքին եւ աշխատունակությանը առաջիկա 20 տարիների ընթացքում ոչ մի վտանգ չի սպառնում»: Հասկանալի է, չէ՞, սա բժիշկներն են ասում, սաՙ այսինքն ոչ թե համայն հայության երազանքն է կամ ՀԱԿ-ի ծրագրային դրույթն է, որ չհավատանք, սա բժիշկներն են ասում, այն էլՙ ամերիկացի:

Մի՞թե կարելի է մարդու առողջության հետ կապված այսքան ծիծաղելի բաներ գրել, այսքան ծիծաղելի մտածել, այսքան ծիծաղելի լինել: Տեր-Պետրոսյանն արդեն իսկ 70 տարեկան է, 20 տարուց կլինի 90 տարեկան...

Մեզ հաճախ են մեղադրում Տեր-Պետրոսյանի դեմ գրելու մեջ: Ես անձամբ մի ընկեր ունեմՙ ՀԱԿ-ից, որն այսօր էլ ինձ չի բարեւում, քանի որ ես «ծախված լրագրող եմ», եւ կեղտ եմ փնտրում այնտեղ, որտեղ այն չկաՙ ՀԱԿ-ում: Իսկ ՀԱԿ-ում, ինչպես գիտենք, կեղտ իրականում չկա եւ առաջիկա 20 տարիների ընթացքում չի էլ լինելու, եղել է, բայց թափել են, հիմա չկա: Անգամ ՀԱԿ խմբակցությունում չկա, քանի որ ԱԺ-ի հավաքարարը լավ է աշխատում եւ ամեն օրը տանում-թափում է ՀԱԿ խմբակցությունում դրված աղբամանը: Ծիծաղո՞ւմ եք, բայց ես լուրջ եմ ասում, համենայն դեպս այնքան լուրջ, որքան լուրջ է եղել (երեւի) առաջին նախագահի առողջության մասին մամուլի պաշտոնական հաղորդագրություն գրողը, գուցե գրողներըՙ աղջիկ-տղա, գեղեցիկ եւ ակտիվ, այդպիսիք ՀԱԿ-ում շատ կան: Ի դեպ, նրանցից մեկին ես մի անգամ ասացի, գիտե՞ս, երբ Տեր-Պետրոսյանի լուսանկարով որեւէ բան եք տարածում, այնպես արեք, որ այդ լուսանկարում առաջին նախագահը ծխելիս չլինի, հասկանում եքՙ ծխելը հիմա, այն էլՙ արեւմտյան-լիբերալ աշխարհում, նորաձեւ չէ, ավելինՙ վանող է... Նա ինձ պատասխանեց, որ ծխելը կարեւոր չէ, կարեւորը խելքն է... Որը, ենթադրում եմ, Տեր-Պետրոսյանի պարագայում անմիջապես երեւում է նրա լուսանկարներից:

Երբ ես կարդացի առաջին նախագահի առողջության մասին այս խելացի հաղորդագրությունը, հասկացա, որ խելքն իրոք ամենակարեւորն է, դրա համար էլ քիչ է, շատերը չունեն, շատերին թվում է, թե ունեն, ավելի շատերին թվում է, թե միայն իրենք ունեն, իսկ նրանք, ովքեր չունեն, ամեն օր վարկաբեկում են իրենցՙ խելացիներին:

Ուրեմն վարկաբեկում եմՙ խմբագրելով առաջին նախագահի առողջության մասին պաշտոնական հաղորդագրության հիշյալ տողերը այսկերպ. «Բժիշկները հայտնում են, որ Տեր-Պետրոսյանի կյանքին եւ աշխատունակությանը որեւէ վտանգ չի սպառնում»: Իսկ առաջին նախագահի մասին մամուլի հաղորդագրություններ գրողներին մաղթում եմ, որ նրանք առաջիկա 20 տարիների ընթացքում առողջ լինենՙ բոլոր առումներով, հա, ի դեպ, ծխելն առողջությանը վնաս է, ավելի շատ, քան իմիջին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.