AZG Daily #7, 23-02-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 74. ԶԱՐՄԱՆԱԼԻ «ԳԱԼ» ԲԱՌԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016



Տեղադրվել է` 2016-01-29 20:02:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1105, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԿԻ ՓՈՔՐԻԿ ՎՐԱՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ 26-ՈՒՄ

Հ. ԱՖՅԱՆ

Ի՞նչ են կոչ անում Ազատության հրապարակում այս օրերին տեղադրված փոքրիկ վրանի ընդդիմադիր բնակիչները հավաքված ժողովրդին, եթե, իհարկե, հավաքված ժողովուրդ լինում է: Բացի, իհարկե, բարեւելուց, ռեժիմի հերը պետք է անիծվի կոչերից, ժողովուրդ ջան, ոնց եք, ձեր ցավը տանեմ, սրտացավության բարձրաձայնումից, ...Ամենակարեւորը, ի՞նչ են ասում: Նրանք ասում էՙ «Մենք պետք է շատանանք, միավորվենք, որպեսզի կարողանանք...», թե ի՞նչՙ կարեւոր չէ, կարեւորն այն է, որ Հայաստանի յուրաքանչյուր ընդդիմադիր, հանրահավաք ձեռնարկող եւ վարող, հրաշալի հասկանում է, որ կարողանալու համար պետք է շատ մարդիկ հավաքվեն, իսկ որպեսզի այդպես լինի, պետք է շատերը նրան(ց) միանան: Սա պարզ է, գիտենք եւ տրամաբանական է:

Պարզ չէ, չգիտենք եւ անտրամաբանական է մեկ այլ բան: Նախ հետեւյալը. ո՞ւմ ի նկատի ունեն վրանցիներըՙ եկեք միացեք կոչերով: Հասկանալի է, որ բոլորին, հետեւաբարՙ նաեւ իշխանությանը: Նաեւ իշխանությա՞նը: Եթե ոչ, ուրեմն նրանք չեն ցանկանում, որ բոլորն իրենց միանան, եւ կամ միեւնույն ժողովրդի մի հատվածին հանում են միեւնույն ժողովրդիՙ քիչ թե շատ լավ աշխատանք գտած, ստացած հատվածի դեմ («իշխանությանը ծախվածների» կամ «իշխանությունից վախեցողների»): Իսկ եթե նրանք նկատի ունեն նաեւ իշխանությանը (օրինակՙ սաստիկ ընդդիմադիր Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակի իր երանելի օրերին հենց հրապարակ էր հրավիրում Սերժ Սարգսյանին), ուրեմն հաջորդ հարցը տանք: Իսկ այդ պարագայում ի՞նչ տարբերություն, ո՞վ է միավորման կոչ անում, ընդդիմությո՞ւնը հրապարակից, թե՞ իշխանությունըՙ ընդդիմությանը: Չէ՞ որ երկու պարագայում էլ բոլորը միավորվում են, որպեսզի էս երկիրը կարգի բերեն, հիմա ի՞նչ տարբերություն բոլորը միավորվում են Բաղրամյան 26-ի՞ շուրջ, թե՞ Ազատության հրապարակում տեղադրված վրանում: Միակ տարբերությունը թերեւս այն է, որ վերջին պարագայում բոլորը կարգին կմրսեն, իսկ մրսելը լավ չէ, այն էլ երբ պատրաստվում ես էս երկիրը կարգի բերել:

Այս համատեքստում ուղղակի հետաքրքրական է, թե ինչո՞ւ են մեղավոր իշխանության հետ կոալիցիա կազմողները, նկատի չունեմՙ ՀՅԴաշնակցությանը, նկատի ունեմՙ բոլորին, ովքեր կկազմեն կամ դրա ցանկությունն ունեն (իսկ ո՞վ չունի): Մի՞թե նրանք չեն միավորվում, արդյոք միավորվելը չէ՞ մեր փրկությունը, մի՞թե երկրում որեւէ բան փոխելու համար պետք չէ իշխանությանՙ թեկուզ փոքրիկ լծակ ունենալ, արդյոք նորանկախ Հայաստանում կա՞ մի դեպք, որ ընդդիմադիր որեւէ ուժի հաջողվել է երկրում բան փոխել, լուրջ բան:

Բայց ուրիշ խնդիր կա. իշխանությունը վատն է, հետեւաբար նրա հետ միավորվողները ուզեն-չուզեն վատն են դառնում: Իսկ այ ընդդիմությունը լավն է, ու նրանց հետ միավորվողները լավն են դառնում, միանգամից, անմիջապես, նույն վայրկյանին, անկախ նրանից, թե միավորվողները նախկինում ինչպես էին ընտրակաշառք տալիս, ինչպես էին տանկեր հանում, ինչպես էին մարդ ծեծում, սպանում, վռնդում, փակում, զինդատախազություն անում,...

Ուրեմն գուցե էլ միավորման կոչեր չանե՞ն, ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը: Չէ՞, որ հնարավոր չէ, որ բոլորը միավորվեն, իսկ քանի որ դա հնարավոր չէ, ուրեմն միավորվելն անիմաստ է դառնում: Չմիավորվելը համ էլ մաքուր քաղաքական երեւույթ է, քանի որ այն երկրներում, որտեղ բոլորը միավորված են, քաղաքականություն չկա, որովհետեւ բռնապետություններում քաղաքական գործընթացներ չեն ընթանում, որովհետեւ երբ բոլորը միավորվում են, դա միայն առաջին պահին է լավ, հետո դա բռնապետություն է դառնում:

Ուրեմն հասկանանք, եթե միավորվելը լավ բան է, ուրեմն կոալիցիան նույնքան լավ բան է, որքան «Նոր Հայաստան» ընդդիմադիր դաշինքը, իսկ եթե միավորվելը վատ բան է, ուրեմն «Նոր Հայաստան» դաշինքը նույնքան վատն է, որքան կոալիցիան:

Իրականում քաղաքականության մեջ լավ ու վատ բաներ չկան, կան քաղաքական բաներ եւ ապաքաղաքական բաներ. օրինակ կոալիցիան եւ ընդդիմադիր դաշինքը քաղաքական բաներ են...

Իսկ քաղաքականությունը լա՞վ բան է...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.