AZG Daily #15, 20-04-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 3. ԱՍՏՎԱԾ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016



ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2016-01-29 20:02:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1388, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԲԵԼԳԻԱՆ 2012 Թ.ԻՑ ԳԻՏԵՐ ՓԱՐԻԶՈՒՄ ԾՐԱԳՐՎՈՂ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Պ. Ք.

Բելգիայի պետանվտանգության ծառայությունը արդեն 2012 թվականին տեղյակ էր Փարիզում նախապատրաստվող 2015 թ. նոյեմբերյան ահաբեկչությունների մասին: Սակայն ահաբեկիչների խմբի անդամներին ոչ ոք չխանգարեց Բելգիայից մեկնել Սիրիա եւ վերադառնալ, ասվում է հատուկ ծառայության գրության մեջ, որը հրապարակվել է Laatste Niuws թերթում: Փաստաթղթում նաեւ ասվում է, որ Բրյուսելումՙ ներգաղթյալներով բնակեցված Մոլենբեկ շրջանի բնակարաններից մեկում ենթադրյալ ահաբեկչական խմբի անդամների գաղտնալսումից պարզվել է, որ խոսքը արեւմտյան ժողովրդավարության դեմ գրոհների ծրագրման մասին է: Ենթադրյալ ահաբեկիչները քննարկում էին նաեւ զենքի ու պայթուցիկի հայթայթման հարցը: Մոլենբեկյան բնակարանը պատկանում էր Մարոկկոյից ներգաղթած եւ Բելգիայի քաղաքացի դարձած Գելել Ալթարին, որը օրերս Կասաբլանկայում ձերբակալվեց փարիզյան ահաբեկչություններին մեղսակից լինելու կասկածանքով: Ավելի վաղ Ալթարը հայտնի էր որպես աջ ձեռքը Խալիդ Զերքանիի, որը հավանաբար հավաքագրել եւ Սիրիա էր գործուղել փարիզյան գրոհների երկու մասնակիցների: Նրանցից մեկը դրանց կազմակերպման գլխավոր կասկածյալներից էրՙ Աբելհամիդ Աբաուդը, որը վերջերս սպանվեց Փարիզի արվարձանում հատուկ գործողության ժամանակ: 2012 թ. Բրյուսելում նա մասնակցել էր հանցախմբի հավաքներին:

2015 թ. նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում յոթ ահաբեկիչներից վեցը իրենց պայթեցրին մահապարտի գոտիներով, կրակ բացեցին մի ռեստորանում, երեք պայթյուն կազմակերպեցին մարզադաշտի մոտ, որտեղ ներկա էր Ֆրանսիայի նախագահը: Բացի դրանից, պատանդառություն եւ սպանություններ եղան «Բատակլան» համերգասրահում: Սպանվեցին 130 եւ վիրավորվեցին առնվազն 350 անձինք: Նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, որ ահաբեկչությունների կազմակերպիչը «Իսլամական պետությունն» է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.