AZG Daily #15, 20-04-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 121. ՁԵՌՆՈՑ ԴՆԵ՞Լ, ԹԵ՞ ՀԱԳՆԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2016-01-29 20:02:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 842, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՊԵՆԴԵՐԵՑԿՈՒ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

ԳՈՒՐԳԵՆ ԽԱԺԱԿՅԱՆ

Հունվարի 25-ին Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի լեփ-լեցուն մեծ համերգասրահում կայացավ գալա-համերգ նվիրված Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյակին: Պատվո հյուրերի օթյակում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջՙ Ռիտա Սարգսյանի հետ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նաեւՙ հատուկ համերգին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած, հայկական արմատներ ունեցող լեհ մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին տիկնոջՙ Էլժբետայի հետ: Դահլիճում էին նաեւ Ռուսաստանի, Բրազիլիայի, Լիտվայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի դեսպանները:

Համերգասրահում տեղադրված էկրանից հնչեցին շնորհավորանքներ բազմաթիվ աշխարհահռչակ երաժիշտներից եւ հայտնի մարդկանցիցՙ Զուբին Մեթա, Վլադիմիր Սպիվակով, Միխաիլ Շվիդկոյ, Դենիս Մացուեւ, Սերժ Թանկյան, Ջիվան Գասպարյան, Տիգրան Համասյան, Լեւոն Արոնյան, Վիկ ԴարչինյանՆաեւ ցուցադրվում էին նվագախմբի անցած ճանապարհը ներկայացնող արխիվային նյութեր:

Ինչպես իր խոսքում ասաց Երիտասարդական նվագախմբի առաջին գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ պրոֆեսոր Յուրի Դավթյանը, կոնսերվատորիայի իր ուսանողներից կազմված ՀՊԵՆ-ը «առաջ է ընթանում տիեզերական քայլերով»: Իսկ մաեստրո Վլադիմիր Սպիվակովի բնութագրմամբ, ՀՊԵՆ-ի հաջողության գրավականն է ինքնատիպության, բնական տեմպերամենտի եւ երաժիշտների միջեւ բարեկամության եռամիասնությունը:

2006 թհունվարի 25-ին կայացավ նվագախմբի անդրանիկ համերգը, որի մենակատարն էր ճապոնացի ջութակահարուհի Յուկա Ցուբոյը: Եվ ուղիղ տասը տարի հետո նա մասնակցեց ՀՊԵՆ-ի հոբելյանական համերգին: Նույն նպատակով Հայաստան էին ժամանել իտալացի ակորդեոնահար/բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, երիտասարդ, սակայն արդեն համաշխարհային համբավ վայելող Հայկ Կազազյանը (ջութակ), թավջութակահարներ Նարեկ Հախնազարյանը եւ Աստղիկ Սիրանոսյանը, դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին: Վերջինս հայերեն ասաց. «Սա իմ ընտանի՛քն է»:

Դահլիճում ուշադրության կենտրոնում էր Քշիշտոֆ Պենդերեցկին, որի Ջութակի, թավջութակի եւ նվագախմբի համար կրկնակի կոնցերտը կատարեց ՀՊԵՆ-ը, մենակատարներՙ Նարեկ Հախնազարյան եւ Պենդերեցկու անվան եվրոպական մրցույթի հաղթող Աստղիկ Սիրանոսյան:

Իսկ գրեթե չորս ժամ տեւած համերգի ընդմիջումից հետո դիրիժորական վահանակի մոտ կանգնեց ինքըՙ մաեստրո Պենդերեցկին:

Հանդիսավոր երեկոյի ընթացքում հնչեցին Խաչատուրյանի, ԱլՀարությունյանի, Մոցարտի, Չայկովսկու, Ռախմանինովի, Շչեդրինի, Թարիվերդիեւի, Պիացոլայի գործերը:

Այդ օրը ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանն արժանացած Սերգեյ Սմբատյանը, շնորհակալություն հայտնելով նախագահ Սարգսյանին բարձր պարգեւի եւ իրենց գաղափարներին մշտապես աջակցելու համար, մասնավորապես ասաց «...Այն, որ մեր նվագախմբի հոբելյանին այստեղ ներկա է մեծն մաեստրո Պենդերեցկին, վկայությունն է այն բանի, որ ՀՊԵՆ-ը հաջողվել է... Շնորհակալությու՛ն ձեզ, իմ ընտանիքի անդամներՙ սիրելի երաժիշտներ... Մեզ բոլորիս միավորում է այն, որ մենք բոլորս երազողներ ենք, եւ վստա՛հ եմ, որ մեզ սպասում են նորանոր հաղթանակներ չէ՞ որ մենք բոլորս պայքարող եւ հաղթող անկախ Հայաստանի զավակներն ենք, եւ դա ամենակարեւո՛րն է»:

Եզրափակելով շնորհավորանքներով, ծաղկեփնջերով, անդադար ծափողջույններով հագեցած համերգը, անակնկալ կերպով հանդիսականի վրա ամենավերեւիցՙ օթյակից «թափվեց» «Happy Birthday to You»-նՙ Ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ, որի ղեկավար մաեստրո Հովհաննես Չեքիջյանի խոսքերովՙ «այս նվագախումբը ընդամենը տաս տարում անցավ երեսուն տարվա ճանապարհ...»:

Նկար 1. Լուսանկարըՙ Մարիամ Ղազանչյանի (Culture.AM)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.