Չորեքշաբթի, Օգոստոսի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

19/02/2016
- 19 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Անցյալ շաբաթ միջազգային մամուլի ասպարեզում տեղի ունեցավ մի բան, որը մեկ անգամ եւս ընդգծեց բարձր տեխնոլոգիաների հաղթանակի անխուսափելիությունը նաեւ այդ ոլորտում. դադարեց բրիտանական «Դի Ինդիփենդենտ» (The Independent) ազդեցիկ օրաթերթի թղթային կյանքը, եւ այսուհետեւ այդ թերթը լույս կտեսնի, ավելի շուտՙ կհրապարակվի միայն համացանցային on-line տարբերակով:

Անշուշտ «Ինդիփենդենտ»ը ոչ առաջինը եւ ոչ էլ վերջինն է նման ճակատագրով. նույնիսկ ամերիկյան մեծատիրաժ եւ մեծազդեցիկ «Նյուզուիք» (Newsweek) շաբաթահանդեսն է այսօր, արդեն տեւական ժամանակ, վաճառքի դրված իրՙ շուրջ 1 միլիոն տպաքանակով: Սակայն բրիտանական օրաթերթի այս ընկրկումը խորապես տխրեցրեց ինձՙ տպագիր մամուլի ներկայացուցչիս- վստահ եմՙ լուրջ մամուլի բոլո՛ր սիրահարներին նաեւ- ոչ միայն իրՙ մի քիչ ձախ թեքված լիբերալ-դեմոկրատական ուղղության եւ ոչ էլ իր լրագրողների հրաշալի խմբում Ռոբերտ Ֆիսքի նման մեծություններ ունենալու պատճառով, այլեւ աշխարհաքաղաքական խաբեությունների ու մոլորեցումների մեր դարաշրջանում անկախ մտածողության եւ արդարասիրության արտահայտիչը լինելու հանգամանքով: «Ինդիփենդենտը» գրում էր այն, որը դո՛ւ էիր մտածում, բայց թեմային խորությամբ չտիրապետելու եւ կամ այլ պատճառով չէիր կարող գրել կամ ասել: Եվ ամենեւին պատահական չէր, որ այդ թերթը բրիտանական ողջ մամուլում գրեթե միակն էր, որ Հայոց ցեղասպանության եւ ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող անարդարությունների ու խժդժությունների վերաբերյալ հատու, հստակ եւ արդարամետ կեցվածք ուներ:

Բայց ափսոսանքի համար կար եւս մի պատճառ, որը զգայուն տրամադրությամբ ու տրամաբանությամբ լավագույնս արտահայտեց թերթի գլխավոր խմբագիր Ամոլ Ռաժանը (Amol Rajan): Հայտարարելով թերթի թղթային տարբերակի փակման որոշման մասինՙ նա մոտավորապես արտահայտեց հետեւյալ միտքը. «Խոր ցավ եմ ապրում այս ստիպողական որոշման համար ոչ միայն այն պատճառով, որ անձամբ ռոմանտիկ սիրով եմ կապված տպագիր մամուլին, այլեւ այն բանի համար, որ խիստ մտահոգիչ է պրոֆեսիոնալ լրագրության ճակատագիրը. այսուհետեւ ո՞վ է հսկելու, հակակշռելու կառավարությունների ու կառավարիչների գործունեությունը, ո՞վ է հետաքննելու նրանց արարքները»:

Եվ իրոք, պրոֆեսիոնալ լրագրողները լավ կհասկանան գլխավոր խմբագրին: Միայն այն փաստը, որ զանգվածային լրատվամիջոցների ու լրագրողների դեմ աշխարհում հարուցված դատական գործերի ավելի քան 90 տոկոսը ուղղված է հենց տպագիր մամուլին, հաստատում է նրա մտահոգության հիմնավոր լինելը պրոֆեսիոնալ լրագրության ճակատագրի վերաբերյալ:

Անշուշտ, «Ինդիփենդենտի» տպագիր տարբերակի փակումը ունի հիմնականում բիզնես պատճառներ: Թերթը այդպես էլ չկարողացավ, հակառակ իր նոր սեփականատերՙ ռուս օիլգարխ Ալեքսանդր Լեբեդեւի բազմամիլիոն ներդրումներին, նաեւ աշխատավարձի եւ աշխատակազմի կրճատումներին, վերագտնել իր նախկին ֆինանսական վիճակը եւ 400,000 տպաքանակը, եւ վերջին տարիներին լույս էր տեսնում ընդամենը 200,000 օրինակով: Նրա գլխավոր մրցակիցները ո՛չ «Դը Գարդիանն» էր (The Guardian), ոչ էլ մամուլի մոգուլ Ռյուպերտ Մըրդոքի (Rupert Murdoch) այլազան թերթերը: Բուն մրցակիցը համացանցն էր եւ համացանցային լրատվամիջոցները, որոնք խորշակի նման ներխուժելՙ չորացնում են տպագիր մամուլը:

Սակայն դա այն բնական ընթացքն է, որին ենթակա է նաեւ մերՙ հայաստանյան արդեն տկար ու հիվանդ տպագիր մամուլը: Նոր տեխնոլոգիաները, ինչպես միշտ, պարտադրում են իրենցը: Դա անխուսափելի է, ցավոք: Բայց անխուսափելի՞ է նաեւ պրոֆեսիոնալ լրագրության անհետացումը:

Հարցադրմանը կանդրադառնամ առաջիկայում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱՀԱՆՋ

Հաջորդ գրառումը

Ո՞ՒՄ Է ՀԱՆՁՆՎՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Լինթներին մեղմ պատիժ տվեցին, բայց կարեւորն այն է, որ Բաքուն դատապարտվեց

01/08/2025
Հաջորդ գրառումը

Ո՞ՒՄ Է ՀԱՆՁՆՎՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

«Իրական Հայաստան»-ը պետականության հիմքերի քանդման ծրագիր է. Մետաքսե Հակոբյան

20/08/2025

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա մի դրվագ է «իրական» Հայաստանից… Առաջին հայացքից թվում է՝ խոսքն իշխանության ազնվության...

ԿարդալDetails

Ինչպե՞ս կարող է Հայաստանը համաձայնել ստորագրել «Խաղաղության պայմանագիր». Հարութ Սասունյան

20/08/2025

Ֆրանսիան նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում

20/08/2025

Ուրիշի Նոբելյան մրցանակը՝ Հայաստանի միակ «անվտանգության երաշխիք». Վահե Հովհաննիսյան

20/08/2025

Վահագն Աթաբեկյանը հետ է կանչվել Լիբանանում ՀՀ դեսպանի պաշտոնից

20/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական