AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 78. ԻՆՉՈ՞Ւ ՔԵՐԹՈՂԱՀԱՅՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 25-03-2016



Տեղադրվել է` 2016-03-25 00:03:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 23697, Տպվել է` 327, Ուղարկվել է էլ.փոստով` 276

ՊԱՊԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԳԱ ՀՈՒՆԻՍԻՆ

Հաստատվում է տարեսկզբին Վատիկանի խոսնակ հայր Ֆեդերիկո Լոմբարդիի հաղորդած տեղեկությունը, թե ընթացիկ տարում Ֆրանցիսկոս պապը կայցելի Հայաստան, եթե առողջական վիճակը թույլատրի: Արդարեւ, Կաթոլիկ եկեղեցու հովվապետը Մայր աթոռ Սբ. Էջմիածնի հյուրը կլինի առաջիկա հունիսին, տեղեկացնում է մեր աղբյուրը Մ. Նահանգներից: Նույն աղբյուրը ավելացնում է, որ դեռեւս հայտնի չէ Պապի ժամանման ճիշտ թվականը, որը կհայտարարվի առաջիկայումՙ Մայր աթոռ-Վատիկան միացյալ հաղորդագրությամբ: Իրականանալու պարագայում պապական այդ այցը կլինի պատմության ընթացքում երկրորդը, 15 տարվա ընդմիջումից հետո: Հիշեցնենք, որ 2001 թ.ին Հայաստան էր եկել Հռոմի երջանկահիշատակ, այժմ սրբացյալ Սուրբ Հովհաննես Պողոս 2-րդ պապը եւ պատարագել այդ հատուկ առիթով Մայր աթոռ Սբ. Էջմիածնում կառուցված բացօթյա խորանի վրա: Բոլորս ենք հիշում անցյալ տարի, ապրիլի 11-ին, Հռոմի Սբ. Պետրոս տաճարում Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագն ու հայտարարությունը Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի առթիվ, որը մեծագույն տպավորություն գործեց ողջ աշխարհի վրա, բացի Թուրքիայից, որը Վատիկանից հետ կանչեց իր դեսպանինՙ որպես բողոքի նշան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 25-03-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.