AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 60. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԵՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 25-03-2016



Տեղադրվել է` 2016-03-25 00:03:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 23128, Տպվել է` 424, Ուղարկվել է էլ.փոստով` 366

ԲՐՅՈՒՍԵԼԸ ՍԳՈՒՄ Է

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ

Մարտի քսաներկուսը սեւով գրվեց Բելգիայի պատմության մեջ: Շաբաթը հագեցված էր սարսափելի ահաբեկչական շղթայով: Արյունոտ երեքշաբթին սկսվեց Բրյուսելի Զավենտեմ միջազգային օդանավակայանից: Առավոտյան 7:50 ահաբեկիչները պայթեցրեցին օդանավակայանի ուղեւորասրահը, րոպեներ անց հաջորդեց երկրորդՙ ավելի հուժկու պայթյունը: Մինչ օդանավակայանում խուճապահար ուղեւորներն օգնություն էին հայցում, ահաբեկչական շղթան տեղափոխվեց Եվրոմիության տարածք: Ժամը 9:11-ին, ահաբեկիչները պայթեցրեցին մետրոյի Մալբեկ կայարանը: Մահացել են 31, վիրավորվել 270 մարդ:

Հասարակության անվտանգությունն առավելագույնն ապահովելու համար դարձյալ հայտարարվեց ահաբեկչության վտանգի գերբարձր մակարդակ:

Հեռուստատեսության ուղիղ եթերով բնակչությանը խուճապի չմատնվելու եւ զգոնության կոչեր են արվում, խնդրում են դուրս չգալ տնից: Լայն տեղեկատվություն ստանալու համար գործում է անվճար հեռախոսակապ:

Երկրում հայտարարվեց եռօրյա ազգային սուգ:

Ավելի քան երբեք, Բելգիան վճռական էր: Գերբարձր հսկողություն սահմանվեց հատկապես ռազմավարական նշանակություն ունեցող կառույցներում:

Ըստ Սպառնալիքները համակարգող եւ տեղեկատվական-վերլուծական անկախ կազմակերպության փաստարկների, արդեն մի քանի տարի է, ինչ Բելգիան ահաբեկչների թիրախում է: Իսկ նախորդ տարվա նոյեմբերից, փարիզյան ահաբեկչության հետեւանքով Բրյուսելն ուղղակիորեն հայտնվել է գործողությունների անմիջական կիզակետում, քանի որ ահաբեկիչների որջը բացահայտվեց հենց Բելգիայում :

Օրեր առաջ բելգիական եւ ֆրանսիական հատուկ ծառայությունների չորսամսյա օպերատիվ միջոցառումների արդյունքում հաջողվեց Բրյուսելում ձերբակալել Փարիզի ահաբեկչության ուղեղ հանդիսանալու մեջ մեղադրվող Սալահ Աբդեսլամին:

Ռուսական եւ հայկական որոշ լրատվամիջոցներ, խախտելով անմեղության կանխավարկածը , Բրյուսելի ահաբեկչությունը կապեցին նրա ձերբակալման հետ, սակայն Բելգիայի հատուկ ծառայությունները, քաղաքական գործիչներն ու լրագրողներն ահաբեկչական «շոկային» իրավիճակում անգամ , իրենց արտահայտություններում զգուշավոր են, փորձում են զերծ մնալ ոչ հիմնավորված մեկնաբանություններից, քանի դեռ Սալահ Աբդեսլամը հրաժարվում է խոսել կամ համագործակցել:

Այն որ Աբդեսլամը անմիջական կապ ուներ Փարիզի ահաբեկչության հետ, միանգամայն հավաստի է, բայց Բելգիայի հատուկ ծառայությունների համոզմամբ Բրյուսելի ահաբեկչությունը ոչ թե պայմանավորված էր Սալահ Աբդեսլամի ձերբակալմամբ, այլ այն նախապես պլանավորված եւ կազմակերպված է եղել: Ձերբակալումից ընդամենը երեք օր անց, այդ տարողությամբ ահաբեկչական գործողություն հանպատրաստից կազմակերպելը, բելգիական կողմը քիչ հավանական է համարում: Աբդեսլամը եւ Բրյուսելի ահաբեկիչները ջիհադիստների նույն ցանցից են, բայց նախաքննությունից հետո միայն կարելի է տեսակետներ բարձրաձայնել կամ մեկնաբանություններ անել :

«Մարդու իրավունքների պաշտպանությունը առաջնային է», ընդգծել է Աբդեսլամի փաստաբան Զվեն Մառին, ով օրեր առաջ սպառնացել էր բողոքի հայց ներկայացրել ընդդեմ Ֆրանսիայի գլխավոր դատախազ Ֆրանսուա Մուլանինՙ հետաքննության գաղտնիությունը խախտելու համար :

Բրյուսելի ահաբեկչությունից տուժել են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ: Բարեբախտաբար նախնական տվյալներով հայեր չեն եղել: Եվրոպայի մայրաքաղաքի բազմաշերտ հասարակությունը ոտքի է կանգնել, էլ ավելի համախմբված եւ միասնական: Մարդիկ ծաղիկներ, մոմեր, տարբեր պետությունների դրոշներ, ցավակցական, ոգեկոչման, հիշատակի խոսքեր են թողնում Բրյուսելի Բուրս հրապարակում: Շատ ավելի հուզիչ էր մուսուլմանական համայնքի համար, քանի որ նրանց անուններն անմիջապես ասոցիացվում են ահաբեկիչների հետ:

Շաբաթը Բելգիայի համար ճակատագրական էր: Սգում էին բոլորը, Բելգիան մոբիլիզացված էր: Հատուկ ծառայությունների օպերատիվ ջանքերով հաջողվեց հայտնաբերել Իբրահիմ (Ibrahim) եւ Կհալիդ (Khalid) Էլ Բակրաուի (El Bakraoui) եղբայրներին: Ահաբեկչությունից ժամեր անց, տաքսու վարորդի ցուցմունքով Բրյուսելի Սկարբեկ թաղամասի նրանց բնակարանից հայտնաբերվեցին, նաեւ մեծ քանակությամբ զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր: Իբրահիմ Էլ Բակաուին օդանավակայանի , իսկ եղբայրը մետրոյի ահաբեկչության մահապարտներն էին: Եթե չլիներ Բրյուսելի ահաբեկչությունը, գուցե չհայտնաբերվեր նաեւ Նաջիմ Լաշրաուին (Najim Lachraou), ում նկատմամբ արդեն չորս ամիս է հայտարարված էր միջազգային հետախուզում: Նա համարվում է Փարիզի ահաբեկչության ուղեղն ու պարագլուխը: Բրյուսելի օդանավակայանի երկրորդ մահապարտ Նաջիմ Լաշրաուն ահաբեկչությունից առաջ հաղորդագրություն էր թողել, որում մասնավորապես ասվում էր «Ամենուր փնտրում են, չկա անվտանգություն, անորոշություն է, չեմ ուզում լինել նրա կողքինՙ բերդում»:

Պաշտոնական տվյալներով Բելգիայում հաշվառված են 400-450 բելգիաբնակներ, որոնք իսլամիզմի, ջիհադիստական խմբավորման մաս են կազմում :

Մինչ տագնապահար Բելգիան սգում է եւ ահաբեկիչներին բռնելու նոր փորձեր է ձեռնարկում, Բրյուսելի Սան Ջոս համայնքի համայնքապետ, ազգությամբ թուրք Էմիր Կիրն, ահաբեկչության առաջին իսկ օրն, իր հեռուստաելույթում բացարձակ քննադատեց, նշելով որ Բելգիայի կառավարությունն իր իսկ մեղքով է հայտնվել այս իրավիճակում :

Բելգիայի վարչապետ Շարլ Միշելի համոզմամբ, ահաբեկչական գործողությունները հարված են դեմոկրատիային, շեշտելով, որ այսուհետ Բելգիան էլ ավելի միասնական եւ համախմբված պետք է լինի, քանի որ միասնությունն է ուժ տալիս:

Բելգիայի հատուկ ծառայությունները շարունակելու են ջիհադիստական գաղափարակիցներից երկիրը մաքրելու գործընթացը :

Բրյուսել

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 25-03-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.