AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 58. ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 25-03-2016



Տեղադրվել է` 2016-03-25 00:03:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 23153, Տպվել է` 317, Ուղարկվել է էլ.փոստով` 288

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԸ ԵՎ ՎԻՆՍՏՈՆ ՉԵՐՉԻԼԸ

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Անցյալ տարվա հոկտեմբերի 29-ին Վինստոն Չերչիլի մահվան 50-ամյակի կապակցությամբ հատուկ միջոցառում է կազմակերպվել լոնդոնյան «Սոթբի» աճուրդային տան սրահում, որի ընթացքում աճուրդի են հանվել խմիչքների, սիգարների եւ հագուստի Չերչիլի նախասիրած «բրենդները»: Ուշադրության կենտրոնում են եղել, ինչպես նշել է լոնդոնահայ կրթական գործիչ, խմբագիր Ասատուր Կյուզելյանը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի փետրվարի 13-ի համարում, հատկապես հայտնի քանդակագործ Օսկար Նեմոնիՙ Չերչիլի արձանը եւ տասնամյակների հնության հայկական «Արարատ» բրենդիի (կոնյակի) շիշն իր ուրույն պատմությամբ: Տարիներ առաջ Քրիստիի աճուրդի տանը այդ շիշը 15+ հազար անգլիական ֆունդով վաճառվել էր: Համաձայն շշին ուղեկցած փաստաթղթերի, այն լցված է եղել Չերչիլին Ստալինի մատակարարած կոնյակի միեւնույն տակառից: Այդ բացառիկ շիշը Սոթբիին էր նվիրել ՀՀ նախկին վարչապետ եւ այժմ Մ. Բրիտանիայում ՀՀ դեսպան դոկտ. Արմեն Սարգսյանը: Այն ինչ կատարվել է աճուրդի օրը, գերազանցել է բոլորի ակնկալիքները: Յոթասունամյա հնությամբ շիշը վաճառվել է 120 հազար դոլարով: Աճուրդի մասնակիցները հիացական խոսքերով են արտահայտվել «Արարատ» կոնյակի, Հայաստանի եւ ընդհանրապես հայերի մասին:

Իսկ ի՞նչ պայմաններում է առաջին անգամ Չերչիլը համտեսել հայկական կոնյակը հարցին Կյուզելյանը պատասխանում է.

«Կինսՙ Վիվիենն ու ես հաճույքն ենք ունեցել երկար տարիներՙ սկսած 1960-ականների վերջերից վայելելու Չերչիլի դստերՙ Սառայի բարեկամությունը: Երբ առաջին անգամ մեր տուն եկավ, մեր հյուրասենյակում նկատեց «Արարատ» մակնիշի հայկական կոնյակի շիշը եւ զարմանքով նայելուց հետո ասաց. «1945-ից սկսած մինչեւ իր մահը հայրս այդ կոնյակն էր խմում: 1945 թվի Յալթայի փետրվարյան կոնֆերանսի օրերին մի օր ճաշից հետո Ստալինը հարցնում է Չերչիլին, թե ի՞նչ խմիչք է ցանկանում խմել:

«Կուզենայի բրենդի խմել սիգարիս հետ», պատասխանում է Չերչիլը: Ստալինը նրան «Արարատ» կոնյակն է հյուրասիրում, լավագույն հայկական բրենդին: Չերչիլը «սիրահարվում» է խմիչքին եւ հարցնում, թե որտեղից կարող է ձեռք բերել դրանից մի քանի շիշ: Ստալինը Մ. Բրիտանիայում սովետական դեսպանին հրահանգում է վարչապետին ամեն ամիս մի արկղ (12 շիշ) «Արարատ» ուղարկել: Նույնիսկ հորս մահվանից հետո մենք շարունակում էինք ստանալ այդ արկղերը: Միայն մոտ 10 տարի անց նրա մահվանից դեսպանատանը ինչ-որ մեկը գլխի է ընկնում, որ այդ արկղերը արդեն վախճանված մարդու հասցեով են ուղարկվում եւ այդ օրվանից, դժբախտաբար, մենք դադարեցինք ստանալ հայկական այդ կոնյակները: Ես էլ էի շատ սիրում ըմպել դրանք»:

«Այդ օրը ճաշից հետո սեղանին մնաց միայն «Արարատի» դատարկ շիշը», նախադասությունով ավարտում է իր հոդվածը Ասատուր Կյուզելյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 25-03-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.