AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 109. ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԳԻՆԻ ԼՑՆՈՒՄ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 01-04-2016



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2016-04-06 13:52:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 23556, Տպվել է` 615, Ուղարկվել է էլ.փոստով` 576

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՍԱՏԱՆԱՆԵՐ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Բավական էր, որ «Իսրայելն այսօր» հեռուստակայանը փետրվարի վերջերին եթեր բաց թողներ Երուսաղեմի հայոց պատրիարքությունում 28 տարի առաջ ենթադրաբար պատահած դեպքերի մասին գայթակղալից մի տեսանյութ, եւ տարբեր երկրներից տարբեր դրդումներով զանազաններ կրկին հարձակման թիրախ դարձնեն ոչ միայն Հայոց պատրիարքությունը, այլեւ բովանդակ Հայ առաքելական եկեղեցին: Անշուշտ այդ նույն առիթով եղան նաեւ լուրջ հրապարակումներ, որոնցից մեկը, գրված մեր բազմահմուտ աշխատակից Երվանդ Ազատյանի գրչով, թարգմանաբար կհրապարակենք մեր առաջիկա համարում: Մինչ այդ պարզապես նշենք, որ վերոհիշյալ իսրայելական հեռուստաընկերության 15 րոպեանոց տեսանյութը, որը վերնագրված է «Անցյալի սատանաները» (Demons of the Past) եւ որի նմանողությամբ եմ վերնագրել իմ այսօրվա նյութը, վերաբերում է անցյալ դարի 80-ականների Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հոգեւոր ճեմարանում (Ժառանգավորաց վարժարան) 11-12 տարեկան մի աշակերտիՙ Հրայր Եզեկելյանի ենթադրյալ բռնաբարությանըՙ տարբեր եկեղեցականների կողմից: Տեսանյութՙ որը հայտնապես պատրաստված է հայր Նորայր Գազազյանի մեղսակցությամբ, ակնհայտորեն մաս է կազմում Իսրայելի պետության եւ հրեական ուլտրակրոնական շրջանակների ծրագրինՙ վարկաբեկելու, բարոյալքելու, քայքայելու Սիոն լեռան վրա գտնվող հայկական հոգեւոր այդ ամրոցը, հայկական ներկայությունը այդ երկրում:

Առանց ստուգելու տեսանյութում բերված «փաստերը», առանց խորամուխ լինելու մանավանդՙ տասնամյակներ շարունակվող իսրայելական հակահայ քաղաքականության ծալքերում, հայկական մամուլի տարբեր օրգաններում եւ հատկապես սոցցանցերում կրկին ու կրկին շրջանառության մեջ դրվեց «Իսրայելն այսօրի» նյութը, սեփական հավելումների վրադիրով:

Անշուշտ, ինչպես նման բոլոր հարցերում, այս գործում եւս հայրենական սոցցանցերը առաջնությունը չզիջեցին ոչ ոքի: Դեռեւս անստույգ այդ պնդումների վրա ավելացնելով ազգային-եկեղեցական հարցերում իրենց բացարձակ անգրագիտությունը, նրանքՙ մեր սայթչիկները, հյուսեցին եւ վերահյուսեցին իրենց էկզոտիկ պատմությունները մեր բարձրաստիճան եկեղեցականների եւ ազգային ամենահարգելի բարերարների մասին, նրանց մեղադրեցին սեռամոլության, համասեռամոլության, մանկապղծության եւ մահացու այլ մեղքերի մեջ: Առանց փաստերի, կամ չստուգված փաստերով, առանց հղումների, կամ սեփական անձին հղումներ անելով, մեջբերելով իրենց նախկին գրածներըՙ որպես արդեն ապացուցվա՜ծ տեղեկություն:

Բնականաբար, առաջիններից առաջինը նման գործերում քաջահմուտ Պազզոլինին է, որի հրապարակումները այնքան սխալաշատ են, որ դրանք հերքելը կամ ճշտելը անլրջություն պիտի լիներ: Զարմանում եսՙ ո՞ւմ է ծառայում այդ մարդը, որ արդեն քանի տարի փորձում է հիմարացնել մեր հասարակությանՙ սկանդալների սիրահար հատվածին, տվյալ պարագայում օգտվելով վերջինիս անգիտությունից:

Վերադառնալով բուն խնդրինՙ հաստատել է պետք, որ ինչպես կաթոլիկ եւ այլ եկեղեցիներում, Հայ առաքելական եկեղեցին եւս դժբախտաբար զերծ չի եղել եւ զերծ չէ արվամոլության, կուսակրոն քահանաների սեռամոլության դեպքերից, որոնց հաճախ հետեւել են պատժական տնօրինումներ, կարգալուծումներ: Սակայն երբեմն էլ դրանք մնացել են չբացահայտված: Այսուհանդերձ հատկապես գլոբալ այլասերումների եւ բարոյազրկման մեր ժամանակներում, կուսակրոնության հարցը պահում է օրակարգային իր ողջ հրատապությունը, ու մեր Եկեղեցին այլեւս չի կարող թաքնվել սեփական մատի հետեւում, մինչ ժողովուրդը, հավատացյալ թե ոչ, տեսնում է ամեն ինչ, եւ որեւէ շեղումՙ շեղում է նաեւ նրա վստահությունը ազգային մեր հզոր կառույցիՙ Հայ եկեղեցու նկատմամբ:

Խոստանալով այս վերջին հարցին անդրադառնալ հետագայումՙ պետք է տեղեկացնել, որ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը պաշտոնական հաղորդագրություն է հրապարակել, որ «Իսրայելն այսօր» եւ այլ նյութերի հիման վրա սեփական հետաքննությունն է ձեռնարկել:

Սպասելով հետաքննության արդյունքներին պետք է տեղեկացնել նաեւ, որ իսրայելցի փաստաբաններից մեկն արդեն մեղադրական գործ է հարուցել մեր պատրիարքության դեմՙ որպես վնասուց հատուցում պահանջելով 15 միլիոն շեքելՙ ավելի քան 4 միլիոն դոլար:

Սատանաների դեմ պայքարը շարունակվելու է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 01-04-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.