AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 19. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՆԱՀԻ՞Տ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 01-04-2016



Տեղադրվել է` 2016-04-06 13:52:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 23167, Տպվել է` 639, Ուղարկվել է էլ.փոստով` 596

ՋՈՆ ՔԵՐՐԻ: «ՎԵՐՋՆԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ» ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ

Մ. Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին չորեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ զրույցի ժամանակ կոչ է արել «Վերջնական լուծում» գտնել Լեռնային Ղարաբաղի երկու տասնամյակից ավելի վաղեմության հակամարտությանը, գրում է «Նյու-Յորք Թայմսը» հղում անելով «Ռոյթերզ» գործակալությանը:

«Մենք ցանկանում ենք տեսնել վերջնական լուծում Լեռնային Ղարաբաղի սառեցրած հակամարտությանը, դա պետք է ժամանակի ընթացքում բանակցային կարգավորման ձեւով լինի», ասել է նա Ալիեւի հետ լուսանկարվելու կարճատեւ հանդիպման ընթացքում:

Ալիեւը Վաշինգտոնում է գտնվում մասնակցելու միջուկային անվտանգության գագաթաժողովին, որը տեղի էր ունենում երեկՙ մարտի 31-ին եւ կշարունակվի այսօր:

Ալիեւը շնորհակալություն է հայտնել Մ. Նահանգներին հակամարտությանը վերջ դնելու փորձերի համար, բայց ասել է, որ դա կարող է կարգավորվել միայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումով, որը կոչ կանի «հայկական զորքերին առանց պայմանների, անմիջապես դուրս գալ» Ադրբեջանից: «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը, ինչպես հետխորհրդային շրջանի եւ ընդհանրապես աշխարհի բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա», ասել է նա:

Նավթ արդյունաբերող Ադրբեջանը հաճախ է սպառնում ուժային միջոցներով տիրանալ Լեռնային Ղարաբաղի տարածքին: Բախումները տարածաշրջանում մտահոգիչ են դարձել այն իմաստով, որ դրանք կարող են ավելի լայն հակամարտության վերածվել ամբողջ Հարավային Կովկասում, որտեղից անցնում են նավթի եւ գազի խողովակաշարերը, եզրափակում է իր հաղորդագրությունը «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 01-04-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.