AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 11. ԾԱՆԻ՛Ր ԶՔԵԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 01-04-2016



Տեղադրվել է` 2016-04-06 13:52:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 23097, Տպվել է` 628, Ուղարկվել է էլ.փոստով` 586

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԵԼ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Քանի դեռ Ամերիկան տարված է նախագահական ընտրարշավով, որը ամերիկյան Սանտա-Բարբարա սերիալից քիչ բանով է տարբերվում եւ առնվազն տեւողությամբ չի տարբերում, փորձենք հասկանալ, թե ի՞նչ կլինի, երբ ԱՄՆ բոլոր 50 նահանգները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, ապա Արցախի անկախությունը: Այս պահին, հիշեցնեմ, իրավիճակը հետեւյալն է. Ցեղասպանությունը ճանաչել են նահանգներից 45-ը (վերջինը Հավային), Արցախի անկախությունը Ճանաչել է 7 նահանգ (վերջինը Հավային):

Հենց Հավայի նահանգից էլ սկսենք, մանավանդ, որ այն նախագահ Օբամայի ծննդավայրն է: Այս նահանգը, ինչպես Ցեղասպանությունը, այնպես էլ Արցախի անկախությունը ճանաչել է օրենքի մակարդակով, այսինքնՙ այդ մասին հայտարարել է ոչ թե նահանգապետը, կամ նահանգապետարանը, կամ նահանգի խորհրդարանի այս կամ այն հանձնաժողովը, այլ նահանգի Ներկայացուցիչների պալատը, իսկ այն ինչ ճանաչվում է այս պալատի կողմից, օրենք է ողջ նահանգի տարածքում: Ուշագրավ է, որ ամերիկյան այն նահանգները, որոնք ճանաչել են Արցախի անկախությունը, դա արել են օրենքի մակարդակով, իսկ այ Ցեղասպանության հարցում խնդիր կա: Բանն այն է, որ օրենքի մակարդակով Ցեղասպանությունը ճանաչել է ամերիկյան ոչ թե 45 նահանգ, այլՙ 35, մյուս տասը նահանգները Ցեղասպանությունը ճանաչել են կա՛մ բանավոր հայտարարության, կա՛մ էլ ամենեւին էլ օրենք չենթադրող որոշումներով կամ հայտարարություններով:

Հետեւաբար, այնպես չէ, որ մնացել է 5 նահանգ: Բայց, եթե անգամ մնա 5 նահանգ, եւ եթե անգամ այդ նահանգներն էլ ճանաչեն Ցեղասպանությունը, եւ ապա, բոլորՙ 50 նահանգով միասին ճանաչեն Արցախի անկախությունը, դա դեռ չի նշանակում, որ Ամերիկան Հայկական հարցը լուծեց: Դա նշանակում է միայն հետեւյալը. ԱՄՆ բոլոր նահանգների կողմից ճանաչումը չի կարող ազդեցություն չունենալ ԱՄՆ Կոնգրեսի եւ Սենատի վրա, այն պարզ պատճառով, որ ԱՄՆ կոնգրեսականները չեն կարող հաշվի չնստել ամերիկյան շրջանների, իսկ սենատորներըՙ ամերիկյան նահանգների օրենքների հետ, քանի որ հակառակ պարագայում նրանք կխախտեն իրենց իսկ ընտրատարածքների օրենքըՙ մի կողմից, իսկ մյուս կողմիցՙ հաշվի չեն նստի իրենց ընտրողների կամքի հետ, իսկ նման բաները Ամերիկայում չեն ներվում: Այսինքն, երբ ամերիկյան բոլոր նահանգների կողմից երկու ճանաչումներն էլ լինեն, կասկած չկա, որ ԱՄՆ Կոնգրեսը եւ Սենատը կճանաչեն Ցեղասպանությունն ու Արցախի անկախությունը:

Բայց ոչ Սպիտակ տունը: Այստեղ ներկայացնում են ողջ երկրի շահերը, ոչ թե դրա առանձին նահանգների, առավել եւս շրջանների: Հենց այդ պատճառով էլ Ցեղասպանությունը օրենքով ճանաչած Իլինոյս նահանգից ընտրված Բարաք Օբաման կողմ քվեարկեց 106-րդ բանաձեւին, որով ճանաչվում էր Ցեղասպանությունը, իսկ նախագահ Օբաման այդպես էլ չճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Նույն պատճառով էլ սենատոր Ջոզեֆ Բայդենը Ցեղասպանության հռչակագրի հովանավորներից մեկն էր, բայց փոխնախագահ Բայդենը նման բան չի կարող հովանավորել: Այսինքն այստեղ քաղաքական պատասխանատվության մասշտաբի հարց կա:

Եւ եթե մեզ համար «Ամերիկան ճանաչել է» ասելու համար բավարար է ԱՄՆ Կոնգրեսի եւ Սենատի ճանաչումը, ապա շատ կարեւոր են դառնում նահանգային ճանաչումները, իսկ եթե մեզ համար Ամերիկան ոչ Կոնգրեսն է, ոչ Սենատը, քանի որ Սպիտակ տունն է, ապա... Ապա պետք է սպասել, թե ո՞վ կհաղթի ամերիկյան ընթացիկ ընտրարշավում: Եթե Հիլարի Քլինթո՞նը, ապա Սպիտան տունը հազիվ թե ճանաչի Ցեղասպանությունը եւ Արցախը, քանի որ պետքարտուղար Քլինթոնը ոչ առաջին էր ճանաչում, ոչ էլ երկրորդը: Եթե հաղթի Դոնալդ Թրամփը, ապա Վաշինգտոնում շատ եւ ավելի հետաքրքրական բաներ կլինեն խոսելու, քան Ցեղասպանությունն ու Արցախը, քանի որ Թրամփը ողջ քարոզարշավի ընթացքում ցույց է տալիս, որ ինքը հետաքրքրված է անգամ աբորտներն արգելելով, բայց ոչ հայկական հարցերով:

Իսկ, եթե մենք «Ամերիկան ճանաչել է»-ն չկապենք այն հարցի հետ, թե ո՞վ է Ամերիկայի նախագահը, ապա կհաղթենք մենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 01-04-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.