AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 48. ՄԻ ՏՐՑԱԿ ԿԱՆԱՉԻ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 01-04-2016



Տեղադրվել է` 2016-04-06 13:52:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 23172, Տպվել է` 611, Ուղարկվել է էլ.փոստով` 573

ՊԱԼՄԻՐԱՅԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՀԵՐՈՍԸ

ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ, ռազմական պատմաբան

Համաշխարհային լրատվադաշտում վերջերս հայտնվեց Ռուսաստանի բանակի հատուկ նշանակության ուժերի սպայի մասին ցնցող տեղեկատվությունը:

Նույնիսկ Ռուսաստանին համաշխարհային 3-րդ պատերազմի սանձազերծման մեջ ուղղակի ու անուղղակի կերպով մեղադրող բրիտանական հեռուստատեսությունը հիացմունքով էր հաղորդում հինավուրց Պալմիրան ԻԼԻՊ-ից ազատագրելիս հերոսաբար զոհված ռուսաստանցի քաջարի ռազմիկի մասին:

Վերջինս առաջադրանք էր կատարում թշնամու թիկունքում եւ մեկ շաբաթ շարունակ ուղղորդում էր ռուսական օդուժի կրակըՙ դեպի ԻԼԻՊ, «Իսլամական պետություն» կամ խալիֆաթ կոչեցյալ քվազի-պետության կարեւոր ռազմական ու տնտեսական օբյեկտները:

Երբ ԻԼԻՊ-ականներին վերջապես հաջողվեց հայտնաբերել Ռուսաստանի քաջարի սպայի տեղը, վերջինս վճռեցՙ մինչեւ վերջ շարունակելով պայքարը, իր հետ «այն աշխարհ» տանել առավելագույն քանակությամբ «սեւազգեստ գրոհայինների»: Ահա թե ինչու վերջին րոպեին, երբ թշնամական մահացու օղակը նրա շուրջ սեղմվում էր, ռուսաստանցի սպան իր հրամանատարությունից պահանջեց կրակ բացել հենց իր տեղակայման կոորդինատներով...

Շուտով ռումբերի տարափը տեղաց նրա դիրքի վրա, ահեղ պայթյունների բոցերի մեջ ոչնչացնելով բոլորինՙ թե՛ իր պարտքը Հայրենիքի առջեւ մինչեւ վերջին շունչը հավատարմորեն ու անձնազոհաբար կատարած հերոս սպային, թե՛ նրան շրջապատած սեւազգեստ շնագայլերի ամբողջ ոհմակին...

Սկզբում Ռուսաստանի զինված ուժերի հրամանատարությունը, ելնելով ծառայողական պատճառներից, չէր հայտարարել քաջարի սպայի անունը...

Սակայն նրա անունը նախորդ օրը հայտնվեց ռուսական ԶԼՄ-ների էջերում:

Մասնավորապես «Իզվեստիա» օրաթերթը, հղում անելով ՌԴ Օրենբուրգի նահանգի «Օրենդեյ.ռու» էլեկտրոնային լրատվամիջոցին, հաղորդել է, որ մարտի 24-ին Պալմիրան ազատագրելիս զոհված ռուս սպան Օրենբուրգի Տյուլգանի շրջանի Գորոդկի ավանի բնակիչ, Ռուսաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության ակադեմիայի շրջանավարտ, 25-ամյա ավագ լեյտենանտ Ալեքսանդր Պրոխորենկոն է: Նրա կնոջը եւ ծնողներին արդեն տեղեկացրել են իր հերոսական վախճանի մասին: Ընտանիքի հետ միասին հերոսի մահը սգում են ամբողջ ավանը, մերձավորները, ընկերները, համադասարանցիները եւ զինակիցները:

Օրենբուրգի նահանգի ամբողջ բնակչությունը եւ ողջ Ռուսաստանը հիանում է հասարակ ընտանիքից ծագող երիտասարդ սպայի հերոսական արարքով:

Ալեքսանդր Պրոխորենկոն 2015թ. սեպտեմբերի 30-ին Սիրիայում Ռուսաստանի ԶՈՒ ռազմագործողության սկզբից ի վեր զոհված 6-րդ ռուսաստանցի զինծառայողն է: Նրանց թվին են պատկանում նաեւ 2015թ. նոյեմբերի 23-ին Սիրիայի սահմանի մոտ թուրքական Ֆ-16-ի կողմից դավադրաբար խփված Սու-24 ռազմաճակատային ռմբակոծիչի հրամանատարՙ Ռուսաստանի հետմահու ազգային հերոս փոխգնդապետըՙ Օլեգ Պեշկովը եւ նույն օդանավի անձնակազմի փրկության համար ժամանած հատուկ նշանակության ջոկատի ծովային հետեւակայինՙ Ռուսաստանի «Արիության շքանշանի» հետմահու ասպետ Ալեքսանդր Պոզինիչը:

Այսպիսով, Ռուսաստանի Զինված ուժերի զինծառայողները Սիրիայում խիզախաբար կատարում են իրենց զինվորական պարտքըՙ Հայրենիքից հեռու իրենց արյան ու կյանքի գնով պաշտպանելով նրա սահմանների անվտանգությունն ու ազգային-պետական շահերը, ինչպես նաեւ բարեկամ Սիրիայի պետական անկախությունն ու տարածքային ամբողջականությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 01-04-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.