AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 84. ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#014, 2016-04-15 > #015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #017, 2016-05-06 > #018, 2016-05-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 29-04-2016



Տեղադրվել է` 2016-04-29 13:25:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 4313, Տպվել է` 545, Ուղարկվել է էլ.փոստով` 530

BBC-Ի ՖԻԼՄ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ «ԲՈԻՆԳԻ» ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Պ. Ք.

Կործանի՞չ, թե՞ ԿՀՎ-ի գործողություն

Բրիտանական BBC հեռուսատալիքը մայիսի սկզբներին կցուցադրի վավերագրական ֆիլմ, որտեղ ասվում է, որ 2014 թ. Դոնեցկի մարզի երկնքում մալայզիական «Բոինգը» կարող էր խփված լինել Ուկրաինայի օդուժի որեւէ կործանիչի կողմից: Այդ մասին հաղորդում է «Դեյլի մեյլ» թերթը:

Հրատարակության տվյալներվ, ֆիլմում բերվող վարկածի համաձայն օդանավը խոցվել է ոչ թե «Բուկ» զենիթահրթիռային համակագրից, այլ «օդ-օդ» դասի հրթիռից: Սպասվում է, որ ֆիլմում ներկայացված կլինեն ականատեսների ցուցմունքներ: Ականատեսներից մեկըՙ Նատալյա Բերոնինան, մասնավորապես հայտնել է, որ ինքը տեսել է օդանավի վրա հարձակման պահը: «Մենք տեսանք սեւ ծուխ եւ երկու օդանավ, այնքան փոքր, ասես արծաթե խաղալիքներ լինեին: Մեկը թռչում էր ուղիղ, մյուսը թռչելով շրջանցեց նրան, ապա որոտաց պայթյուն», պատմել է նա:

Մեկ ուրիշ ականատես պատմածի համաձայն, ինքը տեսել է, թե ինչպես կործանիչը հրթիռ է արձակել, ինչից հետո որոտացել է ուժգին պայթյուն:

«Սանդի էքսպրես» թերթը իր հերթին հաղորդում է, որ գերմանացի լրագրող Բիլլի Սիքսը ֆիլմի համար հարցման է ենթարկել օդային աղետի շուրջ հարյուր ականատեսների, որոնցից վեցը հայտնել են, որ իրենք տեսել են կործանիչ:

«Դեյլի մեյլը» նշում է, որ ֆիլմում առաջ է քաշվում եւս մեկ վարկած, ըստ որի օդանավը երկու ռումբով պայթեցվել է ԿՀՎ-ի կազմակերպած գործողության շրջանակներում: Այս վարկածի հեղինակը սեփական հետաքննություն վարող Սերգեյ Սոկոլովն է: Նրա պնդման համաձայն, ամերիկյան հետախուզությունը ուկրաինացի եւ հոլանդացի գործընկերներին օգնել է օդանավում պայթուցիկ սարքեր տեղադրել Նիդերլանդներից թռչելուց առաջ: Սոկոլովի խոսքերով, գործողության նպատակներն են եղել հակառաուսական պատժամիջոցների խստացումը, աշխարհում Մոսկվայի բացասական նկարագրի ստեղծումը եւ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության ուժեղացումը:

Վավերագրական ֆիլմը կոչվում է «Գաղտնի փաստաթղթեր. ո՞վ խոցեց MH17-ը» («The Conspiracy Files: Who Shot Down MH17?»): Այն կցուցադրվի մայիսի 3-ին, տեղական ժամանակով ժամը 21-ին, BBC2 հեռուստաալիքով: Հայտագրում ասված է, որ չնայած պաշտոնական քննության հետեւություններին, «առկա են վկայություններն այն ականատեսների, որոնք տեսել են հարձակման ժամանակ մոտերքով թռած ուրիշ օդանավ»:

«Մալայզիա էյրլայնզ» ավիաընկերության Ամստերդամից Կուալա-Լումպուր թռած «Բոինգ-777» օդանավը Դոնեցկի մերձակայքում ընկավ եւ ջախջախվեց 2014 թ. հուլիսի 17-ին: Զոհվեց 298 մարդ, մեծ մասըՙ հոլանդահպատակներ:

Վարկածներից մեկի համաձայն, օդանավը խոցվել է հրթիռով: 2015 թ. հոկտեմբերին հրապարակվել էին MH17-ի աղետը հետաքննող միջազգային հանձնաժողովի (այն գլխավորում են Նիդերլանդների Անվտանգության խորհուրդը եւ «Բուկ» հրթիռներ արտադրող «Ալմազ-Անթեյ» կոնցեռնը) զեկույցները: Ռուսական ընկերության հաշվետվության մեջ նշվում էր, որ օդանավը խոցած հրթիռը արձակվել էր Ուկրաինայի զորքերի վերահսկած տարածքից: Հոլանդական կողմը, չմատնանշելով հարձակվողին, միայն նշել էր, որ օդանավը խոցվել է ձախ կողմից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 29-04-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.