AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 113. «ԱՆՑ» ԲԱՌԻ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2016-07-28 23:44:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 9387, Տպվել է` 984, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱԻՐՅԱՆ ՈԳԻՆ...

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Կրիտիկական պահերին իսկապես անճանաչելի է մեր ժողովուրդը. կարող է անօրինակ սխրանքների գնալ իր տունը, գյուղը, երկիրը պաշտպանելիսՙ զարմացնելով ամենահմուտ ռազմագետին անգամ, կարող է նաեւ ինքնակործանման գնալ այնպիսի ոգեւորությամբ, որ զարմանքը կշարժի յուրաքանչյուր հասարակագետի ու հոգեբանի: Իսկապես անկանխատեսելի, անքննելի է Նաիրյան Ոգին, ինչպես Չարենցն է պնդում:

Ընդամենը երեք ամսվա տարբերությամբ այդ Ոգին ցույց տվեց իր երկու դեմքերըՙ հերոսականը եւ անկումայինը: Որքան ոգեւորիչ էր առաջինը, այնքան հուսահատեցնող է երկրորդը, ռոմանտիկական իր պոռթկումներով հանդերձ: Որքան վարակիչ ու հաղորդական էին ապրիլի սկզբի օրերը, որոնք ընդոծին միասնականության մղեցին բոլորին, այնքան կույր ատելությամբ են մոլեգնում ներկա օրերը, որոնք ծավալվում են Պատմահոր փողոցի վրա եւ շուրջը: Ատելությունՙ ոչ միայն ոստիկանի ու անվտանգության աշխատակիցների նկատմամբ - ինչը, գիտենք, ժառանգվել է դեռեւս սովետական շրջանից - այլեւ ընդդեմ հանրապետության նախագահի եւ ընդհանրապես իշխանությունների, ինչը, նույնպես, նոր երեւույթ չէ բնավ, ոչ էլ մեզ համար անսովոր: Սարսափելին, սակայն, ատելությունն է ընդհանրապես այլ կարծիքի, այլակարծության նկատմամբ:

Կարո՞ղ եք փողոցում, խանութում կամ այլուր որեւէ մեկին ասել, որ «զինված տղաները (երբեմն նույնիսկ այս մեղմասացությունն անգամ ատելությամբ է դիմավորվում, կարծես այդ տղաների ձեռքին ու մեջքին մանկական խաղալիք զենքեր են), ախր, գոնե իրենց բուժողներին պատանդ չվերցնեին», ապա հնչում է զայրացած պատասխանըՙ «բա ի՞նչ անեն տղեքը դրանց դեմ, որ մեր կյանքը կերել են»: Եվ սկսվում է ատելավառ բողոքի մի ամբողջ շղթաՙ իրապես գոյություն ունեցող անարդարություններից, կոռուպցիայից մինչեւ... հողերի հանձնում: Եվ սաՙ լավագույն դեպքում: Որովհետեւ կա ընդդիմախոսի դեմքին շպրտված ընթացիկ պիտակավորումը նաեւՙ «դու Սերժիկի մարդն ես»:

Իսկապես դժվար է խոսել, տարհամոզել, հակաճառել «խելագարված ամբոխներին», որոնք ուզում-պահանջում են ամեն ինչ քանդել-փոխել հենց հիմա, այսօր, այս պահին, որովհետեւ... էլ չեն ուզում խաբվել: Առանց հասկանալու, ավելի ճիշտՙ առանց հասկանալ փորձելու, որ խաբվելու են կրկին, խաբվում են հենց այս պահին, հենց այսօր, հենց հիմա՛:

Գուցե ես գույները շատ խտացրեցի:

Հենց երեկ ունեցա երկու այցելու, մեկը միջին տարիքի մի տղամարդՙ Ռաֆայել Տեր-Ավետիսյան, մյուսըՙ 96-ամյա մի տիկինՙ Էլիզա անունով, կոկիկ, սպիտակ հագնված հրաշք մայրիկ: Տղամարդը սեղանիս դրեց բազմացրած չափածո գրությունների մի ամբողջ տրցակՙ գրված այս օրերին, որոնցից ամենավերջինի վրա գրված էՙ «Խելագարվե՛նք... քի՛չ է- էլի՛ սպանենք... Շատ չեն վիրավորներըՙ երկկողմանի գժվե՛նքՙ անխնա, անհեռատես կրակենք... Պառակտվելովՙ խայ-տա-ռակ-վենք»: Նա խնդրեց թերթում հրատարակել խաղաղության եւ սթափության կոչերով լեցուն այդ գրությունները, որոնցից ընտրեցի հուլիսի 27-ին գրվածը: Իսկ Էլիզա մայրիկը, որ երեւի կարծում էր, որ ես Սերժ Սարգսյանի մոտ ամենօր ելումուտ ունեմ, խնդրեց, որ հանրապետության նախագահին ասեմ, որ «հայրաբար վերաբերվի տղաներին ու իր ժողովրդին», ինչը եւ անում եմ, հրապարակավ:

Կարիք կա՞ ասելու, որ երեկվա զույգ այցելությունները մռայլ այս օրերում հույսի նշույլներ էին: Թերեւս տկար առկայծումներ միայն:

Ուրեմն դեռ ամեն ինչ կորած չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.