AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 14. ՄԻՇՏՙ ԱՎԵՏԻՍ, ԵՎ ԵՐԲԵՔՙ ԲՈԹ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016



Տեղադրվել է` 2016-07-28 23:44:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 9012, Տպվել է` 988, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՎԱՐԴԳԵՍ Բ. ԱՐԾՐՈՒՆԻ, «Հայկական վերածնունդ» ՀՀԿ նախագահ, Մոսկվա

Արդեն մի քանի օր Երեւանում դեմ առ դեմ կանգնած են իշխանությունն ու ժողովուրդը: Գնդապետ Վանոյանի ընտանիքին ցավակցելով եւ բոլոր տուժածներին կարեկցելովՙ մենք, այս ցանկի համալրումից երկյուղելով, կտրականապես մերժում ենք երկու կողմերի քայլերի հետագա արմատականացումը:

Ակնհայտ է, որ նման իրավիճակը ուղղակիորեն եւ անուղղղակիորեն նպաստում է երկրում առկա սոցիալական, տնտեսական, քաղաքական, բարոյահոգեբանական մթնոլորտի վատթարացմանը: Մենք գտնում ենք, որ եկել է արմատական փոփոխությունների ժամանակը: Միայն այդ եղանակով կարելի է իրոք կանխել ամեն տեսակ ծայրահեղությունները հասարակության եւ պետության մեջ: Վստահ ենք, որ այդ փոփոխությունները հնարավոր է իրականացնել միայն իշխանությունների քաղաքական կամքի առկայության դեպքում:

Ամենքս երազում ենք վերածնել Հայաստան եւ ակնկալում ենք արմատական բարեփոխումներ: Սա նշանակում է.

- ժողովրդի կյանքի վճռական բարելավում,

- բոլոր մակարդակներում վճռական պայքար կոռուպցիայի դեմ,

- ազնիվ եւ պատասխանատու մարդկանց գալուստ իշխանության բոլոր ճյուղեր,

- հայրենական ձեռնարկություններում աշխատատեղ ստեղծող իրական տնտեսության վերածնություն,

- ազգային տնտեսության կատարյալ անկմանը հանգեցնող տրանսպորտային եւ էներգետիկ շրջափակման ճեղքում:

«Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել ի բարօրություն մեր ժողովրդի այդ նպատակներին շուտափույթ հասնելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.