AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 30. ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ ՇՈՒՐԹԵՐԸ ՍԵՂՄԱԾ ՇՐՋՈՒՄ ԷՐ ՇՐՋԱՆԻ ՇՈՒՐՋԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016



Տեղադրվել է` 2016-07-28 23:44:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 8706, Տպվել է` 968, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱՎԹԻ ԷԺԱՆՆ Է ԼԱՎ

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Միջազգային գները դարձյալ իջնում են

Նավթի միջազգային գինը վերջին օրերին սկսել է սրընթաց իջնել: Մասնավորապես, Brent տեսակի նավթի գինը երեկ մի պահ ցած իջավ 1 բարելի դիմաց 43 դոլարից, հետո փոքր ինչ բարձրանալով եւ պահպանվելով 43 դոլարից չնչին բարձր ցուցանիշի վրա: Հիշեցնենք, որ նավթի գնի ամենացածր ցուցանիշն արձանագրվել էր այս տարվա հունվարի կեսերին, երբ վերոնշյալ տեսակի նավթի գինը հասավ մինչեւ 27,9 դոլարի: Դրանից հետո նավթի գները սկսեցին աստիճանաբար եւ կարելի է ասել համաչափորեն բարձրանալ, հունիսի առաջին կեսերին հասան այս տարվա մեջ իրենց գագաթնակետինՙ ավելի քան 52 դոլարի: Այնուհետեւ, շուրջ մեկ ամիս գները տատանվում էին 50 դոլարի շրջակայքում, իսկ ահա հուլիսից սկսած դարձյալ դրանք սկսեցին նվազել եւ երեկ հասան երեք ամիս առաջ արձանագրված գնին: Ինչո՞ւ ենք անդրադառնում նավթի գներին եւ ի՞նչ կապ ունի այն մեզ հետ:

Նավթի միջազգային գների կապը Հայաստանի հետ անուղղակի է, բայց նաեւ անմիջական: Առաջին եւ գլխավոր պատճառը մեր ագրեսիվ հարեւան Ադրբեջանի տնտեսությունն է, որը հիմնված է նավթի վրա եւ որի շնորհիվ էլ այդ երկիրը կարողանում է բազմամիլիարդանոց զենքի եւ սպառազինությաքն գնումներ կատարել վերջին տարիներին: Ադրբեջանում նավթի արդյունահանումն իրականացվում է հիմնականում բրիտանական Բրիթիշ պետրոլիում ընկերության ներդրումների շնորհիվ: Այսինքն, կարող ենք ասել, Ադրբեջանըչ հարստացավ եւ սպառազինվեց հենց բրիտանական ներդրումների միջոցով: Սակայն, երբ 2014-ի կեսերից նավթի գները 1 բարելի դիմաց 114 դոլարից սկսեցին նվազել, իրավիճակը կտրուկ վատթարացավ նաեւ մեր հարեւան երկրում, որտեղ ոչ մի կերպ չէին կանխատեսել իրադարձությունների նման ընթացքը: Վերջին ավելի քան մեկուկես տարում նավթային եկամուտների կտրուկ անկումը էապես վատթարացրեց ադրբեջանական տնտեսության վիճակը: Գների իջնելու հետ միասին Ադրբեջանում նվազում են նաեւ նավթի արդյունահանման ծավալները, որովհետեւ հնարավորություն չկա ավելացնել դրանքՙ հակակշռելու համար գների իջնելուն: Այդ երկրի նավթի պաշարները սկսում են սպառվել եւ 2011-ից սկսած արդյունահանման ծավալները տարեց տարի նվազում են: Հետեւաբար, նավթի միջազգային գների անկումը դրական երեւույթ է մեզ համար, այն թույլ չի տալիս Ադրբեջանի հետագա հզորացումը: Ավելին, բոլոր տնտեսական ցուցանիշներն այդ երկրում լուրջ անկում են արձանագրում: Սակայն, մյուս կողմից, ցանկալի չէ նավթի գների մեծ անկումը նաեւ մեզ համար:

Եթե նավթի գները նվազեն ինչպես հունվարին, դա լուրջ խնդիրներ է ստեղծելու մեր ռազմավարական դաշնակից եւ հիմնական տնտեսական գործընկեր երկրումՙ Ռուսաստանում: Չնայած այդ երկրում իրականացվող հակաճգնաժամային ծրագրին եւ նավթի արտահանումից կախվածության վերացման քայլերին, միեւնույնն է, նավթն ու գազը Ռուսաստանից արտահանվող հիմնական ապրանքներն են: Եթե դրանց գները շատ են նվազում, նվազում են նաեւ Ռուսաստան մուտք գործող գումարները, ինչը բերում է այդ երկրի բնակչության գնողունակության անկման, մինչդեռ մեր ապրանքների գերակշիռ մասն արտահանվում է հենց Ռուսաստան: Արդյունքում, նվազում են մեր արտահանման ծավալները, ինչն էլ բացասաբար է ազդում մեր սննդարդյունաբերության եւ գյուղատնտեսության վրա:

Միեւնույն ժամանակ, արտերկրից Հայաստան մտնող դրամական փոխանցումները դարձյալ հիմնականում գալիս են Ռուսաստանից: Եթե այդ երկրում տնտեսական վիճակը վատանում է, ապա իրենց հարազատներին գումարներ փոխանցող մեր հայրենակիցների հնարավորություններն էլ, Ռուսաստանի մյուս քաղաքացիների նման, նվազում են: Ելնելով այս նկատառումներից, մեզ համար թերեւս լավագույն տարբերակը կլինի, եթե նավթի գները գտնվեն 40-45 դոլարի միջակայքում, ինչն առկա է այս պահին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.